Updates from October, 2016 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts
Էլեն Երանոսյան
Էլեն Երանոսյան
Կոմիտաս ,,Հրաբարձր լեռներ,, վերլուծություն
Հըրաբարձ լեռներ՝ կոնելով՝
Նարգիզ դալարուն դիզել․
Սողուն կողեր շողելով՝
Ոսկին արծաթ շիթել։
Հրաբարձր լեռները կոնի ձևով, նարգիզներով են պատված: Արագ ժամանակահատվածում ոսկին արծաթ է դառել: Իմ կարծիքով հեղինակը ներկայացնում է, որ արևի լույսով վառվում է հուրհրատում սարը:
Էլեն Երանոսյան
Էլեն Երանոսյան
Կոմիտաս ,,Գարուն ցելավ ծաղկունիկ բոցերով,, վերլուծություն
Գարուն ցելավ ծաղկունիկ բոցերով,
Ամառն ելավ հասկունիկ ծոցերով.
Աշունն առավ խատուտիկ բարերով,
Ձմեռ պատավ պատուտիկ սառերով։
Գարունը եկավ իր ծաղիկներով, ամառն եկավ իր բերքով, աշունն եկավ իր քամիներով, ձմեռն պատեցն սառը ձյունով: Իմ կարծիքով հեղինակը ուզում էր ասել, որ ամենինչը ունի իր ձևը, իր սկիզբը և իր ավարտը:
Էլեն Երանոսյան
Էլեն Երանոսյան
Կոմիտաս ,,Ճանապարհ,, վերլուծություն
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։
Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի…
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։
Իմ կարծիքով այս բանաստեղծությունը ուզում է ասել, որ ճանապարհները լինում են երկար: Եվ այդ ճանապարհները անցնելուց քո աչքի առաջ կարող է կյանքի հաջողությունների ծառ բացվի, եթե քեզ մոտ լայն սիրտ է: Եվ իմ կարծիքով Կոմիտասը ճանապարհը համեմատում էր կյանքի հետ:
Էլեն Երանոսյան
Կոմիտաս ,,Աշուն,, վերլուծություն
Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ։
Սաղարթ-սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քնավ։
Տարափ ու բուք փչելով,
Վայուն-մայուն ճչելով՝
Աշուն ծնավ։
Ծառերը և թփերը, որ լցված էին մրգերով քամին տարավ: Տերևները կամաց-կամաց սկսում են դառնալ ոսկեգույն: Սկսում են ուժեղ փոթորիկները և բուքն է սկսում ճչալ:
Էլեն Երանոսյան
Էլեն Երանոսյան
Կոմիտասի մասին. Իսահակյանի հուշերից
Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներապրել ենք նույն հարկի տակ, խոսել,կատակել: Ճամփորդել ենք միասին հայգյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուր նա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձհամար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում:
Reply