Updates from March, 2014 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Էլեն Երանոսյան 7:04 am on March 24, 2014 Permalink | Reply  

    Ճամփորդություն դեպի Էջմիածին 

    https://www.youtube.com/watch?v=00tWaPMYXe8

     
  • Էլեն Երանոսյան 6:57 am on March 21, 2014 Permalink | Reply  

    Мак 

    images (2)

    Мак

     
  • Էլեն Երանոսյան 3:05 pm on March 19, 2014 Permalink | Reply  

    Հարցազրույց նարգիզի հետ 

    Բարև, նարգիզ:

    -Բարև:

    -Նարգիզ, ինչո՞ւ ես դու այդքան գեղեցիկ:

    -Որովհետև ես ծաղիկ եմ և բոլոր ծաղիկները գեղեցիկ են:

    -Իսկ դու սիրում ես, որ քեզ ջրում են:

    -Չէ ես չեմ սիրում: Ամենաշատը չեմ սիրում ձմռան ցրտերը:

    -Ինչո՞ւ:

    -Երբ ինձ ջրում են ձմռան ցրտերին ես մրսում եմ:

    -Լավ հաջողություն:

     
  • Էլեն Երանոսյան 3:02 pm on March 19, 2014 Permalink | Reply  

    Յոթ չափիր, մեկ կտրիր 

    Լինում է չի լինում երեք քույր են լինում: Առաջին քույրը աշխատասեր էր: Երկրորդ քույրը սիրում  էր ճամփորդել: Իսկ երրորդ քույրը շատ էր  սիրում խորհուրդներ տալ: Մի օր նրանք գնում էին դպրոց  տնային առաջադրանքը չհասկացած: Նրանք իրենց ընկերներին ասացին, որ չեն հասկացել և իրենց ընկերներից մեկը ասաց մի առած.

    • Յոթ չափիր, մեկ կտրիր:

    -ԵՎ նրանք հասկացան, որ պետք է յոթ անգամ մտածես նոր քայլը կատարես:

     
  • Էլեն Երանոսյան 3:00 pm on March 19, 2014 Permalink | Reply  

    Ծաղիկների զրույցը 

    Լինում է չի լինում, մի Նարգիզ է լինում: Նա հանդիպում է իր Վարդ ընկերոջը, և նրանք սկսում են զրուցել:

    Բարև Վարդ:

    -Բարև Նարգիզ:

    -Դու գեղեցկացել ես Վարդ:

    -Շատ շնորհակալություն, դու էլ ես գեղեցկացել:

    -Վարդ, դու գիտե՞ս, որ շուտով երկրաշարժ է լինելու:

    -Այո, գիտեմ:

    -Լավ, հաջողությո՛ւն Վարդ:
    -Հաջողությո՛ւն Նարգիզ:

     

     
  • Էլեն Երանոսյան 9:21 am on March 17, 2014 Permalink  

    Շան և Կատվի հարցազրույցը 

    Բարև շուն:

    -Բարև կատու:

    -Կհաշտվես ինձ հետ, շուն:

    -Այո, եթե դու համաձայն լինես ինձնից գողություն չանել:

    -Լավ, համաձայն եմ:

    -Հաջողություն, շուն:

     
  • Էլեն Երանոսյան 9:19 am on March 17, 2014 Permalink | Reply  

    Կաղնի 

     
  • Էլեն Երանոսյան 10:05 am on March 6, 2014 Permalink | Reply  

    Մարդը որ ցածր խոսել չգիտեր 

    Կար-չկար մի մարդ կար: Այդ մարդու անունը Ջելսոմինո էր: Նա ցածր խոսել չգիտեր: Նրա վրա խոսում էին ամենտեղ: ԵՎ նա գնաց խաբեբահների աշխարհ: Այնտեղ նրանք նրա վրա չէին խոսում: ԵՎ Ջելսոմինոն ապրեց խաբեբահների աշխարհում երկար և երջանիկ:

     
  • Էլեն Երանոսյան 8:19 am on March 5, 2014 Permalink | Reply  

    Ոչ մի տեղ չտանող ճանապարհը 

    Լինում է չի լինում մի մարդ է լինում, որը որոշում է ճամփորել: Նա վերցնում է իր իրերը և գնում է ուրիշ քաղաք: Նա հանդիպում է  երեք ճանապարհի:

    Առաջինը տանում էր դեպի գերեզման: Երկրորդը տանում էր դեպի Գերմանիա: Իսկ երրորդը տանում էր դեպի հաջորդ քաղաք: Նա գնում է երրորդ ճանապարհով և տեսնում է, որ հասավ իր տուն: Հետո գնում է մյուս ճանապարհով  և էլի հասավ իր տուն: Գնաց հաջորդ ճանապարհով և հասավ նորից իր տուն: ԵՎ նա հասկացավ, որ այդ ճանապարհները ոչ մի տեղ չեն տանում:

     
  • Էլեն Երանոսյան 11:17 am on March 4, 2014 Permalink | Reply  

    Տունը, որ այնքան էլ տուն չէր 

    Լինում է չի լինում մի տուն է լինում: ՈՒնենում է երեք սենյակ: Մի սենյակում ապրում էին մայրիկը և հայրիկը: Երկրորդ սենյակում ապրում են տատիկը և պապիկը, իսկ երրորդ սենյակում ապրում են քույրը և եղբայրը: Մի անգամ նրանց տան մոտ պատրաստում էին գրադարան և այդ պահին երկրաշարժ եղավ: Տունը փլվեց: ԵՎ մարդիկ ապրում էին իրենց հարևանի տանը: Նրանք շրջում էին քաղաքով, որպեսզի գտնեն նոր տուն, որտեղ կապրեն: Նրանք տեսան մի տուն, որի գինը տաս հազար դրամ էր: Այդ տունը շատ տգեղ էր և կիսաքանդ: Նրանք գնեցին և ապրեցին այդ տանը երկար և երջանիկ:

     

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel