Լոռի ճամբար 

Ես իմ դասընկերների հետ գնացել էի  Ստեփանավան 4 օրով: Այնտեղ շատ հետաքրքրիր էր: Այնտեղ գնացինք Սպիտակի եկեղեցի, Լոռի բերդ, Սուրբ Սարգիս եկեղեցի, Տորմակավանք, Կուրթան գյուղ և Գյուլագարակի Խոնարհված եկեղեցի: Հետո գնացինք Լոռի հանգստյան տուն, ամեն առավոտ մենք արթնանում էինք, լվացվում էինք, անում էինք մարմնամարզություն  հետո գնում էինք միքիչ հանգստանայինք և անկողինները հավաքեինք, հետո գնում էինք նախաճաշելու: Նախաճաշելուց հետո մենք գնում էինք պատրաստվում էինք ու գնում էինք տարբեր տեղեր այցելելու: Ստեփանավանի բնությունը շատ հրաշալի էր: Վերջին օրը մենք գնացինք Դիլիջան, այնտեղ տեսանք զույգ եկեղեցի՝ Ջուխտաք վանքը, շատ գեղեցիկ էին: Հետո գնացինք Սևանալիճ այնտեղ միքիչ լողացանք, և Սևանից հետո եկանք Երևան:

Photo2104Photo2099Photo2014Photo1987