Updates from May, 2015 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Էլեն Երանոսյան 4:06 pm on May 23, 2015 Permalink | Reply  

    Աչքերի գիմնաստիկա 

    Արագ թարթել, աչքերը փակել և հանգիստ նստել, մինչև 5-ը դանդաղ հաշվել: Կրկնել 4-5 անգամ:

    Ամուր փակել աչքերը (հաշվել մինչև 3-ը), բացել և նայել հեռուն (հաշվել մինչև 5-ը): Կրկնել 4-5 անգամ:

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 4:04 pm on May 23, 2015 Permalink | Reply  

    Ականջներ 

    Image_1058

    Ականջները լսողության օրգաններն են. դրանց միջոցով ընկալվում են ձայնային ազդանշանները: Կաթնասունների ականջների կառուցվածքը գրեթե միանման է: Չնայած սողունները, երկկենցաղները և թռչունները նույնպես օժտված են գերազանց լսողությամբ, սակայն նրանց լսողության օրգանների կառուցվածքը տարբեր է: Որոշ միջատների լսողության օրգանները տեղադրված են մարմնի կամ վերջույթների վրա:

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 10:48 am on May 18, 2015 Permalink | Reply  

    Ես կարողանում եմ… 

    Ես առողջագիտություն առարկայից սովորել եմ շատ օգտակար տեղեկություններ։ Սովորել եմ Ձեռքերը ճիշտ խնամել, եղունգները, մազերը և մաշկը ճիշտ խնամել, ատամները խնամել, թե ինչպես ճիշտ նախաճաշել, ինչպես նստել համակարգչի դիմաց, ականջները խնամել և այլն։ Եվ սովորել եմ նաև հիգիենա։ 

     
  • Էլեն Երանոսյան 10:40 am on May 18, 2015 Permalink | Reply  

    Համակարգչային հիգիենա 

    Համակարգչի էկրանը թրթռում է, ինչը հոգնեցնում է աչքերը։

    75 հերցից ցածր հաճախականության պայմաններում համակարգիչներն աշխատում են զգալի լարվածությամբ. ահա թե ինչու, եթե մոնիտորի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս, ապա հաճախականությունը հնարավորինս բարձրացրեք, ասենք, 100 կամ գոնե 85 հերց։

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 12:25 pm on April 27, 2015 Permalink | Reply  

    Մաշկի խնամք 

    Մաշկը մեր արտաքին ծածկույթն է: Այն ունի շատ կարևոր նշանակություն. Պաշտպանում է մեզ ցրտից, շոգից, արևից, քամուց, փոշուց, մանրէներից, կարգավորում է մեր մարմնի կայուն ջերմությունը:

    Մաշկի առողջությունը շատ կարևոր է: Շատ կարևոր է նաև պահել մաշկի հիգիենան. Մաշկը լվանում ենք օճառով և ջրով, խնամում տարբեր քսուկներով: Քսուկներ քսում ենք հատկապես  ցուրտ եղանակին, իսկ արրևից պաշտպանվելու համար կան արրևապաշտպանիչ քսուկներ, որոնց ուժը գրվում է թվերով SPF 10, 20, 30, 40…: Երեխաների համար պետք է SPF 90:

     
  • Էլեն Երանոսյան 12:23 pm on April 27, 2015 Permalink | Reply  

    Մազերի և եղունգների խնամք 

    Ամուր, փայլուն մազերը և եղունգները առողջության նշան են: Նրանց խնամքը և մաքրությունը շատ, շատ կարևոր են: Կեղտոտ, երկարած եղունգների տակ հավաքվում են մանրէներ, որոնք հիվանդության պատճառ են դառնում և ճիճվակրության պատճառ: Մազերը պետք է լվանալ շաբաթը գոնե 2 անգամ, շամպույնով և ջրով: Ըստ անհրաժեշտության ավելի հաճախ: Սանրում անհատական սանրերով: Սանրը անձնական հիգիենայի պարագա է: Եղունգները կտրում են շաբաթը մեկ անգամ, ցանկալի է լողանալուց հետո, երբ եղունգները փափուկ են լինում: Ձեռքերի եղունգները կտրում ենք կիսալուսնաձև, իսկ ոտքերինը՝ ուղիղ:

     
  • Էլեն Երանոսյան 3:31 pm on April 25, 2015 Permalink | Reply  

    Ձեռքերի խնամք 

    Քանի որ մեր ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն են, դրանք հարկավոր է հաճախակի լվանալ:

    Լվացվելու համար օգտագործում ենք ջուր և օճառ: Օճառը լինում է պինդ և հեղուկ : Ցանկալի է օգտագործել հեղուկ օճառ, քանի որ այն գտնվում է փակ ամանում և ձեռքից ձեռք չի անցնում:

    Լվացվելը պարտադիր է ուտելուց , սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետո, դրսից տուն գալուց, կենդանիների հետ շփվելուց, հողի հետ խաղալուց հետո և այլն:

    Լվացվելիս պետք է ուշադրություն դարձնել եղունգների տակին, մատների միջև տարածություններին:

    Ձեռքերը պետք է լավ չորացնել անձնական սրբիչով, կամ թղթե անձեռոցիկով։

     
  • Էլեն Երանոսյան 10:18 am on April 20, 2015 Permalink | Reply  

    Ատամների խնամք 

    6a00d83451b71f69e2013485a344e9970c-800wi

    2 տարեկանից հետո երեխան ունի 20 ատամ, որոնք կոչվում են կաթնատամներ: 6-7 տարեկանից սկսած այս ատամները թուլանում են, շարժվում և ընկնում: Սրանց փոխարեն աճում են նոր մշտական, հիմնական ատամները՝-32 հատ: Ատամները դրսից պատված են շատ ամուր նյութով՝ էմալով: Սննդի մնացորդները ատամների արանքում քայքայվում են, այնտեղ բազմանում են միկրոբները, արտադրում են շաքար, որը էմալի թշնամին է, էմալը քայքայվում է, առաջանում է կարիես:

    Ատամների առողջության համար պարտադիր է լվանալ օրը 2 անգամ՝ առավոտյան՝ նախաճաշից հետո և երեկոյան քնելուց առաջ: Ատամները մաքրում ենք մածուկով և խոզանակով: Տես առողջագիտական բլոգում:

     
  • Էլեն Երանոսյան 8:27 am on April 15, 2015 Permalink | Reply  

    Հիգիենա 

    Գիտություն առողջության մասին, որն ուսումնասիրում է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա և դրա հիման վրա մշակում միջոցառումներ միջավայրի վնասակար ազդեցության և հիվանդությունների առաջացման կանխարգելման նպատակով: Պրոֆիլակտիկ բժշկության հիմքն է:

    Հիգիենայի ուսումնասիրության օբյեկտ են հանդիսանում շրջակա միջավայրի գործոնները (ֆիզիկական, քիմիական, կենսաբանական և այլն): Ֆիզիկական գործոններն են օդի ջերմաստիճանը, խոնավությունը և շարժումը, մթնոլորտային ճնշումը, արևային ճառագայթումը, աղմուկը, վիբրացիան և այլն: Քիմիական գործոնների ներգործությունը արտահայտվում է շրջակա միջավայրի գործոնների բաղադրիչ մաս հանդիսացող զանազան նյութերի (օրինակ`օդ, ջուր և այլն) ազդեցությամբ մարդու օրգանիզմի վրա:Կենսաբանական գործոններն են ախտածին մանրէները, հելմինթները, տզերը, որոնց ներգործությունը մարդու վրա կարող է տարբեր հիվանդությունների պատճառ դառնալ:Կարևոր են նաև կյանքի պայմաննները` աշխատանքի բնույթը, սնունդը, բնակվելու պայմանները և այլն:

    Հիգիենան զբաղվում է հիվանդությունների կանխարգելմամբ, այլ ոչ թե բուժմամբ:

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel