Updates from May, 2017 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Էլեն Երանոսյան 3:01 pm on May 7, 2017 Permalink | Reply  

    Այցելություն դեպի Անատոմիական գիտաուսումնական թանգարան 

    Մենք մայիսի 6-ին ընկեր Անուշի և ընկեր Լիլիի հետ այցելեցինք դեպի անատոմիական գիտաուսումնական թանգարան🏠: Թանգարանում կային շատ կենդանիների կմախքներ, օրգաններ և կենդանիների խրտվիլակներ: Թանգարանը ուներ երկու հարկ: Այնտեղ բոլոր կենդանիները իրական էին, բացի երկրորդ հարկի դելֆինից🐬 և կապիկից🐵, քանի որ նրանց մարմինը չորացման ենթակա չէր: Առաջին հարկում կային կապիկների գանգեր💀: Երկրորդ հարկում կային անոմալիայի ենթարկված կենդանիներ: Երկգլխանի հորթեր և շատ ոտքեր ունեցող տարբեր կենդանիներ: Կային կենդանիների թոքեր, կոկորդներ, ուղեղներ, փայծաղներ և այլ ներքին օրգաններ: Թանգարանում կային շների🐶, կովերի🐄, ուղտի🐪, այծերի🐐, փղի🐘 կմախքներ: Թանգարանի մուտքի մոտ կար մեծ ձի🐴: Իսկ ձիու կողքն էլ փղի🐘 կմախք էր: Նաև կային կենդանիների պտուղներ ֆորմալինի մեջ պահված: Ամբողջը, որ պատմեմ շատ երկար կտևի 😫, այդ պատճառով շարունակությունը կպատմեն նկարները😉 Նկարները դիտելուց առաջ ասեմ, որ մենք գնացել էինք նաև պոնչիկանոց: Պոնչիկանոցում լավ😀 ժամանակ անցկացրեցինք կերանք պաղպաղակ🍦 և պոնչիկներ🍩🍩: Իսկ պոնչիկանոցից հետո էլ մենք երաժշտություն🎶 լսելով🎧 գնացինք դպրոց🏫:

    This slideshow requires JavaScript.

     
  • Էլեն Երանոսյան 11:28 am on July 13, 2016 Permalink | Reply  

    Քառօրյա ճամփորդություն դեպի Սևան 

    This slideshow requires JavaScript.

    Մենք հուլիսի 7-ից մինչև հուլիսի 10-ը մենք մեկնեցինք չորս օրով դեպի Սևանի ,,Ժայռ,, ռազմամարզական բազա: Այս անգամ մենք մնում էինք վրաններում: Այնտեղ շատ հետաքրքիր անցավ:
    Առաջին օրը մենք ժամը 09:00-ին շարժվեցինք դպրոցի մոտից: Ճանապարհը տևեց երկար: Մենք ճանապարհին շատ խաղացինք և խոսացինք: Երբ հասանք մենք սկսեցինք տեղավորվել մեր վրաններում: Ես, Աստղիկը, Արուսիկը և Էլենը նույն վրանում էինք մնում: Տեղավորվելուց հետո մենք հանգստացանք և գնացինք ճաշելու: Ճաշելուց մեկ ժամ հետո ուսուցիչները մեզ թողեցին մտննենք Սևան և լողանք: Լողանալուց հետո մենք մեր վրաններում հանգստանում էինք: Տղաները անցնում էին մեր վրանի կողքով և մեր վրանի վրա և ընկնում էին և պառկում: Օրվա վերջում մեր վրանը ամբողջովին փլված էր: Ընկեր Վարդուհին մեզ տեղափոխեց ուրիշ վրան և մենք գիշերը քնեցինք: (More …)

     
  • Էլեն Երանոսյան 3:30 pm on June 4, 2016 Permalink | Reply  

    Եռօրյա ճամփորդություն դեպի Սևան 

    This slideshow requires JavaScript.

    Մենք հունիսի 2-ից հունիսի 4-ը գնացել էինք երեք օրով Սևանի ,,Ժայռ,, ռազմամարզական ճամբար: Այնտեղ շատ հետաքրքիր անցավ:
    Առաջին օրը մենք առավոտյան` ժամը 10:00-ին, դպրոցի մոտից շարժվեցինք դեպի Սևան: Ճանապարհը երկար տևեց, բայց մենք դիմացանք: Երբ հասանք, ընկեր Բորիսը մեզ ծանոթացրեց ճամբարի կանոններին: Հետո գնացինք մեր սենյակները և դասավորվեցինք: Այնուհետև ընկեր Բորիսի հետ շրջեցինք տարածքով, տեղեկացանք մեր բնագիտական անելիքնեի մասին։ Հետո նա մեզ ցույց տվեց ուսումնական նռնակներ և պատմեց դրանց կիրառման մասին: Իսկ վաղը մենք պատրաստվում ենք ուսումնական նռնակներ նետել: Ջրի ափից մենք քարեր էինք նետում լճի մեջ: Մեզ շատ դուր եկավ ջրի մաքրությունը: Երեկոյան ընկեր Մարինեի հետ անցկացրինք լուսանկարչական սեմինար: Մենք երկար մնացինք ափում։ Հետո  գնացինք ընթրիքի: Այստեղ ցուրտ էր, բայց ցուրտը չէր խանգարում մեր արկածներին:
    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 4:51 pm on February 22, 2016 Permalink | Reply  

    Երկօրյա ճամփորդություն դեպի Ծաղկաձոր 

    Մենք Փետրվարի 20-ից մինչև փետրվարի 21-ը գնացել ենք Ծաղկաձոր: Այնտեղ մենք մնացել էինք Կեչի հանգստյան տանը: Այնտեղ շատ լավ էր: Մենք շաբաթ օրը՝ փետրվարի 20-ին, ժամը 10:00-ին հավաքվել էինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում: Գալիս էր ուժեղ անձրև, բայց մեզ դա չխանգարեց: Մենք երկար գնացինք: Երբ մենք հասանք Ծաղկաձոր ճանապարհին սկսեց ուժեղ ձյուն գալ:
    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 7:37 pm on October 24, 2015 Permalink | Reply  

    Եռօրյա ճամփորդություն դեպի Խոսրովի անտառ արգելոց 

    Մենք հոկտեմբերի 21-ից մինչև հոկտեմբերի 23-ը գնացել էինք Խոսրովի անտառ արգելոցի էկո կրթական ճամբարը: Մենք հոկտեմբերի 21-ին Սուրբ Երրորդություն կեղեցու բակից ժամը 09:00-ին շարժվեցինք դեպի Խոսրով:

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 6:35 pm on September 30, 2015 Permalink | Reply  

    Երկօրյա ճամփորդություն դեպի Բյուրական 

    Մենք սեպտեմբերի 19-ից մինչև սեպտեմբերի 20-ը գնացել էինք Բյուրական: Առավոտյան առավոտյան պարապունքից հետո մենք գնացինք Բյուրական: Երբ հասանք ճամբարը՝ մենք տեղավորվեցինք, հանգստացանք և գնացինք Ամբերդ: Ամբերդում շատ հետաքրքիր էր: Այնտեղ մենք մտանք ամրոցը և հասանք դրոշի մոտ: (More …)

     
  • Էլեն Երանոսյան 10:34 am on July 28, 2015 Permalink | Reply  

    Վրանային ճամբար Տավուշի մարզի Կողբ գյուղում 

    xaruyk   դաս

    Մի խումբ սովորողներով և ընկեր Մարգարիտ ու ընկեր Անահիտի հետ հուլիսի 23-27-ը գնացել էինք Կողբ գյուղի Գեղարվեստի դպրոցի կազմակերպած վրանային ճամբարը: Ամեն գիշեր խարույկ էինք վառում և նստում էինք կողքը ու երգում: Ամեն առավոտ ժամը 09:00-ին նախաճաշում էինք և հետո հետաքրքիր բաներ անում և ճամփորդում: Ցերեկը ժամը 13:00-ին կամ 14:00-ին ճաշում էինք և հետո խաղեր խաղում: Ժամը 19:00-ին կամ 20:00-ին ընթրում էինք և գնում խարույկի մոտ: Նաև մեր գալը ընկել էր Կողբի Վարդավառին:

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 5:32 pm on April 24, 2015 Permalink | Reply  

    Ճամփորդություն դեպի Երևան քաղաքի պատմության թանգարան 

     
  • Էլեն Երանոսյան 7:24 am on February 28, 2015 Permalink | Reply  

    Ճամփորդություն դեպի Չարենցի տուն-թանգարան 

     
  • Էլեն Երանոսյան 9:14 am on February 17, 2015 Permalink | Reply  

    Ճամփորդություն դեպի Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարան 

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel