Ամառային ընթերցանություն: Փոքրիկ շրջմոլիկը
Ես այս ամառվա ընթացքում կարդացել եմ 1 գիրք: Ես անցած տարի կարդացել եմ Էռնեստ Հեմինգուեյի Ծերունին և ծովը, Վիկտոր Հյուգոի Թշվառները, իսկ այս ամառ կարդացի Ջեյմս Գրինվուդի Փոքրիկ շրջմոլիկը: Իմ կարդացած գրքերից ինձ ամենաշատը դուր եկավ Փոքրիկ շրջմոլիկը: Իմ կարծիքով այդ գրքի ասելիքը այն էր, որ պետք է շատ ճամփորդել և ունենալ շատ ընկերներ: Ճիշտ է Ջիմը սխալ էր վարվել, որ փախել էր իր հարազատ տնից, բայց նա ուրիշ հնար չուներ, քանի որ նրա խորթ մայրը և հայրը նրան էին ծեծում: Ինձ այդ գրքից ամենաշատը դուր եկավ այն հատվածը, երբ Ջիմը մատնեց Ջորջ Հապկինսին: Եվ դուր եկավ այն հատվածը, երբ Ջիմը փախչեց Միստր Բելչերի և Նեդ Փերքսի մոտից: Ջիմը այս գրքում անցել է շատ դժվար ճանապարհներով, և գողություններ է արել, և փորձել է աշխատել, և փախել է տարբեր տեղերից, բայց վերջում Ջիմը դառնում է բանվոր իր ընկերների հետ: Մնացածը դուք ինքներդ կընթերցեք:
Reply