Updates from April, 2016 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Էլեն Երանոսյան 3:55 pm on April 28, 2016 Permalink | Reply  

    ,,Սահյանական օրեր,, նախագծի ամփոփում 


    Ես ,,Սահյանական օրեր,, նախագծի ընթացքում սովորեցի Սահյանի մասին: Սովորեցի Սահյանի կենսագրության մասին և նրա մանկության մասին: Ես սովորեցի նրա բանաստեղծությունների մեծամասնությունը: Ես այս նախագծի ընթցքում բացահայտեցի Սահյանի գրելսոճը: Ես ուզում եմ ասել, որ Սահյանը իմ կարծիքով եղել է շատ լավ և բարի մարդ:

     
  • Էլեն Երանոսյան 3:14 pm on April 28, 2016 Permalink | Reply  

    ,,Իմ Ճանաչած Սահյանը,, 

    Ես կարդացել եմ Սահյանի բանաստեղծությունները մեծամասնությամբ: Ես կարդացել եմ Սահյանի մանկության և նրա կենսագրության մասին: Ես կարդում եմ Սահյան չորրորդ դասարանից: Ես սիրում եմ Սահյանի բանաստեղծություններից ՛՛Ոչինչ չի փոխվի՛՛, ՛՛Մայրիկ՛՛ և ՛՛Ես կուզեի՛՛ բանաստեղծությունները: Ես Սահյանին ճանաչում եմ ինչպես լավ, բարի և խելացի մարդ: Նրա բանաստեղծությունների մեջ կա և թախիծ և կարոտ:

     
  • Էլեն Երանոսյան 7:43 am on April 26, 2016 Permalink | Reply  

    Համո Սահյան ,,Ամպը,, բանաստեղծության վերլուծություն 

    Ամպը հառաչում էր լեռան լանջին,
    Դողում, սարսռում էր հասակով մեկ։
    Գալիս, փաթաթվում էր գյուղացու մաճին,
    Հետո թավալվում էր ակոսի մեջ։
    Հետո վեր էր կենում, շտկում իրեն,
    Կրկին ձևեր փոխում նա զանազան,
    Բարձրանում էր հետո կողերն ի վեր
    Եվ շիկացած ուսն էր շփում եզան…
    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 12:14 pm on April 23, 2016 Permalink | Reply  

    Համո Սահյան ,,Ինչ է մնում,, 

     
  • Էլեն Երանոսյան 6:33 am on May 23, 2015 Permalink | Reply  

    Համո Սահյան ,,Ես կուզեի,, 

     
  • Էլեն Երանոսյան 4:58 pm on May 6, 2015 Permalink | Reply  

    Համո Սահյան ,,Անձրև,, 

    Ամպը կախվել է ամպից,
    Ամպամած օր է.
    Վերը երկինք է մթին,
    Ներքևը՝ ձոր է:

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 6:10 am on May 6, 2015 Permalink | Reply  

    Համո Սահյան ,,Քամու համբույրը,, 

    Քամու համբույրից դողաց մի տերև,
    Շշուկով դիպավ իր հարևանին,
    Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
    Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:
     Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
    Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի, –
    Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
    Հասավ հեռավոր խորքերն անտառի:
    Ալեկոծվում էր անտառը հուզված
    Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
    Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
    Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:
    Խշշում էր անտառն ու տարուբերվում,
    Երկինք էր հասնում խշշոցը նրա…
    Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
    Եվ ծիծաղում էր անտառի վրա:
     
  • Էլեն Երանոսյան 4:40 pm on April 30, 2015 Permalink | Reply  

    Համո Սահյան ,,Ես կուզեի,, 

    Ես կուզեի քեզ հետ կիսել
    Վերջին պատառն իմ հցի,
    Ես կուզեի քեզ հետ կիսել
    Վերջին արցունքն իմ լացի:
    Ես կուզեի քեզ հետ կիսել
    Սրտիս բեկորը վերջին,
    Ես կուզեի՝ քո գրկի մեջ
    Մթներ իմ օրը վերջին…
    Ես կուզեի՝ ինչ որ ունեմ
    Իբրև նվեր տայի քեզ,
    Ես կուզեի…Բայց ի՞նչ անեմ,
    Եթե հանկարծ դու չուզես:

     
  • Էլեն Երանոսյան 9:28 am on April 29, 2015 Permalink | Reply  

    Համո Սահյան ,,Լուսաբաց,, 

    Լույսը առավ սարին,
    Սարսռում է սարը,
    Սարերը վեր թռան:

    Հավքն արթնացավ ծառին,
    Սարսռում է ծառը,
    Ծառերը վեր թռան:

    Քարայծն ելավ քարին,
    Սարսռում է քարը,
    Քարերը վեր թռան:

    Եվ ինձ մի պահ թվաց,
    Քարերի տակ քնած,
    Դարերը վեր թռան:

     
  • Էլեն Երանոսյան 10:01 am on April 28, 2015 Permalink | Reply  

    Համո Սահյան ,,Ձկնիկն առվին խուտուտ տվեց,, 

    Ձկնիկն առվին խուտուտ տվեց,
    Եվ առուն՝ պարզ ու անբիծ
    Քրքջալով ուշաթափվեց
    Ու ձորն ընկավ քարափից…
    Զարկվեց քարին, ուշքի եկավ,
    Շուրջը նայեց կասկածով
    Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝
    Ճամփա ընկավ դեպի ծով:

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel