Updates from January, 2014 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Էլեն Երանոսյան 11:37 am on January 24, 2014 Permalink | Reply  

    Կոկորդիլոսի և օձի կռիվը 

    Լինում է, չի լինում մի օձ: Այդ օձը կարողանում է խոսել մարդկային լեզվով: Բոլոր կենդանիները նախանձում էին այդ օձին: ԵՎ մի կոկորդիլոս տեսավ օձին և ուզեց նրա նման խոսել և հարձակվեց օձի վրա: Օձը ասաց.

    -Ինչու ես իմ վրա հարձակվում.

    -Ես ուզում եմ քեզ նման խոսել և ամենալավ տարբերակը, որ ես քեզ սպանեմ:

    Պատասխանեց կոկորդիլոսը:

    Օձը կանչեց իր ընկերներին և նա ասաց.

    -Եկեք մենք կոկորդիլոսից փախչենք և կորենք:

    Երբ, որ նրանք հասան, կոկորդիլոսը եկավ և ասաց.

    -Ես ձեզ կսպանեմ:

    -Դու ուզո՞ւմ ես մարդկանց լեզվով խոսել:

    -Ասաց օձը.

    -Այո ուզում եմ:

    -Պատասխանեց կոկորդիլոսը.

    Եվ օձը ասաց.

    -Դու խոսում ես մարդկանց լեզվով:

    Եվ այդ օրվանից կոկորդիլոսը հասկացավ, որ նա միշտ խոսում է մարդկային լեզվով:

     

     
  • Էլեն Երանոսյան 10:34 am on January 24, 2014 Permalink | Reply  

    Ծույլ մեղուն 

    Կար, չկար մի ծույլ մեղու: Այդ մեղուն ամեն օր աշխատելու փոխարեն խաղում էր: Նրան բոլորը ասում էին.

    -Աշխատելը պարտադիր է բոլորին:

    -Բայց մեղուն շատ էր ծույլ և չէր լսում իր ընկերներին: Նա ամբողջ իր կյանքը ծույլ էր: Մեղուն պառկած էր թփի վրա: Նրան տեսավ մի մրջյուն և ասաց մի առած.

    -Ով աշխատի նա կուտի:

    -ԵՎ այդ առածից մեղուն հասկացավ, որ պետք է միշտ աշխատել:

     
  • Էլեն Երանոսյան 7:54 am on January 24, 2014 Permalink | Reply  

    Հարցական նշանի ճանապարհորդությունը 

    Լինում է, չի լինում մի հարցական: Նա գնում է անտառ ճամփորդելու: Նա անտառում տեսնում է մի գայլի արձան որտեղ գրված էր <<Մարդակեր գայլ>>:  Հարցականը գնաց այդ արձանի մոտ և նրա կողքը կարմիր լույս դուրս եկավ: Նա մոտեցավ կարմիր լույսին և պարզվեց, որ դա <<Մարդակեր գայլն>> էր: Հարցականը շատ վախեցավ և ամբողջ ուժով վազեց: Հարցականի հետևից վազում էր գայլը: Հարցականը վազում էր և վազում: Նա հասավ անտառի երկրորդ մասը: Հարցականը անտառում մոլորվեց: Հարցականին փնտրում էր գայլը: Հարցականը շատ էր վախենում, որ գայլը կգա նրա մոտ: Նա քայլում էր անտառով և փնտրում էր իր տունը: Նա քայլեց երկու ժամ և հասավ իր տուն: Գայլն էլ իրեն չգտավ:  

     
  • Էլեն Երանոսյան 3:36 pm on January 19, 2014 Permalink | Reply  

    Դիջիտեք 2014 

     
  • Էլեն Երանոսյան 3:30 pm on January 19, 2014 Permalink | Reply  

    Դիջիպատում 

    Ես Երանոսյան Էլենն եմ: Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Նոր դպրոցոցի 4-2 դասարանում: Ես 9 տարեկան եմ: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը: Գնացել եմ ճամփորդությունների: Ճամփորդությունները շատ հետաքրքիր էին: Մենք գնացել ենք Բուսաբանական այգի, Նեղուցի վանք և Մեծամորի թանգարան: Մեր դպրոցում կան շատ տոնախմբություններ: Իմ դասարանացիների հետ մասնակցել եմ թթուդրիկին և ուսումնական տոնացույցով նախատեսված մյուս տոներին: Մենք տեխնոլոգիա առարկայից պատրաստել ենք շատ հետաքրքիր պատկերներ: Մեր ուսուցչուհին Աննա Ստեփանյանն է: Իմ ընտրովի առարկան Մարմնակրթություն է: Ես կարդացել եմ <<Եսասեր հսկան>>, <<Տերտերը ու իր ծառա Բալդին>> և <<Ջելսոմինոն Խաբեբաների աշխարհում>> գրքերը: 

     
  • Էլեն Երանոսյան 3:38 pm on January 15, 2014 Permalink | Reply  

    Իմ սիրելի եղանակը 

    Իմ սիրելի եղանակը

    Իմ ամենասիրելի եղանակն է ամառը: Ամռանը շատ տաք է և գեղեցիկ:

    Ամռանը մեր դպրոցում կա ամառային ճամբար: Ամռանը ամենագեղեցիկ եղանակն է: ԵՎ աճում են գեղեցիկ ծաղիկներ:

     

     
  • Էլեն Երանոսյան 3:37 pm on January 15, 2014 Permalink | Reply  

    Կախարդական Գլխարկը 

    Կախարդական գլխարկը

    Լինում է չի լինում մի մարդ: Այդ մարդը խանութից գնեց գլխարկ: Նա հագավ գլխարկը ու թռչեց թռչունի նման:Հետո նա հասկացավ, որ գլխարկը կախարդական է: Նա այնքան է հագնում գլխարկը, որ գլխարկը պայթվում է մարդու գլխին և նա մահանում է:

     
  • Էլեն Երանոսյան 3:36 pm on January 15, 2014 Permalink | Reply  

    Կենդանին մարդու լավագույն բարեկամն է 

    Կենդանին մարդու լավագույն բարեկամն է

    Լինում է չի լինում մի մարդ, որը շատ էր ուզում կենդանի ունենար: Նա նախանձում էր բոլոր մարդկանց, ովքեր ունեն կենդանի: ԵՎ նա գնաց կենդանիների խանութ գնեց երկու շուն, չորս կատու և հինգ թութակ:

    Միօր մարդը իր կենդնիների հետ գնում  էր ձոր: Նա ընկավ ձորից, բայց նրան օգնեցին կենդանիները:

     

     
  • Էլեն Երանոսյան 3:35 pm on January 15, 2014 Permalink | Reply  

    Ով ինչ անի իրեն կանի 

    Ով ինչ անի իրեն կանի

    Լինում է չի լինում մի պառավ կին նա 90 տարեկանում որոշում է ամուսնանալ: Նա ամուսնացավ 80  տարեկան մի պապիի հետ: Այդ պապին որոշում է թակարդ դնել գեղեցիկ մարդկանց համար, որ նա միակ գեղեցիկը լինել աշխարհում: ԵՎ նա ամեն գիշեր գնում է պահեստ և պատրաստում է թակարդ: Մի գիշեր նա ամեն մի տանը դրեց թակարդ ու անհամբեր գնաց բռնի մարդկանց ու նա ընկավ իր թակարդը:

     
  • Էլեն Երանոսյան 3:34 pm on January 15, 2014 Permalink | Reply  

    Անկտուցիկը 

    Անկտուցիկը

    Մի փոքրիկ ագառվ կար: Նա ապրում էր ուրախ և երջանիկ:  Մի օր սովորականի  պես արթնացավ, հավաքեց իր անկողինը, այնուհետև գնաց  լվացվելու: Լվացվելուց նկատեց, որ իր կտուցը չկա:ԵՎ նա ամբողջ քաղաքով ման եկավ, և այդպես էլ չգտավ:ԵՎ նա գրեց հայտարարություն,որ կորել է իր կտուցը: Բոլորը եկան այդ հասցեով,որը գրած էր հայտարարության վրա: ԵՎ նա բոլորի հետ խոսեց  առանձինառանձին ,բայց այդպես էլ  կտուցը  չգտավ: Նա գնաց քնելու:Եվ  այ քեզ զարմանքտեսավ, որ  կտուցը իր բարձի տակ է:

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel