Դիջիպատում 

Ես Էլեն Երանոսյանն եմ: Սովորում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Նոր դպրոցի 5-2 դասարանում: Ես գնացել եմ շատ ճամփորդությունների: Ես ունեմ իմ սեփական բլոգը: Մեր դպրոցում կան շատ տոնախմբություններ: Իմ դասարանացիների հետ մասնակցել եմ թթուդրիկին և ուսումնական տոնացույցով նախատեսված մյուս տոներին: Մեր մայրենիի ուսուցչուհին Տաթև Աբրահամյանն է, մաթեմատիկայի ուսուցչուհին Սյուզի Հակոբյանը, անգլերենի ուսուցչուհին Անի Մրտեյանը, ռուսերենի ուսուցչուհին Գայանե Փարվանյանն է, ընտրության ուսուցչուհին Անահիտ Եղյանը, երաժշտության ուսուցչուհին Տաթև Ստեփանյանն է, բնագիտության ուսուցչուհին Իվետա Ջանազյանը, հայրենագիտությունը նույնպես Տաթև Աբրահամյանը և երկարօրյան Աննա Ստեփանյանը: Մենք այս տարի բոլոր առարկաներից նոր բաներ ենք սովորել: Ես մասնակցել եմ իմ տոհմածառը հայրենագիտական նախագծերին: Իմ ընտրրությունը հայրենագիտությունն է: Ես կարդացել եմ <<,Օզի կախարդը>>, <<Գանձերի կղզին>>, <<Աստղամանուկը>>, <<Եղեգնուհին>>, <<Ջելսոմինոն խաբեբահների աշխարհում>>, <<Երկարագուլպա պիպին>>, <<Փոքրիկ իշխանը>>, <<Անտեսանելի Տոնինոյի արկածները>>, և <<Տերն ու ծառան>> :