Updates from June, 2017 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Էլեն Երանոսյան 12:53 pm on June 21, 2017 Permalink | Reply  

    Ամառային առաջադրանքներ Քիմիա 

    1/Բնութագրել ձեր ընտրած տարրը ըստ հետևյալ սխեմայի  

    1քիմիական  տարրի  նշանը Al

    2կարգաթիվը Z=13, միջուկի  լիցքը +13 

    3հարաբերական  ատոմային  զանգվածը Ar (Al)=27

    4)մեկ  ատոմի  զանգվածը (գ) mo(Al)=27*1,66*10-27 կգ

    5Դիրքը պարբերական համակարգումո՞ր  պարբերության տարր  է, խումբը…,ենթախումբը

    Պարբ՝ 3
    Խումբը՝ 3
    Ենթախումբը՝ Գլխավոր

    6)  Ատոմի  բաղադրությունը՝  13p 14n 13e                                                                        

     7)էլեկտրոնային  թաղանթի  կառուցվածքը +13    2e 8n 3e

    8)ինչպիսի՞ տարր էմետաղ  էթե՞ ոչմետաղ
    Մետաղ

    9Օքսիդացման աստիճանը`ՕԱ
    +5
    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 12:05 pm on May 23, 2017 Permalink | Reply  

    23.05.2017 Տնային աշխատանք 

    Հարցեր և վարժություններ 
    1. Ի՞նչ ենք հասկանում տարրի օքսիդացման աստիճան ասելով:
    Որպեսզի պայմանական լիցքը չշփոթեն իոնի լիցքի հետ, այն անվանել են օքսիդացման աստիճան: Տարրի օքսիդացման աստիճանը պայմանական այն լիցքն է, որը քիմիական միացության մոլեկուլում վերագրվում է ատոմին` ենթադրելով, թե միացությունը կազմված է միայն իոններից:

    2. Ինչպե՞ս է գրառվում օքսիդացման աստիճանը: 
    Օքսիդացման աստիճանը գրառվում է ՕԱ: Օքսիդացման աստիճանը նշանակվում է արաբական թվանշանով, դրվում է քիմիական նշանի վերևում, ընդ որում սկզբից գրվում է նշանը (+ կամ –), ապա՝ լիցքի թվային արժեքը:

    3. Թվարկե՛ք հաստատուն օքսիդացման աստիճան ունեցող տարրերը: 
    H ,O ,C, Na,F , AI, S, Zn

    4. Որոշե՛ք տարրերի օքսիդացման աստիճանները հետևյալ միացություններում.
    ա)H+1 J-1, H2+1 Se-2,  Si+4O2-2,

    բ)Ba+2O-2, N2+5O5-2,P2+5O5-2,C+4O2-2,
    գ)H3+1P+5O4-2,H2+1Si+4O3-2,H+1P+5O3-2,Na+1N+5O3-2
    5. Օքսիդացման աստիճանը կարող է լինել.
    ա) միայն բացասական բ) միայն դրական գ) և՛ բացասական, և՛ դրական
    դ) բացասական, դրական և զրոյական 

    6. Ջրում և ջրածնի պերօքսիդում թթվածնի օքսիդացման աստիճանը համապատասխանաբար հավասար է. ա) -2 -2 բ) -2 +2 գ) -2 -1 դ) +2 0 

    Հարցեր և վարժություններ 

    1. Բացատրե՛ք, թե ինչպես են կազմվում քիմիական բանաձևերը՝ ըստ վալենտականության և օքսիդացման աստիճանի:

    2. Որոշե՛ք տարրերի օքսիդացման աստիճանները հետևյալ միացությունների բանաձևերում՝ Ba(NO3)2, AIPO4, CaCO3, CO2, AI2O3:
    Ba(NO3)2-Ba+2,N+5, O-2

    AlPO4-Al+3,P+5,O-2
    CaCO3-Ca+2,C+4,O-2
    CO2-C+4,O-2
    Al2O3-Al+3,O-2
    3. Հաշվե՛ք
    ա) քլոր տարրի օքսիդացման աստիճանը կալիումի պերքլորատում (KCIO4)
    Cl+7
    բ) ազոտ տարրի օքսիդացման աստիճանը բարիումի նիտրատում (Ba(NO3)2)
    N+5

    4. Հաշվե՛ք
    ա) ազոտի օքսիդացման աստիճանը NO3-1 իոնում:
    N+5

    բ) ֆոսֆոր տարրի օքսիդացման աստիճանը PO4-3 իոնում:
    P+5

     
  • Էլեն Երանոսյան 11:25 am on May 17, 2017 Permalink | Reply  

    17.05.2017 Գործնական աշխատանք 

    Գործնական  աշխատանք.՝Տարբեր   քիմիական  կապերով  մոլեկուլների  և բյուրեղացանցերի մոդելների  հավաքում  և  քիմիական  միացությունների  բանաձևերի  կազմում   ըստ ատոմներիվալենտականության:: 

    1.Ներքոբերյալ   նյութերում՝ H2, HCl, O2, H2O, N2, NH3, CH4, P4, S8, NaCl, Fe որոշեք  քիմիական կապերի  տեսակները, լրացրեք  աղյուսակ1,նյութերը  դասակարգեք  պարզ  և  բարդերի,անվանեք  և  լրացրեք  աղյուսակ 1.,2.

    Պարզ նյութեր Բարդ նյութեր
     H2  HCl
     O2  H2O
     N2  NH3
     P4  CH4
    S8  NaCl
     Fe
     
  • Էլեն Երանոսյան 12:49 pm on May 5, 2017 Permalink | Reply  

    Էջեր 

    Աշխարհագրություն-Տնային աշխատանք
    Քիմիա-Տնային աշխատանք
    Քիմիա-Դասարանային աշխատանք
    Ֆիզիկա-Տնային աշխատանք
    Ֆիզիկա-Դասարանային աշխատանք

     
  • Էլեն Երանոսյան 1:24 pm on April 4, 2017 Permalink | Reply  

    Քիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմում 

     
  • Էլեն Երանոսյան 1:18 pm on February 23, 2017 Permalink | Reply  

    Գիտելիքի ստուգում 

    1.Ստորև թվարկված նյութերից ո՞րը բնության մեջ պատրաստիչկա և ստացվում է բնական հումքի վերամշակումից.
    ա) նավթը
    բ) ոսկին
    գ) ջուրը
    դ) օղին

    2.Ստորև թվարկված նյութերից սենյակային ջերմաստիճանումո՞րն է հեղուկ.
    ա) շաքարը
    բ) թթվածինը
    գ) բուսական յուղը
    դ) կավիճը

    3. Ստորև թվարկված նյութերից ո՞րն է դասվում անկենդանմարմինների շարքը.
    ա) ձին
    բ) ծաղկած ծառը
    գ) արձանը
    դ) երեխան

    4. Դիտելիս նյութի ո՞ր հատկության մասին է հնարավորգաղափար կազմել.
    ա) ագրեգատային վիճակի
    բ) խտության
    գ) էլեկտրահաղորդականության
    դ) ջերմահաղորդականության

    5. Ստորև թվարկված հատկություններից ո՞րը ֆիզիկական չէ.
    ա) խտությունը բ) թափանցիկությունը
    գ) հալման ջերմաստիճանը
    դ) այրվելու ունակությունը

    6. Հետևյալ նյութերից ո՞րը գոյություն ունի բնության մեջ (բնածինէ).
    ա) պլաստիլինը
    բ) գինին
    գ) գրաֆիտը
    դ) սև ռետինը

    7. Հետևյալ գոյականներից ո՞րը նյութական առարկա /ֆիզիկական մարմին/ չի բնորոշում.
    ա) աստղ
    բ) մեխ
    գ) սեղան
    դ) ապակի

    8.Հետևյալ բնագավառներից ո՞րն է քիմիայի ուսումնասիրմանառարկան.
    ա) երկրաշարժերի կանխատեսում
    բ) մարդու հոգեկան աշխարհի ուսումնասիրում
    գ) գրքի խմբագրում
    դ) պարարտանյութերի արտադրություն

    9.Քիմիական լաբորատորիայում աշակերտի կատարած հետևյալգործողություններից ո՞րն է սխալ.
    ա) օգտագործելուց առաջ փորձանոթը լվացել է և չորացրել
    բ) ձեռքի ափով շարժում է կատարել անոթի անցքից դեպի քիթը
    գ) փորձանոթում մնացած քիմիական նյութը թափել է կոյուղի
    դ) սպիրտայրոցի բոցը հանգցրել է թասակով

    10. Ո՞ր եղանակը կընտրե՛ք աղաջրից մաքուր ջուր ստանալուհամար.
    ա) թորում
    բ) բյուրեղացում
    գ) զտում
    դ) գոլորշիացում

     
  • Էլեն Երանոսյան 1:14 pm on December 11, 2016 Permalink | Reply  

    Ֆիզիկական և քիմիական երևույթները մեր շրջապատում 

     
  • Էլեն Երանոսյան 4:34 pm on November 30, 2016 Permalink | Reply  

    28.11.2016 Տնային աշխատանք 

    1. Ո՞ր քիմիական տարրերն են ստացել իրենց անվանումները ըստ աշխարհամասերի:
    Եվրոպիում (Eu), Ամերիցիում (Am):

    2. Թվարկեք այն տարրերը, որոնք իրենց անվանումները ստացել են ըստ երկրների անվամբ: Գերմանիում (Ge), Ֆրանսիում (Fr), Կալիֆորնիում (Cf), Պոլոնիում (Po), Ինդիում (In):

    3. Ո՞ր տարրերի անվանումների մեջ են մտնում գետերի անուներ: Ռենիում (Re)

    4. Գտեք այն քիմիական տարրի անվանումը,որի մեջ ,եթե փոխեք առաջին տառը , ապա կստանաք նեղուցի անունը, որը գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև:
    Ֆոսֆոր (P)

    5. Ո՞ր քիմիական տարրի անվանումի մեջ է մտնում Թուրքիայի մեջ գտնվող լճի անունը:
    Վանադիում (V)

     
  • Էլեն Երանոսյան 2:33 pm on November 30, 2016 Permalink | Reply  

    30.11.2016 Դասարանային աշխատանք 

    Հարաբերական ատոմային զանգված

    Ատոմների զանգվածներն ու չափերը շատ փոքր են: Ի՞նչ միավորներով կարելի է չափել այդ  փոքր զանգվածները: Ցանկացած` գրամներով, կիլոգրամներով, տոննաներով: Իսկ  ի՞նչ  միավորներով է առավել հարմար չափել շատ փոքր  զանգվածները: Որպեսզի պատասխանենք այս հարցին, դիտարկենք հետևյալ  մատչելի օրինակը: Յոթերորդ դասարանի աշակերտի զանգվածը 40 կգ է կամ  0,040 տ, կամ 40000 գ: Սովորաբար ի՞նչ միավորներով են արտահայտում մարդու զանգվածը:       Կիլոգրամներով, որովհետև դա առավել հարմար է բանավոր հաշվարկների և տարբեր  մարդկանց զանգվածները համեմատելու համար: Գրամներով  ստացվում են շատ մեծ թվեր, իսկ տոննաներով` շատ փոքր: Չնայած քիմիական տարրերի ատոմները  չափազանց փոքր են, դրանց զանգվածներն այնուամենայնիվ չափելի են:  Ֆիզիկոսներին հաջողվել է որոշել ատոմներիզանգվածները: Օրինակ՝ ածխածին տարրի  ատոմի իրական զանգվածը 0,000 000 000 000 000 000 000 002 գ է (2•10-23 գ կամ 2•10-26կգ),թթվածնի ատոմի զանգվածը` m0(O)=2,66•10-26 կգ, ջրածնի ատոմի զանգվածը m0(H)=1.67•1027կգ: Դրանք շատ փոքր թվեր են, որով հաշվումներ կատարելը հարմար չէ: Այսքան փոքր թվերով են արտահայտվում նաև մնացած  բոլոր քիմիական տարրերի ատոմների զանգվածները, որոնք որոշվում են  հետազոտման ժամանակակից եղանակներով: Նման փոքր թվերից ու դրանց հետ  հաշվարկներ կատարելու անհրաժեշտությունից ձերբազատվելու նպատակով  ատոմների զանգվածների որոշման համար կիրառվում է զանգվածի ատոմային  միավորը (զ.ա.մ.):
    Զանգվածի ատոմային միավորը ածխածնի ատոմի զանգվածի 1/12 մասն է:
    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 5:56 pm on November 24, 2016 Permalink | Reply  

    16.11.2016 Դասարանային աշխատանք 

    Մենք նոյեմբերի 16-ին կատարեցինք գործնական աշխատանք, որի ընթացքում մենք հավաքեցինք ատոմներից և մոլեկուլներից տարբեր քիմիական տարրեր:

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel