Updates from February, 2015 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Էլեն Երանոսյան 7:24 am on February 28, 2015 Permalink | Reply  

    Ճամփորդություն դեպի Չարենցի տուն-թանգարան 

     
  • Էլեն Երանոսյան 10:16 am on February 26, 2015 Permalink | Reply  

    Հրազդան գետ 

     
  • Էլեն Երանոսյան 4:40 pm on February 25, 2015 Permalink | Reply  

    Չարենցի բանաստեղծություններից 

    1.Ոսկեփրփուր, ոսկեպուրպուր,
    Փռեմ չորս դին, թափեմ բուռ-բուռ,
    Երգերը իմ հրահրան.
    Երգով խնդամ թող բոլորին,
    Որ մեռնելիս զգամ, որ իմ
    Օրերն անցան ու չկորան։

    2.Դու – լուսե, անցար ու չկաս։

    Դու – թեթե, անմարմին, անծիր։
    Դու ուրի՛շ խնդության երազ։
    Դու սրտում մեր ընդմիշտ վառեցիր
    Կրակներ անմար ու թաքուն։
    Փռեցիր լուսավոր գանձեր։
    Եվ երբե՛ք, երբեք չի աղոտի
    Քո կանթեղը խավար մեր հոգում –
    Քո կանթեղը – հեռո՜ւ կարոտի։
     
  • Էլեն Երանոսյան 4:35 pm on February 25, 2015 Permalink | Reply  

    My best friends 

    My friends name is Elen Abgaryan, Anna Isaxanyan, Lilith Grigoryan, Astghik Gevorgyan, Mark Hovsepyan, Lidia Kamendatyan, Manana Hovhannisyan and Sara Xayati. They live in city Yerevan. I meet my friends at school. We do our homeworks, talk and play many games.

     
  • Էլեն Երանոսյան 9:34 am on February 25, 2015 Permalink | Reply  

    Ջրոլորտի պահպանությունը: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը 

    ES-Puzzle-16376-Umwe

    Ջրոլորտի պահպանությունը: Մեզ արդեն հայտնի է, որ Երկիր մոլորակր հարուստ է ջրային ռեսուրսներով, սակայն դրանց չնչին մասն է քաղցրահամ ջուր:

    Գետերի ու քաղցրահամ լճերի ջուրն օգտագործում են ոռոգման, կո­մունալ կենցաղային նպատակներով: Մեծ քանակությամբ ջուր օգտա­գործվում է նաև արդյունաբերության տարբեր ճյուղերի համար: Գետերի վրա կառուցվել են բազմաթիվ էլեկտրակայաններ, որոնք բնակչությանն ապահովում են էլեկտրաէներգիայով:

    Օվկիանոսներն ու ծովերր ծառայում են մարդուն նավարկության հա­մար, ինչպես նաև՝ սննդի և բազմաթիվ օգտակար հանածոների շտեմա­րան են:

    Մարդու տնտեսական գործունեության հետևանքով՝ այսօր ջրային ա­վազանները, այդ թվում նաև՝ Համաշխարհային օվկիանոսը, աղտոտված են: Հատկապես մեծ չափերի է հասնում օվկիանոսների աղտոտումը տար­բեր տեսակի նավթամթերքների արտանետումներից և գետերի բերած աղ­տոտված ջրերից: Ջրի մակերեսը ծածկվում է յուղի բարակ թաղանթով, որը դժվարացնում է օդի ու ջրի միջև գազափոխանակությունը, իսկ դա էլ ազդում է օվկիանոսների և լճային ավազանների օրգանական աշ­խարհի վրա:

    Երկրագնդի վրա բազմաթիվ գետեր աղտոտված են արդյունաբերա­կան ձեռնարկություններից կատարվող արտանետումներով, կոյուղաջրե­րով, գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերով ու թու­նաքիմիկատներով: Առանձին գետերում ջուրը նույնիսկ թունավոր է և օգ­տագործման համար ոչ պիտանի:

    Ջուրն ունի մի հիանալի հատկություն. դա ինքնամաքրման ունակու­թյունն է, որը կատարվում է աստիճանաբար՝ ջուրը հոսելու ընթացքում: Սակայն չափից ավելի աղտոտման դեպքում ջուրն այլես չի կարող ինքնամաքրվել: Դա վերաբերում է հատկապես փոքր գետերին: Այս դեպքում մարդու միջամտումն այդ գործին դառնում է անխուսափելի, այլապես՝ քաղցրահամ ջրի խիստ պակաս կլինի:

    Ուստի պետք է ջրային պաշարներր պաշտպանել հետագա աղտոտու­մից: Պետք է դադարեցնել կեղտաջրերի հոսքը դեպի ջրային ավազաններ: Այս ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարվում տար­բեր երկրներում: Հատկապես տնտեսապես զարգացած երկրներր մեծ մի­ջոցներ են ծախսում արտանետված կեղտաջրերր մաքրելու համար: Կա­ռուցում են ջրամաքրման կայաններ: Բոլոր խոշոր քաղաքներն ունեն ջրա­մաքրիչ կայաններ, այդ թվում՝ նաև Երեանը:

    Բավականին դժվար և առայժմ անիրագործելի է օվկիանոսների մաքրման խնդիրր: Օրինակ՝ օվկիանոսի մակերեսին հայտնված նավթի կամ յուղի շերտր մաքրելու համար ստեղծվել են հատուկ նավեր, որոնց ա­ռաջամասում տեղադրված սարքերի միջոցով ջուրն րնդունվում, մաքրվում ե նորից բաց է թողնվում ծով կամ օվկիանոս:

    Շատ վնասակար են նաև կոշտ թափոններր: Դրանք արտա­նետող արդյունաբերական ձեռնարկությունների կողքին կառուցում են այդ թափոններր վերամշակող գործարաններ:

    Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը: Մարդուն պիտանի քաղցրահամ ջրի րնդհանուր ծավալր մեր մոլորակի վրա չնչին է: Սակայն այս չնչին ծավալր չէ, որ մտահոգում է մարդուն, այլ՝ այն, որ ցամաքի վրա քաղցրահամ ջուրը բաշխված է խիստ անհավասարաչափ և, ինչպես նշվեց վերևում՝ բավա­կանին աղտոտված է:

    Աշխարհի շատ երկրներում քաղցրահամ ջրի «սով» է, որը պատճառ է դառնում բազմաթիվ հիվանդությունների, խլում մարդկային կյանքեր:

    Մեր երկրում նույնպես քաղցրահամ ջուրը տեղաբաշխված է խիստ անհավասարաչափ: Սակայն մեզ ջրի «սով» չի սպառնում: Հայաստանը համարվում է ջրային ռեսուրսներով միջին ապահովվածությամբ երկիր: Քաղցրահամ ջրի հիմնախնդիրը լուծելու համար մարդը փնտրում է տարբեր ուղիներ: Նախ՝ ամենագլխավորը քաղցրահամ ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործումն է:

    Ջրային ավազանները պետք է պահպանվեն հետագա աղտոտումնե­րից, և կեղտաջրերն առանց մաքրելու չպետք է լցվեն ջրային ավազաններ: Քաղցրահամ ջրի հիմնախնդրի լուծման ուղիներից է նաև օվկիանոսի ջրի աղազերծումը և օգտագործումը: Աշխարհի մի շարք երկրներում ար­դեն կառուցվել են օվկիանոսի ջրի աղազերծման կայաններ: Հիմնախնդրի մեղմման համար առաջարկում են նաև այսբերգների տեղափոխումը, հա­լեցումը և օգտագործումը:

    Երկիր մոլորակի յուրաքանչյուր բնակչի պարտքն է խնայողաբար օգ­տագործել ե պահպանել ջրային պաշարները’ ապագա սերունդների հա­մար ես: Ջրի մաքրությունր կենսական հարց է բոլոր երկրների համար:

     
  • Էլեն Երանոսյան 6:01 am on February 25, 2015 Permalink | Reply  

    Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս… 

    Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս-

    Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի.

    Թե ուզում ես չսուզվել ճահճուտները անհունի-

    Պիտի աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս:

    Այնպե՜ս արա, որ կյանքում ո՜չ մի գանգատ չիմանաս,

    Խմի՜ր թախիծը հոգու, որպես հրճվանք ու գինի.

    Որքան աշխարհը սիրես ու աշխարհքով հիանաս-

    Այնքան աշխարհը անուշ ու ցանկալի կլինի…

    Իմ կարծիքը

    Իմ կարծիքով Չարենցը ուզում էր բացատրել, որ աշխարհում ամեն ինչը պետք է հարգել, սիրել, պահպանել: Պիտի աշխարհի հետ մտերմանաս, որ փորձանքի մեջ չընկնես:

     
  • Էլեն Երանոսյան 4:22 pm on February 23, 2015 Permalink | Reply  

    Գիտեք որ գարուն է արդեն 

    Գիտե՞ք որ գարուն է արդեն

    Բոլորը թափվել են փողոց,

    Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց-

    Գիտե՞ք որ գարուն է արդեն

    Դյութում են շրթերը վարդե

    Սրտերը կրակ են ու բոց

    Գիտե՞ք որ գարուն է արդեն

    Բոլորը թափվել են փողոց:

     
  • Էլեն Երանոսյան 7:15 am on February 23, 2015 Permalink | Reply  

    Ճահիճներ. առաջացումը, դերը մարդու կյանքում 

    1287560325_006bf4415d94

    Ճահիճներ. առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ:

    Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:

    ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

    Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և ճահճուտներ, և աղուտներ:

    ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակցությունը:

    Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքներր հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:

    Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

     
  • Էլեն Երանոսյան 10:15 am on February 21, 2015 Permalink | Reply  

    Մայրենին մեր ընտանիքում 

    Մեր ընտանիքում մենք խոսում ենք գրագետ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Մեր ընտանիքում մենք չենք օգտագործում բառբառը: Մեր ընտանիքը խոսում է կուլտուրական լեզվով: Իմ մայրիկը ինձ բացատրում է ռուսերեն լեզվով և մեկ մեկ անգլերեն: Ես շատ եմ սրում գրագետ խոսել,  չեմ սիրում բառբառով խոսել: Իմ տատիկը ինձ բացատրում է գրագետ հայերենով և մեկ մեկ բառբառով:

     
  • Էլեն Երանոսյան 6:40 am on February 21, 2015 Permalink | Reply  

    Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր, 

    Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,

    Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ,

    Ծով բարություն, շնորհք ու սեր

    Ճոխ պարգև եմ առել վերուստ։

    (More …)

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel