Updates from October, 2016 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Էլեն Երանոսյան 10:12 am on October 6, 2016 Permalink | Reply  

    Կոմիտաս ,,Հրաբարձր լեռներ,, վերլուծություն 

    Հըրաբարձ լեռներ՝ կոնելով՝
    Նարգիզ դալարուն դիզել․
    Սողուն կողեր շողելով՝
    Ոսկին արծաթ շիթել։

    Հրաբարձր լեռները կոնի ձևով, նարգիզներով են պատված: Արագ ժամանակահատվածում ոսկին արծաթ է դառել: Իմ կարծիքով հեղինակը ներկայացնում է, որ արևի լույսով վառվում է հուրհրատում սարը:

     
  • Էլեն Երանոսյան 1:32 pm on October 5, 2016 Permalink | Reply  

    Կոմիտաս ,,Գարուն ցելավ ծաղկունիկ բոցերով,, 

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 1:09 pm on October 5, 2016 Permalink | Reply  

    Կոմիտաս ,,Գարուն ցելավ ծաղկունիկ բոցերով,, վերլուծություն 

    Գարուն ցելավ ծաղկունիկ բոցերով,
    Ամառն ելավ հասկունիկ ծոցերով.
    Աշունն առավ խատուտիկ բարերով,
    Ձմեռ պատավ պատուտիկ սառերով։

    Գարունը եկավ իր ծաղիկներով, ամառն եկավ իր բերքով, աշունն եկավ իր քամիներով, ձմեռն պատեցն սառը ձյունով: Իմ կարծիքով հեղինակը ուզում էր ասել, որ ամենինչը ունի իր ձևը, իր սկիզբը և իր ավարտը:

     
  • Էլեն Երանոսյան 1:43 pm on October 4, 2016 Permalink | Reply  

    Կոմիտաս ,,Ճանապարհ,, վերլուծություն 

    Բարակ ուղին սողալով,
    Ոտի տակին դողալով,
    Ճամփի ծայրին բուսել է
    Կյանքի ծառը շողալով։

    Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
    Այս ճանապարհն Անհունի…
    Մարդու, բույսի, գազանի
    Եվ թևավոր թռչունի։

    Իմ կարծիքով այս բանաստեղծությունը ուզում է ասել, որ ճանապարհները  լինում են երկար: Եվ այդ ճանապարհները անցնելուց քո աչքի առաջ կարող է կյանքի հաջողությունների ծառ բացվի, եթե քեզ մոտ լայն սիրտ է: Եվ իմ կարծիքով Կոմիտասը ճանապարհը համեմատում էր կյանքի հետ:

     
  • Էլեն Երանոսյան 1:40 pm on October 4, 2016 Permalink | Reply  

    Կոմիտաս ,,Աշուն,, վերլուծություն 

    Ծառեր, թփեր լեցուն միրգ,
    Մառան տարան գիրկ ու գիրկ,
    Աշուն սնավ։

    Սաղարթ-սաղարթ սարսելով,
    Ոսկի տերև դարսելով
    Աշուն քնավ։

    Տարափ ու բուք փչելով,
    Վայուն-մայուն ճչելով՝
    Աշուն ծնավ։

    Ծառերը և թփերը, որ լցված էին մրգերով քամին տարավ: Տերևները կամաց-կամաց սկսում են դառնալ ոսկեգույն: Սկսում են ուժեղ փոթորիկները և բուքն է սկսում ճչալ:

     
  • Էլեն Երանոսյան 4:12 pm on May 2, 2016 Permalink | Reply  

    Մայրենին գրադարանում 


    Մենք ամեն հինգշաբթի օրերը մայրենիի դասաժամին գնում ենք մեր դպրոցի գրադարանը և այնտեղ կարդում ենք տարբեր գրքեր: Ես ընթերցանության ժամերին կարդացել եմ տարբեր գրքեր: Ես կարդացել եմ Դենին Կլարան և համար հինգ տունը և Հրաշքը: Ինձ ամենաշատը դուր է եկել Հրաշքը: Իմ կարծիքով այդ գրքի հիմնական ասելիքը այն է, որ կարևոր չէ արտաքինը այլ ամեմակարևորը մարդու բարիությունն է: Նա հենց դպրոց այցելու առաջին օրվանից ունեցավ երեք ընկերներ: Նրանք էին՝ Ջեք Ուիլը, Շարլոտը և Ջուլիանը: Ջուլիանը մի քիչ չար էր, բայց իմ կարծիքով նա նախանձում էր Օգիին: Ջուլիանը Օգիին հիմար հարցեր էր տալիս իր արտաքինի մասին, իսկ Շարլոտը և Ջեքը Օգիին պաշտպանում էին Ջուլիանին հիմար ասելով: Բայց իմ կարծիքով Ջուլիանը իր ներսում բարի մարդ էր, բայց նախանձը նրան չարացնում էր:

     
  • Էլեն Երանոսյան 3:55 pm on April 28, 2016 Permalink | Reply  

    ,,Սահյանական օրեր,, նախագծի ամփոփում 


    Ես ,,Սահյանական օրեր,, նախագծի ընթացքում սովորեցի Սահյանի մասին: Սովորեցի Սահյանի կենսագրության մասին և նրա մանկության մասին: Ես սովորեցի նրա բանաստեղծությունների մեծամասնությունը: Ես այս նախագծի ընթցքում բացահայտեցի Սահյանի գրելսոճը: Ես ուզում եմ ասել, որ Սահյանը իմ կարծիքով եղել է շատ լավ և բարի մարդ:

     
  • Էլեն Երանոսյան 7:43 am on April 26, 2016 Permalink | Reply  

    Համո Սահյան ,,Ամպը,, բանաստեղծության վերլուծություն 

    Ամպը հառաչում էր լեռան լանջին,
    Դողում, սարսռում էր հասակով մեկ։
    Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,
    Հետո թավալվում էր ակոսի մեջ։
    Հետո վեր էր կենում, շտկում իրեն,
    Կրկին ձևեր փոխում նա զանազան,
    Բարձրանում էր հետո կողերն ի վեր
    Եվ շիկացած ուսն էր շփում եզան…
    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 8:05 am on April 16, 2016 Permalink | Reply  

    ,,Աղայանական օրեր,, ամփոփում 

    Ես ,,Աղայանական օրեր,, նախագծի օգնյությամբ իմացա Աղայանի կենսագրության մասին: Սովորեցի Թումանյանի վերնատան մասին, որտեղ Աղայանը նույնպես մշտական անդամ էր: Իմացա, թե ինչպես էր Աղայանը եղել մանկավարժ: Ծանոթացա Աղայանի խոսքերին: Կարդացի Աղայանի հեքիաթները և պատմվածքները:

     
  • Էլեն Երանոսյան 7:59 am on April 16, 2016 Permalink | Reply  

    Ղազարոս Աղայան ,,Անահիտը,, վերլուծություն 

    Ես կարդացի Աղայանի ,,Անահիտ,, հեքիաթը: Այն շատ հետաքրքիր էր: Այնտեղ ասվում էր, որ արքայազն Վաչագանը պետք է ամուսնանա: Նա գնաց գյուղ իրեն աղջիկ փնտրելու: Նա աղբյուրի մոտ տեսավ մի քնքուշ աղջիկ, ում անունը Անահիտ էր: Վաչագանը Անահիտին առաջարկ արեց ամուսնության համար: Անահիտը նրան հարցրեց, թե ի՞նչ արհեստի է Վաչագանը տիրապետում: Վաչագանը Անահիտից հարցրեց նույն հարցը: Անահիտը զբաղվում էր գորգագործությամբ: Վաչագանը իրեն դրեց նպատակ, սովորել գորգագործություն, որպեսզի գրավի Անահիտի սիրտը: Եվ թե ինչ եղավ հետո ինքներդ կընթերցեք:

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel