Իմ հորինած առակը
Աշխարհում ապրում էր մեկ հավ: Այդ հավը ուներ մի քույր, որը շատ պարծենկոտ էր: Մի անգամ այդ հավը ունենում է երեք ճուտիկներ: Քույրն էլ արդեն ուներ ութ ճուտիկ: Հավի երեք ճտերը օգուտ էին տալիս, իսկ քրոջ ութ ճտերը օգուտ չէին տալիս: Մի օր քույրը ասում է հավին.
-Ես քեզանից շատ ճուտիկ ունեմ, ես ունեմ ութ, իսկ դու երեք:
-Ես ունեմ քիչ, բայց օգուտ տվող, իսկ դու ունես շատ, բայց անօգուտ,-ասում է հավը:
Առակի ասելիքը այն է, որ պետք չէ գլուխ գովալ: Պետք չէ գլուխ գովալ այդ հավի քրոջ նման, թե նա ավելի շատ ճուտ ունի: Կարևորը քանակը չէ, կարևորը օգուտն է:
Reply