Ռոդարիական խառնաշփոթ
Մի օր Ալիսա Գլորիկը որշում է ճամփորդել աշխարհով: Նա բոլորից թաքուն նստել էր մի նավ, որը տանում էր դեպի Ուկրաինա: Բայց նրան ճանապարհին շպրտում են այդ նավից, որովհետև նա չէր վճարել գումար: Նրան շպրտում են մի շատ տարօրինակ կղզի, որտեղ նա հանդիպում է սև քթեր ունեցող մարդկանց: Նա այդ կղզիով ճամփորդելիս հանդիպում է մի երիտասարդ խեցգետնի, որը շարժվում էր դեպի առաջ: Նրանք իրար հետ ծանոթացան և որոշեցին պարզել, թե ինչ է կատարվում այդ կղզում: Փնտրելու ընթացքում նրանք հանդիպեցին նաև անտեսանելի Տոնինոյին, ծույլ Ջովանինոյին և Ջովանիին: Նրանք միասին որոշեցին հարցաքննել այդ կղզու բնակիչներին և իմանան, թե ինչո՞ւ են բոլորի քթերը սև: Բնակիչները պատասխանում էին, որ իրենց քթերը սև են ներկել ինսունինը տան ապրող և հաչող շները: Ալիսան, խեցգետին, Տոնինոն, Ջովանինոն և Ջովանին որոշեցին, որ պետք է հաղթեն այդ շներին և ուղարկեն այդ շներին իրենց բների մեջ: Նրանք նորից բնակիչներից հարցրեցին, թե որտե՞ղ են այդ շները, և ստացան նրանց հստակ պատասխանը: Նրանք հպարտ-հպարտ շարժվում էին շների մոտ: Եվ ահա եկավ այն պահը, երբ նրանք հասան այդ շների մոտ: Շների պալատը կազմված էր պաղպաղակներից և այդ պալատը պաշտպանում էր Ալիչե Մատնաչափիկը: Նրանք որոշեցին այդ պաղպաղակե պալատից պոկեն մի կտոր և տան Ալիչեին, որպեսզի նա նրանց թողնի ներս: Երբ հնգյակը տեսավ շներին շները այդ պահին լացում էին: Նրանք որոշեցին պարզել, թե ինչո՞ւ են լացում այդ շները: Վերջում նրանք պարզեցին, որ շները լացում են քանի որ նրանց ոչ ոք չի սիրում: Հետո նրանք վերցնում են շներին իրենց հետ և տանում դեպի կղզի և ծանոթացնում բոլոր մարդկանց հետ: Եվ այդ մարդիկ հասկանում են, որ շները բարի են և իրենց վնաս չեն պատճառի: Վերջում նրանք բոլորով Ալիսայի հեռախոսով սելֆի են անում և գնում են ամեն մեկը իր ճանապարհով:
Reply