Updates from April, 2015 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Էլեն Երանոսյան 4:40 pm on April 30, 2015 Permalink | Reply  

    Համո Սահյան ,,Ես կուզեի,, 

    Ես կուզեի քեզ հետ կիսել
    Վերջին պատառն իմ հցի,
    Ես կուզեի քեզ հետ կիսել
    Վերջին արցունքն իմ լացի:
    Ես կուզեի քեզ հետ կիսել
    Սրտիս բեկորը վերջին,
    Ես կուզեի՝ քո գրկի մեջ
    Մթներ իմ օրը վերջին…
    Ես կուզեի՝ ինչ որ ունեմ
    Իբրև նվեր տայի քեզ,
    Ես կուզեի…Բայց ի՞նչ անեմ,
    Եթե հանկարծ դու չուզես:

     
  • Էլեն Երանոսյան 4:28 pm on April 30, 2015 Permalink | Reply  

    The Duke and the Farmer 

    The Duke of the Wellington owned a large estate in Berkshire. Berkshire is a very beautiful part of England. Next to his estate was a farm surrounded by fields. The Duke wanted to buy this farm and add it to his estate. He said to his agent.

    “Go and see farmer Jackson. Try to buy this farm for me.”

    Some weeks later the agent came to see the Duke.

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 9:28 am on April 29, 2015 Permalink | Reply  

    Համո Սահյան ,,Լուսաբաց,, 

    Լույսը առավ սարին,
    Սարսռում է սարը,
    Սարերը վեր թռան:

    Հավքն արթնացավ ծառին,
    Սարսռում է ծառը,
    Ծառերը վեր թռան:

    Քարայծն ելավ քարին,
    Սարսռում է քարը,
    Քարերը վեր թռան:

    Եվ ինձ մի պահ թվաց,
    Քարերի տակ քնած,
    Դարերը վեր թռան:

     
  • Էլեն Երանոսյան 9:17 am on April 29, 2015 Permalink | Reply  

    Իմ տեսած լուսաբացը 

    Իմ ննջասենյակից լուսաբացը երևում է շատ գեղեցիկ: Իմ տեսած լուսաբացը շատ գեղեցիկ էր և փայլուն: Այդ ժամանակ բացվում էր արևը, բայց այդ ժամանակ մի քիչ մութ էր: Արևի ճառագայթները թափանցում էին պատուհանից և իմ ննջասենյակը լուսավորվում էր: Եվ ես շատ եմ սիրում, երբ որ լուսաբացը շատ գեղեցիկ է լինում և, երբ որ դրսում քամի է փչում: Ես ամեն առավոտ էլ տեսնում եմ լուսաբաց: Ես շատ եմ սիրում իմ ննջասենյակի պատուհանից դիտել լուսաբացը: Ես տեսել եմ շատ լուսաբացներ, բայց այդ լուսաբացը իմ կյանքի ամենագեղեցիկ լուսաբացն էր:

     
  • Էլեն Երանոսյան 8:33 am on April 29, 2015 Permalink | Reply  

    Աշխարումըս իմը դուն իս 

    Յիս քու ղիմեթը չի՞մ գիդի՝

    Ջավահիր քարի նըման իս.
    Տեսնողին Մեջլում կու շինիս,
    Լեյլու դիդարի նըման իս։

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 6:56 am on April 29, 2015 Permalink | Reply  

    Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը 

    untitled5untitled4

    Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 10:01 am on April 28, 2015 Permalink | Reply  

    Համո Սահյան ,,Ձկնիկն առվին խուտուտ տվեց,, 

    Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
    Եվ առուն՝ պարզ ու անբիծ
    Քրքջալով ուշաթափվեց
    Ու ձորն ընկավ քարափից…
    Զարկվեց քարին, ուշքի եկավ,
    Շուրջը նայեց կասկածով
    Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
    Ճամփա ընկավ դեպի ծով:

     
  • Էլեն Երանոսյան 10:00 am on April 28, 2015 Permalink | Reply  

    Կենդանի օրգանիզմների բնորոշ հատկանիշները և նրանց կապը շրջակա Միջավայրի հետ 

    -2-728

    Կենդանի օրգանիզմները, որոնց թվին են պատկանում ինչպես բույսերը եւ կենդանիները, այնպես էլ, բակտերիաները եւ սնկերը շատ բազմազան են: Ավելացնենք, որ կենդանի օրգանիզմ է նաեւ մարդր: Բոլոր նշված կենդանի օրգանիզմներն ունեն րնդհանուր բնորոշ հատկություններ եւ հատկանիշներ: Բոլոր կենդանի օրգանիզմները կարող են աճել եւ զարգանալ: (More …)

     
  • Էլեն Երանոսյան 3:01 pm on April 27, 2015 Permalink | Reply  

    Թե ինչու են Փորսուղն ու աղվեսը ապրում գետնաորջում 

    Պատմում են, թե մի ժամանակ գազաններն ու անասունները անպոչ են եղել: Միայն գազանների արքա առյուծն է պոչ ունեցել:

    Անպոչ ապրելը շատ էր դժվար: Ձմռանը դեռ մի կերպ ապրում էին, բայց հենց ամառը գալիս էր ճանճ ու մժեղից փրկություն չկար:Ինչքան էլ օգնություն էին կանչում, միևնույն է օգնող չկար: (More …)

     
  • Էլեն Երանոսյան 12:32 pm on April 27, 2015 Permalink | Reply  

    Կենսոլորտ, նրա բաղադրիչները 

    untitled

    Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որր բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:

    Կենսոլորտ հասկացությունր տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար: (More …)

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel