Updates from March, 2017 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Էլեն Երանոսյան 1:48 pm on March 6, 2017 Permalink | Reply  

    Սիմվոլիզմ հետազոտական աշխատանք 

    Ծանոթանալ Սիմվոլիզմ գրական ուղղությանը, նշել նրա կարևոր առանձնահատկությունները:
    Սիմվոլիզմը արվստում ամենամեծ ուղղությունն է: Սիմվոլիզմը առաջացել է ի շնորհիվ ֆրանսիացի բանաստեղծ Ժան Մորեասի: 19-20 դարերին արվեստի ու գրականության մեջ տեղ գտած հակառեալիստական ուղղություն, որը իր գեղարվեստական մեթոդն Է համարում սիմվոլների խորհրդանշանների միջոցով առարկաների ու երևույթների անճանաչելի Էության պատկերումը։ Սիմվոլիզմը արտահայտվել է նաև կերպարվեստում և թատրոնում: Սիմվոլիսները համակենտրոնացած են մարդկանց ներաշխարհի վրա, նրանք ձգտում են բացահայտել նրանց հոգեկան վիճակը, կարողանում են արտահայտել նուրբ զգացմունքները բառերով։ Նրանց հաջողվել էր բանաստեղծություները լրացնել պայծառ ու արտահայտիչ կերպարներով։ Սիմվոլիզմի առաջին սկզբունքները ի սկզբանե արտացոլել են ֆրանսիացի պոետներ Շարլ Բոդլերի, Պոլ Վեռլենի, Ստեֆան Մալառմեի, Արթուր Ռեմբոյի և Լոտրեամոնի իրենց ստեղծագործությունների մեջ: Հայկական պոեզիայում սիմվոլիզմի սկզբունքներն առկա են Վահան Տերյանի բանաստեղծություններում: Տերյանը և Բրյուսովը, որպես սիմվոլիստներ Սիմվոլիզմն ինքնին արտահայտում է նաև տխուր տրամադրություն։ Բրյուսովը թարգմանել է Տերյանի բանաստեղծություններից մի քանիսը և այդ թարգմանություններում սիմվոլիզմի շունչն ավելի է զգացվում: Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքույշ մութի թև, Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով Скользящей стопой, словно нежным крылом шелестя темноты, Прошла чья-то тень, облеляв во мгле трав белеющий цвет. Թարգմանական իմաստով ռուսերենը հայերեն բնագրից չի տարբերվում, սակայն որոշ առումով այլ հույզեր է փոխանցում։ Ռուսերենում կան նաև միստիկայի տարրեր, որոնք հայերենով կարդալուց չի զգացվում: Բրյուսովն այստեղ արտահայտել է նաև այն ապրումները, որը կարդալու ընթացքում նա է ստացել:

     
  • Էլեն Երանոսյան 2:54 pm on March 15, 2016 Permalink | Reply  

    Իմ ամենասիրելի Չարենցի բանաստեղծությունը 

    Իմ ամենասիրելի բանաստեղծությունը, որը գրել է Չարենցը դա ,,Ես իմ անուշ Հայաստանի,,-ն է: Այդ բանաստեղծությունը կարծես, թե աղոթք լինի: Այնտեղ ասվում է Հայաստանի բնության և գեղեցկության մասին: Այնտեղ Չարենցը ասում է, որ որտեղ էլ լինի նա չի մոռանա իր հարազատ երկիր Հայաստանը: Նա ասում է, որ ուրիշ երկրում լինի, նրա սիրտը ոչինչ չի հանգստացնի, անգամ Նարեկացու Քուչակը: Եվ ասում է, որ չի մոռանա, հայոց գրքերը: Ես մտածում եմ, որ Չարենցը այս բանաստեղծությունը գրելով զգացել է մեծ հպարտություն: Երբ կարդում եմ այս բանաստեղծությունը ես հիշում եմ այն բոլոր տեղերը Հայաստանում, որտեղ որ եղել եմ: Ես այս բանաստեղծությունը կարդալով զգում եմ տխրություն, և հիշում Հայաստանի բնությունը: Ես սիրում եմ այս բանաստեղծությունը, որովհետև այնտեղ խոսվում է հայերի և նրանց երկրի մասին:

     
  • Էլեն Երանոսյան 3:18 pm on March 14, 2016 Permalink | Reply  

    ,,Կարդում ենք Չարենց,, նախագծի ամփոփում 

    Ես այս նախագծի ընթացքում սովորեցի Չարենցի բանաստեղծությունների մեծ մասը, և կարդացի նրա կյանքից շատ պատմություններ: Մենք սովորեցինք շատ բանաստեցծություններ անգիր: Եվ հետո վերլուծեցինք: Ես այս նախագծի ընթացքում սովորեցի Չարենցի մասին, նրա կենսագրությունը: Ծանոթացա Չարենցի կայքին, և նրա կյանքին ավելի մանրամասն: Ես կուզենայի, որ Չարենցը հիմա այստեղ լիներ, և մենք նրան ճանաչեինք ավելի լավ:

     
  • Էլեն Երանոսյան 6:01 am on March 8, 2016 Permalink | Reply  

    Եղիշե Չարենց ,,Դու իմ գարնան առավոտ,, 

     
  • Էլեն Երանոսյան 3:33 pm on February 29, 2016 Permalink | Reply  

    Եղիշե Չարենց ,,Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս,, բանաստեղծության վերլուծություն 

    Այս բանաստեղծությունը ինձ դուր եկավ: Այնտեղ փոխաբերաբար իմաստով ասվում էր թե ամեն վարկյան մարդը այլ է: Օրինակ կարող է մարդ այսօր ուրիշ  է՝ բարի, իսկ երկու օր հետո՝ չար: Այնտեղ նաև ասվում էր, որ մարդը ապրում է և շնչում է, և ոչ ոք դա չի կարող փոխել: Նաև ասվում էր, որ պետք չէ անցյալը վերհիշել, պետք է գնալ առաջ և միայն առաջ: Նաև այնտեղ համեմատում է կյանքը սերմի հետ, որ սերմը ծաղկում է և հետո մեռնում, նույնպես էլ մարդը, ծնվում է, ապրում է և մահանում: Եվ այդպես էլ մարդիկ ապրում ե չգիտակցելով, որ կյանքը ավարտ ունի, և կյանքը վատնում են ուրիշ բաների վրա:

     
  • Էլեն Երանոսյան 3:16 pm on November 14, 2015 Permalink | Reply  

    Եղիշե Չարենց ,,Զարմանալի աշուն,, 

     
  • Էլեն Երանոսյան 3:38 pm on November 9, 2015 Permalink | Reply  

    Եղիշե Չարենց ,,Զարմանալի աշուն,, 

    Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
    Եկավ – ինչպես զինվոր ու ղեկավար.-
    Այս աշունը բերեց իմաստության երգեր
    Եվ կորովի գրեր – երգիս համար:-
    Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
    Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
    Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց –
    Ինձ զգացի ես թարմ – և անչափ նո՛ր:-
    Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
    Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
    Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
    Որ թոթափեն հուշերը – և դառնան նո՛ր…
    Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
    Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
    Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
    Մի այսպիսի՜ աշուն…
     
  • Էլեն Երանոսյան 1:30 pm on March 14, 2015 Permalink | Reply  

    Հնչում են օրերը, կանչում են վերլուծություն 

    Առաջին քառատողում Չարենցը պատմում էր իր անցած օրերի մասին: Երկրորդ քառատողում պատմում էր իր սրտի ուրախության գույների մասին: Երրորդ քառատողում պատմում էր, որ նրա սիրտը այրվում էր կրակ կար ու ուզում էր, որ ալիքը հանգստացնի իր սրտի հրդեհը: Չորրորդ քառատողում պատմում էր, իր գրած ստեղծագործությունների մասին: Պատմում էր, որ ուզում էր իր բոլոր բանաստեղծությունները չարչարանքները հիշեն ու արտասանեն: Ինձ շատ դուր եկավ այս բանաստեղծությունը:

     
  • Էլեն Երանոսյան 9:03 am on March 12, 2015 Permalink | Reply  

    Հնչում են օրերը, կանչում են 

    Հնչում են օրերը, կանչում են,

    Օրերը – կարմիր ու բոսոր.

    Օրերը ղողանջ ու հնչյուն են,

    Զնգում են՝ հրե ու հզոր:

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 5:34 am on March 3, 2015 Permalink | Reply  

    Ես իմ անուշ Հայաստանի 

    Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
    Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
    Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
    Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

    Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
    Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
    Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
    Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

    Ո՛ւր էլ լինեմ – չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
    Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
    Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –
    Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան – յա՛րն եմ սիրում։

    Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
    Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
    Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
    Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel