Updates from December, 2014 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Էլեն Երանոսյան 7:55 am on December 18, 2014 Permalink | Reply  

    Ավանդություններ Ամանորի մասին 

    Նոր տարվատոնակատարություններն սկիզբ ենառել Բաբելոնում, մ. թ-ից 4 հզ.տարի առաջ: Այդ սովորույթընրանցից փոխառել և հարևանժողովուրդներին են փոխանցել հինեգիպտացիներն ու հռոմեացիները:

    Նոր տարին հունվարի 1-ին նշվումէ մ. թ. ա. 46 թ-ից, երբ Հռոմի ՀուլիոսԿեսար կայսրը բարեփոխել էօրացույցն ու սկզբնավորել Հուլյանտոմարը: Բայց սեփական տոմարունեցող ժողովուրդներն իրենց Նորտարին նշել են տարբերժամանակներում` հիմնականումգարնան ու աշնան գիշերահավասարների, գարնանային զարթոնքի ու երկրագործականաշխատանքներն սկսելուն պես և այլն:

    Հին հայերը Նոր տարին նշել են Նավասարդի 1-ին (օգոստոսի 11-ին), որը համընկնում էր մ.թ. ա. 2492 թ-ին Բելի դեմ Հայկ նահապետի տարած հաղթանակի օրվան:

    Նավասարդը և տոնական նվերները հայերն անվանել են նաև Կաղանդ ,Ձմեռ պապին`Կաղանդ պապ:

     

    1582 թ-ին՝ նոր՝ Գրիգորյան տոմարն ընդունելուց հետո, եվրոպական երկրներում տարինսկսել են հունվարի 1-ից, իսկ Ռուսաստանում` Պետրոս Մեծի հրամանագրով` 1700 թ-ից:

    Գրիգորյան տոմարը Ռուսաստանում ընդունվել է 1918 թ-ին. փետրվարի 1-ը փոխարինվել էփետրվարի 14-ով՝ արտաքին աշխարհի հետ օրացուցային տարբերությունները վերացնելուհամար: Հայաստանում այդ բարեփոխումը կատարվել է խորհրդայնացումից հետո՝ 1920 թ-իդեկտեմբերի 2-ին:

    Հեռավոր, Միջին և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում (Չինաստան, Վիետնամ, Իրան,Աֆղանստան, Արաբական երկրներ) Նոր տարին նշում են լուսնային օրացույցով` ձմեռայինգիշերահավասարին հաջորդող լուսնային ամսվա առաջին օրը, որը Գրիգորյան տոմարովհամապատասխանում է հունվարի 21-ից փետրվարի 21-ը ընկած օրերից մեկին:

    Ձմեռ պապը (Սանտա Կլաուս և այլն) Ծննդյան տոների և

    Նոր տարվա խորհրդանիշներից է. այցելում է տներ, մասնակցում

    տոնական հանդիսությունների և երեխաներին նվերներ է բաժանում:

    Ձմեռ պապի նախատիպերը բազմազան են` ․տեղական․ թզուկներից մինչև միջնադարյանթափառական ժոնգլյորներն ու խաղալիք վաճառողները:

    Բայց քրիստոնեության ընդունումից հետո եվրոպական բանահյուսության մեջ Ձմեռ պապիկերպարը նմանեցվել է բյուզանդական եկեղեցու արքեպիսկոպոս սբ Նիկողայոսի (270–345թթ.) վարքին, որը, ավանդության համաձայն, շատ բարի էր, օգնում էր չունևորներին: Հայտնիէ, օրինակ, մի խեղճ ընտանիքի 3 աղջիկներին օգնելու պատմությունը` նրանց պատուհանիցաննկատ ոսկու կապոցիկներ ներս գցելով: Ասում են` այդպես է ձևավորվելբարեգործությունը:

    Ձմեռ պապն արևելասլավոնական դիցաբանության մեջ ձմեռային սառնամանիքներիտիրակալն է` կապույտ կամ կարմիր քուրքով, երկար ու սպիտակ մորուքով, տաքկաճյակներով (վալենկա) ու գավազանով: Ապրել է սառցե խրճիթում:  Ցուրտը ձմեռնամուտինվազում է դաշտերով, գավազանով հարվածում աջ ու ձախ և սանձահարում (սառեցնում)գետերն ու  լճերը:

    Սկզբում Ձմեռ պապից վախեցել ու պաշտել են.  ձմեռային արևադարձի և գարնանգիշերահավասարի օրերին դուռ ու լուսամուտ լայն բացել են, որ նա անարգել տուն մտնի,նրան նվեր են տվել, սիրաշահել, հատուկ ուտելիք առանձնացրել, որպեսզի խնայի ցանքերը ևցրտահարությամբ չոչնցացնի:

    Ձմեռ պապի կերպարը ժամանակի ընթացքում տրամագծորեն շրջվել է. նա վերածվել էնվիրատուի և երեխաների ցանկալի հյուրի: Ավելին, Ձմեռ պապի կողքին  հայտնվել է նրաթոռնուհին՝ շիկահեր Ձյունանուշը, դարձել Ձմեռ պապի օգնականը:

    2005 թ-ին Ռուսաստանում պաշտոնապես որոշել են Ձմեռ պապի ծննդյան օրը՝ նոյեմբերի 18-ը, և ծննդավայրը՝ Մեծ Ուստյուգը: Այդպես նախընտրել են երեխաները, որովհետև հենց այդօրվանից են սկսվում սառնամանիքներն ու իսկական Ձմեռը Մեծ Ուստյուգում, որտեղից էլՁմեռ պապը  ճանապարհ է ընկնում իր ավանդական սահնակով:

    Հին ժամանակներում, երբ Սանտա Կլաուսն ու Ձմեռ պապը դեռեւս Հայաստան չէին հասել,մեր նախնիները Նոր տարվա տոնը մեր պես չէին նշում։ Սակայն, «օտար» ձմեռայինհրաշագործների բացակայության պատճառով Հայաստանում ամենևին էլ տխուր չի եղել։ Մերհայկական հին Նոր տարին շատ գեղեցիկ մի առասպել ունի։

    Հին առասպելի համաձայն հենց հունվարին է բնության աստված Ամատուրը սերխոստովանել իր ապագա կնոջը՝ Ամանորին, ում պատվին էլ նոր տարվա տոնն անուն էստացել։ Հետաքրքիր է, որ խոստովանության հետ մեկտեղ Ամատուրն իր սիրելիին խնձոր էնվիրել։ Եւ, ըստ ավանդույթի, ամանորյա գիշերը մարդիկ ներում էին միմյանց բոլորվիրավորանքներն ու խնձոր էին նվիրում։ Հին հայերը երբեք տոնածառը փայլազարդերով չենզարդարել։

    Ընդունված է եղել կլոր գաթա թխել, որի կենտրոնում զեյթունի ճյուղ էին ամրացնում ու վրանչրեր ու ընկույզ էին կախում։ Հետո, երբ ճյուղից կախված հյուրասիրությունները վերջանումէին, ընտանիքի յուրաքանչյուր անդամ դրա վրա իր մազն էր կապում ու ճյուղը նետում էինթոնիրը, որպես ընտանիքի բոլոր անդամների երկարակեցության երաշխիք։ Իսկ փայլերովզարդարված տոնածառի փոխարեն հայուհիները չորացած խոտերից ու բույսերիցավանդական ծառ էին սարքում։

    Մեր նախնիները նոր տարվա գիշերը սիրում էին իմանալ, թե ինչպիսին կլինի եկող տարին։Այդպիսի «գուշակությունների» համար հարցի օբյեկտի ձևով հատուկ բլիթներ էին թխվում.եթե հերաքրքրում էր ֆինանսական հարցը, ապա բլիթը թխում էին քսակի տեսքով, եթետնային կենդանու առողջության մասին՝ կովի տեսքով և այլն։ Եթե խմորը բարձրանում էր,նշանակում է տվյալ հարցում հաջողություն էր սպասվում։ Եւս մեկ հետաքրքիր հայկականսովորույթ էր սկսվում հունվարի մեկի գիշերը։ Տանտերը անտառից կոճղ էր բերում տուն, ևմինչեւ Սուրբ ծննունդ տուն եկած յուրաքանչյուր հյուրը կոճղից կարող էր մի կտոր պոկել,այն գցել կրակի մեջ ու երազանք պահել։

    Նավասարդյան խաղեր

    Հին Հայաստանում տարեմուտին կազմակերպվում էին մարզական մրցումներ, որոնք կոչվումէին նավասարդյան խաղեր: Դրանք նաև համարվում էին տոնախմբություն, որովհետև անցէին կացվում մեծ հանդիսավորությամբ: Նավասարդյան տոնախմբությունները նվիրված էինԱմանոր աստծուն և տեղի էին ունենում օզոստոսի 11-ին:

    Հին հունական օլիմպիական խաղերի նման Նավասարդյան տոնախմբության ժամանակկազմակերպվում էին ոչ միայն արվեստի, գրականության, մշակույթի տարբեր ոլորտներիներկայացուցիչների մրցույթներ, այլև բազմազան մարզական խաղերի և տարբերմարզաձևերի մրցումներ: Տոնախմբությանը մասնակցում էին գուսաններ, բանաստեղծներ,որոնք կատարում էին իրենց ստեղծագործությունները, անց էին կացվում նաևթատերախաղերի, պարերի և երգերի մրցություններ և այլն: Նավասարդյան տոնախմբությանժամանակ մարզիկները մրցում էին վազքից, հեռացատկից, սուսերամարտից, ըմբշամարտից,գնդակախաղերից, ձիարշավից և այլն:
    Նավասարդի գլխավոր տոնակատարությունը տեղի էր ունենում Բագավանում:

     

     
  • Էլեն Երանոսյան 7:58 am on December 11, 2014 Permalink | Reply  

    Ավանդապատումներ կենդանիների մասին 

    Իշխան ձուկ։ Ժամանակին Սևանա լճից միայն մի տեսակ սև ձուկ էր դուրս գալիս, որը վնասում էր ուտողին։ Այդ կողմերում ապրում էր Իշխան անունով մի մարդ, որը թողել էր իր աշխարհիկ կյանքը, դարձել ճգնավոր։ Իշխանը փայտից ձուկ է շինում, գցում ջուրը։ Ժամանակ անց նույն գետից սկսում է դուրս գալ մի նոր հրաշալի ու համեղ ձուկ, որը ճգնավորի անունով կոչվում է Իշխան։
    Կրիան առաջ եղել է գող և շատ վարձ առնող ագահ ջրաղացպան։ Նա մի աղքատ մարդուց անչափ շատ վարձ է վերցնում, որից զայրացած աղքատը անիծում է նրան, ասում.
    — Քեզ տեսնեմ էդ կոկոշը (աղուն կամ ալյուր չափելու դդմե աման) գլխիդ ման գալիս։
    Աղքատի անեծքն անմիջապես կատարվում է, ջրաղացպանը դառնում է կրիա, գլխին՝ կոտ։

    Կատու։ Նոյի տապանում գտնված ժամանակ առյուծը հանկարծ փռշտում է և քթից դուրս է ընկնում կատուն։ Դրա համար էլ կատուն շատ նման է առյուծի։
    Արջը ժամանակին ջրաղացպան է եղել։ Բայց երբ շատ գողություններ է արել, աստված զայրացել է նրա վրա և արջ դարձրել։
    Գայլ և շուն։ Կենդանիներին ստեղծելիս՝ աստված գայլին հոտառություն է տալիս, իսկ շանը՝ ուժ։ Գայլը հարձակվում է գոմեշի վրա, ուզում է նրան պատառոտել, բայց չի կարողանում։ Գայլը գնում է աստծո մոտ և հոտառության փոխարեն ուժ խնդրում։ Աստված առնում է գայլից հոտառությունը, տալիս է շանը, իսկ շան ուժն էլ տալիս է գայլին։
    Սկզբում գայլերը բնակվելիս են եղել մարդկանց մոտ, իսկ շները՝ անտառում։ Մի անգամ շները խնդրում են գայլերին, որ թույլ տան իրենք մնան մարդկանց մոտ։ Գայլերը խղճում են հիվանդ շներին և թույլ են տալիս մարդկանց մոտ բնակվել։ Մարդիկ շներին շատ են դուր գալիս, և շներն այլևս չեն ուզում անտառ վերադառնալ։ Մինչև հիմա էլ գայլերը հարցնում են շներին.
    — Առողջացաք, դե վերադարձեք։
    Իսկ շները ոռնոցով պատասխանում են, որ իրենք դեռ չեն առողջացել և ուզում են մարդկանց մոտ մնալ։
     
  • Էլեն Երանոսյան 8:14 am on November 14, 2014 Permalink | Reply  

    Հարիսա 

    Երբ Գրիգոր Լուսավորիչը, Խոր վիրապից դուրս գալով, գալիս է Վաղարշապատ, վաթսուն օր շարունակ քարոզ է կարդում տեղի հեթանոս հայերին, որոնք հետաքրքրությամբ լսում են նրան։ Աղքատներին ճաշ տալու համար նա հրամայում է գյուղացիներին շատ յուղ ու ոչխար բերել։ Երբ բերում են յուղն ու ոչխարը, Լուսավորիչը մորթել է տալիս ոչխարները. մեծ-մեծ կաթսաներ են դնում կրակների վրա, միսը լցնում մեջը և կորկոտն (ձավարը) էլ վրան։ Այնուհետև նա հրամայում է հաստաբազուկ կտրիճներին՝ խառնել կաթսայում եղած միսը, ասելով՝ հարեք զսա։ Այդտեղից էլ կերակուրի անունը մնում է հարիսա։

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel