Updates from May, 2016 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Էլեն Երանոսյան 11:44 am on May 31, 2016 Permalink | Reply  

    Մեր ճամբարաին երկրորդ օրը 

    Այսօր մենք առավոտյան պարապունքից հետո գնացինք բակում աշխատելու: Մենք աշխատեցինք երկու ջոկատներով: Ընկեր Անուշի ջոկատը փորեց և ջրեց ծաղիկները: Ընկեր Ժաննայի ջոկատը ջրեց վայրի խաղողները: Բակային աշխատանքից հետո  մենք գնացինք գրադարան խաղ խաղալու: Մենք ստուգում էինք մեր պատմության գիտելիքները: Գրադարան գնալուց հետո մենք խաղացինք տարբեր սեղանի  խաղեր դրանք էին՝ մոնոպոլիան և դոմինոն: Հետո ես Աննան և Էլենը գնացինք Валериана բույսի մասին հարցազրույց վերցնեինք դեղատան աշխատողներից: Հետո մենք ընդմիջեցինք և նորից խաղացինք սեղանի խաղեր: Երկարօրյաին էլ մենք խաղում էինք Twister:

    This slideshow requires JavaScript.

     
  • Էլեն Երանոսյան 4:19 pm on May 30, 2016 Permalink | Reply  

    Про Валериану 

     
  • Էլեն Երանոսյան 11:36 am on May 30, 2016 Permalink | Reply  

    Մեր ճամբարային առաջին օրը 

    Ճամբարային առաջին օրը անցավ շատ ուրախ: Մենք առավոտյան պարապունքից հետո մասնակցեցինք պարատանը ընկեր Ստեփանի հետ: Պարատունից հետո մենք կատարեցինք նախագծային աշխատանք: Նախագծային աշխատանքից հետո մենք գնացինք ,,Անտիվիրուս Կոմիտասի,, փորձին: Փորձից հետո մենք ընդմիջեցինք: Ընդմիջումից հետո մենք շարունակեցինք մեր աշխատանքը:

     
  • Էլեն Երանոսյան 4:47 pm on May 26, 2016 Permalink | Reply  

    Զօրական եւ ծանր գոյն բեռն իւր 

    Երբեմն զօրական ոմն, գտանիլով ընդ կնոջ իւրում ի բարձր ծովու`  իժամանակի մեծիալէկոծութեան, տեսանէր, որ նաւավարքն թափ էին  ամենայն կարողութեամբ զամենայն ինչ եւ իցէ կարասիս, թարց երես պաշտութեանիմիք, որք  պատահէին ի ձեռս իւրեանց: Մանաւանդ աղաղակ էին ամենքն.
    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 4:41 pm on May 26, 2016 Permalink | Reply  

    Ստի մոլորակը 

    Կար, չկար մի մոլորակ կար, որտեղ մարդիկ միշտ ստում էին: Մի օր մի ճամփորդ եկավ այդ մոլորակ, և այնտեղ կարդաց մի տախտակ, որի վրա գրված էր, թե այդ քաղաքում բոլորը ստում էին: Ճամփորդը կարդաց այդ, և գնաց սրճարան: Այնտեղ նա խնդրեց մեկ բաժակ սուրճ, իսկ մատուցողը ասաց, որ չի տա, բայց նա ստում էր: Նա բերեց այդ սուրճը: Հետո ճամփորդը շրջեց ամբողջ մոլորակով: Շրջելը տևեց մեկ տարի և երեք ամիս: Նրան բոլորը ստում էին: Նա որոշեց որ նա չի կարող մնալ այդ մոլորակում և գնաց ուրիշ մոլորակ:

     
  • Էլեն Երանոսյան 4:41 pm on May 26, 2016 Permalink | Reply  

    Ճշմարտության մոլորակը 

    Այս էջը պատրաստված է պատմության դասագրքից, որով սովորում են Մուն մոլորակի դպրոցներում: Հոդվածը Բրուն անունով մի մեծ գիտնականի մասին է /ասենք, որ բոլոր բառերը վերջանում են ,,ուն,,-ով. այնտեղ, օրինակ, չեն ասում լուսին, ասում են՝ լուսուն, ոչ թե շիլա են ասում, այլ շիլուն և այլն/: Ահա այդ էջը:
    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 4:33 pm on May 26, 2016 Permalink | Reply  

    Հսկայի մազերը 

    Կային-չկային չորս եղբայրներ: Նրանցից երեքը շատ ցածրահասկ էին, բայց չափազանց խորամանկ, իսկ չորրոդը՝ հսկա էր՝ աննկարագրելի ուժով, սակայն միամիտ էր, ոչ իր եղբայրների նման:

    Նրա ուժն իր ձեռքերի և բազուկների մեջ էր, իսկ խելքը՝ մազերի: Խորամանակ եղաբայրները նրա մազերը կարճ էին կտրում, որպեսզի խելք չմնար, և ստիպում էին աշխատել չորսի փոխարեն: Իսկ իրենք կանգնում նայում էին, թե ինչպես է նա աշխատում, և միայն իրենց գրպաններն էին լցնում:

    Խեղճ հսկան ստիպված էր անել բոլոր գործերը՝ վարել հողը, փայտ կոտրել, ջրաղացի անիվը պտտել և եզի փոխարեն քաշել սայլը: Իսկ նրա խորամանակ եղաբյրները, սայլի մեջ նստած, ճիպոտով ուղղություն էին տալիս նրան և ասում.
    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 4:29 pm on May 26, 2016 Permalink | Reply  

    Գարնանային պայծառ առավոտ 

    image
    Գարնանային պայծառ առավոտ էր: Քարին նստած, աչքս՝ նորածիլ կանաչի մեջ ոսկեդեղինով վառվող մի խատուտիկի, մտածում էի: Օդում թռչունների առավոտյան աղմուկն էր: Բացատում ոչ մի շարժում չկար:

    Հանկարծ անտառից հարվածների ձայն լսվեց: Պարզվեց, որ դա ծառերի կտրողներն էին եկել: Նրանք կտրեցին ծառը և եավ այդ հարվածի ձայնը: Ես փորձեցի նրանց կանգնեցնել, բայց նրանք իրար հետևից կտրեցին տասներկու ծառ: Մի լեգենդ էի կարդացել, որ եթե մարդը կտրի տասներեք ծառ, նա կքարանա: Ես փորձում էին նրանց կանգնեցնել, բայց նրանք շարունակում էին: Եվ վերջապես նրանք կտրեցին տասներեքերորդ ծառը, և նրանք կամաց-կամաց քարացան: Եվ նրանց քարանալուց հետո բոլոր այդ տասներեք ծառերը վերականգնվեցին, և այդ մարդիկ դառան այդ անտառի զարդարող արձաններից:

     
  • Էլեն Երանոսյան 4:25 pm on May 26, 2016 Permalink | Reply  

    Ինչպիսի՞ մարդիկ են ինձ դուր գալիս 

    computer-clipart-for-kids-82610_15845_0.gif
    Ամեն մարդուն դուր են գալիս տարբեր տեսակի և տարբեր բնավորությամբ մարդիկ: Ինձ դուր են գալիս բարի, ընկերասեր մարդիկ: Ես ունեմ շատ ընկերուհիներ, որոնք՝ բարի են, ընկերասեր են, հումորով են, ուրախ են և կատակասեր են: Ինձ դուր են գալիս նաև այնպիսի մարդիկ, որոնք միշտ կարող են ընկերոջը օգնել:

     
  • Էլեն Երանոսյան 4:05 pm on May 26, 2016 Permalink | Reply  

    Ինչ գրքեր եմ կարդացել մայիս ամսվա ընթացքում 

    Cover-768x1024      978-9939-68-292-1.b_0
    Ես այս ամիս կարդացել եմ երկու գիրք, դրանք են՝ <<Հրաշքը>> և <<Ալիսը հայելու աշխարհում>>: Ես <<Ալիսը հայելու շխարհում>>, դեռ ամբողջությամբ չեմ կարդացել: Ինձ այդ գրքերից ամենաշատը դուր է գալիս <<Հրաշքը>>: Այնտեղ պատմում է Օգյուտ Փուլմանի կյանքի մասին, թե ինչպես է նա հաճախում դպրոց, և ձեռք բերում ընկերներ: Նա ծնվել էր դեմքի թերություններով, այդ պատճառով էլ նա տարել է շատ վիրահատություններ: Նա մինչև հինգերորդ դասարան չէր հաճախում դպրոց, բայց սեպտեմբերի մեկին, երբ սկսվեց այն տարին, որ նա պետք է տեղափոխվեր հինգերորդ դասարան նա գնաց դպրոց: Նա մինչև այդ ստացել էր կրթություն տնաին պայմաններում: Այդ գրքի մեջ պատմում է, թե ինչպես է նա ծնվել, ինչպես է ընդունվել դպրոց, և ինչպես է ձեռք բերել իր ընկերներին: Մնացածը դուք կընթերցեք ինքներդ:

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel