Updates from January, 2016 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Էլեն Երանոսյան 2:12 pm on January 1, 2016 Permalink | Reply  

    Ինչպե՞ս եմ կազմակերպել իմ ինքնակրթությունը 2015 թվականին 

    Ես 2015 թվականին սովորել եմ շատ բան, ոչ միայն դպրոցում այլ նաև տանը: Տանը ես ամեն շաբաթ և կիրակի 30 րոպեյվա ընթացքում սովորում էի իմ սիրած մուլտֆիլմի՝ Gravity Falls-ի криптограммы-ն: Ամեն մի սերիայի վերջում այնտեղ բացվում է մի հատ նկար, որը հաջորդ սերիայի մի մասն է ասում, և ես միշտ կարդում եմ: Ես 2015 թվականի ընթացքում կարդացել եմ շատ գրքեր:

     
  • Էլեն Երանոսյան 10:42 am on January 1, 2016 Permalink | Reply  

    Իմ դիտած Ամանորյա ֆիլմերը 

    Ես Նոր տարվա ընթացքում դիտել եմ շատ ֆիլմեր՝ Один дома 1, 2, 3, 4, Фред Клаус брат Санты, Санта Клаус 1, 2, 3, Эльф, Гринч- похититель Рождиства և այլ Ամանորյա և հետաքրքիր ֆիլմեր: Նաև գնացել եմ կինոթատրոն և դիտել եմ՝Снупи и мелочь пузатая մուլտֆիլմը: Ես ամեն տարի դիտում եմ՝Один дома 1, 2, 3, 4: Ինձ այս ֆիլմերից ավելիշատ դուր եկավ՝Снупи и мелочь пузатая Ես ձեզ կառաջարկեմ, որ դուք դիտեք այս բոլոր ֆիլմերը և մուլտֆիլմերը:

     
  • Էլեն Երանոսյան 10:26 am on January 1, 2016 Permalink | Reply  

    Մի նվերի պատմություն 

    Այս տարի ես Նոր տարուն ստացա շատ նվերներ՝ մայրիկիս և տատիկիս կողմից: Իսկ Նոր տարվա գիշերը ես ստացա՝ իմ հեռախոսի համար պատյան, գեղեցիկ նոթատետր և շատ տեսակի համեղ կոնֆետներ: Այս տարվա նվերները շատ լավն էին:

    image (1) image

     
  • Էլեն Երանոսյան 4:59 pm on January 24, 2015 Permalink | Reply  

    Ստուգատեսային ուսումնական ճամբար 

     Ճամբարի աշխատակարգ

    09:00-12:15-աշխատանք խմբերում

    12:20-12:35-ընդհանուր պարապմունք

    12:35-13:00-ընդմիջում

    13:00-14:00- աշխատանք խմբերումընտրությամբ

    գործունեություն

    14:00-17:00 երկարացված օրվա ծրագիրանհատականխմբային 

    նախաձեռնություններլրացուցիչ կրթություն

     Ճամբարային օրվա ամփոփում ենթակայքում՝ պատասխանատու՝  

    Նոր ռադիոյի լրագրողական խումբընդհանուր պարապմունքի 

    պատասխանատուներ

              Ստուգատեսային ուսումնական ճամբար

    • վարպետության դասեր
    • առաջնություններ
    • ստուգատեսներին ներկայացված նյութերիքննարկումներ
    • ստեղծագործական հավաքներ
    • ստուգատեսյան նյութերի գնահատում
    • ուսումնական նյութերիպիտույքների,գրականությա 
    • տոնավաճառներ
    • նորամուտներ
    • ստուգատեսների բացմանփակման համերգներկայացումներ
    • ասուլիսներ
    • ստուգատեսների հովանավորների մասնակցության,դրամական 
    • աջակցության  կազմակերպում

                                              Խմբերի պատասխանատուներ

    1-1-Ղազարյան ՀասմիկՂորղանյան Մարինա

    1-2-Մնացականյան ԱրմինեՂորղանյան Մարինա

    2-1-Գրիգորյան ԱշխենԱլեքսանյան Շուշան

    2-2- Հարությունյան ԱնահիտԱլեքսանյան Շուշան

    2-3-Գրիգորյան ՄերիԽաչիկօղլյան Նունե

    3-1- Սիմոնյան ՍաթենիկԽաչիկօղլյան Նունե

    3-2-Գրիգորյան ԱնահիտԵրիցյան Ստելլա

    4-1-Մրտեյան ԱնիԵրիցյան Ստելլա

    4-2-Փարվանյան ԳայանեԵրիցյան Ստելլա

    5-1-Հարությունյան ՄարգարիտՍտեփանյան Աննա

    5-2-Սյուզի Հակոբյան, Ստեփանյան Աննա         

                       Ընդհանուր պարապմունքի, օրվա քրոնիկոնի                                          (ֆոտոշարք)պատասխանատուներ՝

    Հունվարի 26-ին  Սյուզի Հակոբյան
    Հունվարի 27-ին Նարե Տիգրանյան
    Հունվարի 29-ին Տաթև Ստեփանյան
    Հունվարի 30-ին Հասմիկ Ղազարյան

     

    Երկուշաբթի

    Մարզական ստուգատես

    10:30  1-ին դասարաններ 

    11:30  2-րդ դասարաններ

    12:30  3-րդ դասարաններ

     

     Ճամփորդություն

    9.30-14.00

     4-2, 5-1 դասարաններ

    Շրջայց Երևանում, Դիջիթեք 2015-ի ներկայացում Չարենցի

    դպրոցում: Պատասխանատուներ՝ Մ. Հարությունյան, Գ. Փարվանյան: 

    Նախատեսվող ճամփորդություններ

     1-1,1-2,2-1,2-2 դասարաներ – Խամաճիկների թատրոն,

    հունվարի 29-ին, ժամը՝ 11:00

     4-1, 5-2 դասարաններ  Դիջիթեք 2015 ներկայացում  ,

    տարածում Անի Մրտեյան,Սյուզի Հակոբյան 

    Այցելություններ կրթահամալիրի դպրոցներ

    3-1,4-1,4-2,5-2 
    դասարաններ,Անահիտ ֆիլմի դիտում Մոսկվա

    կինոթատրոնում, Սաթենիկ Սիմոնյան,Անի Մրտեյան,

    Իվետա ՋանազյանՍյուզի Հակոբյան

     
  • Էլեն Երանոսյան 2:16 pm on January 22, 2015 Permalink | Reply  

    Ձմեռային ուսումնական ճամբար 

    09:00-12:15-աշխատանք խմբերում

    12:20-12:35-ընդհանուր պարապմունք

    12:35-13:00-ընդմիջում

    13:00-14:00- աշխատանք խմբերում, ընտրությամբ գործունեություն

    14:00-17:00-երկարացված օրվա ծրագիր, անհատական, խմբային նախաձեռնություններ, լրացուցիչ կրթություն

    Ճամբարային օրվա ամփոփում ենթակայքում՝ պատասխանատու՝  Նոր ռադիոյի լրագրողական խումբ, ընդհանուր պարապմունքի պատասխանատուներ

    Ճամբարի աշխատանքի հիմնական ուղղությունները

    Ստուգատեսների նախապատրաստական աշխատանքներ՝

    Հանրակրթական Դիջիթեք-2015

    Բնագիտա-տեխնիկական ստուգատես-2015

    Մարմնամարզական ստուգատես-2015

    Ստուգատեսների հայտերի գրանցում

    Հրապարակված նյութերի դիտում-քննարկում

    Սովորողների ընտրությամբ գործունեություն

    Սովորողների ուսումնական, հայրենագիտական ճամփորդություններ

    Ստուգատեսների տարածում հանրակրթական դպրոցներում

    Խմբերի պատասխանատուներ

    1-1-Ղազարյան Հասմիկ, Ղորղանյան Մարինա

    1-2-Մնացականյան Արմինե, Ղորղանյան Մարինա

    2-1-Գրիգորյան Աշխեն, Ալեքսանյան Շուշան

    2-2- Հարությունյան Անահիտ, Ալեքսանյան Շուշան

    2-3-Գրիգորյան Մերի, Խաչիկօղլյան Նունե

    3-1- Սիմոնյան Սաթենիկ, Խաչիկօղլյան Նունե

    3-2-Գրիգորյան Անահիտ, Երիցյան Ստելլա

    4-1-Մրտեյան Անի, Երիցյան Ստելլա

    4-2-Փարվանյան Գայանե, Երիցյան Ստելլա

    5-1-Հարությունյան Մարգարիտ, Ստեփանյան Աննա

    5-2-Աբրահամյան Տաթև, Ստեփանյան Աննա

    Ընդհանուր պարապմունքի պատասխանատուներ

    Հունվարի 19- Անահիտ Գրիգորյան

    Հունվարի 20- Սաթենիկ Սիմոնյան

    Հունվարի 21- Անի Մրտեյան

    Հունվարի 22- Գայանե Փարվանյան

    Հունվարի 23- Մարգարիտ Հարությունյան

    Նախատեսվող ճամփորդություններ

    Անահիտ Հարությունյան և սովորողներ- Խամաճիկների թատրոն, Խնկո-Ապոր անվան գրադարան

    Գայանե  Փարվանյան և սովորողներ -Մանկական պատկերասրահ, զբոսանք ձմեռային Երևանում

    Մարգարիտ Հարությունյան և սովորողներ- Ճանաչենք Երևան քաղաքի արձանները

    1-3 դասարաններ- Անահիտ ֆիլմի դիտում Մոսկվա կինոթատրոնում

    Իվետա Ջանազյան և 4-5 դասարանցիներ-Դվինի ավերակներ, դվինի հնատեղիի թանգարան

    Անահիտ Եղյան և 4-5-րդ դասարանցիներ- երկօրյա ճամփորդություն դեպի Ծաղկաձոր

    Այցելություններ կրթահամալիրի դպրոցներ

     
  • Էլեն Երանոսյան 5:05 pm on January 12, 2015 Permalink | Reply  

    How did I spend my holidays 

    Christmas in my family was interesting and with unexpected presents. I received dolls. I love my present.

     
  • Էլեն Երանոսյան 11:16 am on January 8, 2015 Permalink | Reply  

    Ինչպես են տոնում Նոր Տարին տարբեր երկրներում 

    Չինաստան

    Ավանդական Չինական Նոր տարին նշվում է ձմեռային գիշերահավասարից հետո լուսնի լրիվ ցիկլի ավարտին հաջորդող նորալուսնի օրը (այսինքն, դեկտեմբերի 21-ից հետո երկրորդ նորալուսնի օրը)։ Ըստ Գրիգորյան օրացույցի, այդ օրը ընկած է հունվարի 21-իցփետրվարի 21-ի միջև։

    Չինաստանի հյուսիսում Նոր տարվա օրերին տանը տեղադրում են դեղձիծառի ծաղկած ճյուղեղ կամ, որպես ծաղկունքի խորհրդանիշ, տունը զարդարում են մանդարինի ծառերով, որոնց վրա կախված են նարնջագույն պտուղներ։ Այդ ժամանակահատվածում ծաղկում են դեղձիև ծիրանի ծառերը, մանդարինն ու նուշը։ Փողոցներն զարդարում են նոր ծաղկող ճյուղերով և սովորական ծաղիկների փնջերով։

    Չինաստանի հարավում Ամանորին բնակարանը նախընտրում են զարդարել ծիրանի ծաղկող ճյուղերով։ Ծիրանի ծաղիկները պետք է ունենան ուղիղ հինգ թերթիկներ։ Բացի այդ, հարավային Չինաստանի բնակիչները սեղանին են դնում ձմերուկ, որի կարմիր և քաղցր միջուկը հաջողություն է խորհրդանշում գալիք տարում։

    Երեկոյան, նախքան Նոր տարվա սկսելը, տեղի է ունենում վիշապի պարի մասսայական ցուցադրություն։ Պարում են բոլորը՝ անկախ իրենց սոցիալական վիճակից, հարուստ կամ աղքատ լինելուց։ Առավել ուրախ երթերն ու վառ հանդիպումները տեղի են ունենում գիշերը։ Մթնշաղի ժամանակ փողոցներում ու այգիներում խարույկներ են վառում։

    Եգիպտոս

    Չնայած տարի հասկացությունը ծնվել է Հին Եգիպտոսում, այն էլ այն ժամանակվանից, երբ սկսվեց գոյություն ունենալ թվականություն, բայց տարբեր ժողովուրդներ տարբեր ամիսներ են համարել տարվա առաջին ամիսը, և տարբեր է եղել նրանց նոր տարին։

    Իրան

    Հին պարսիկները նոր տարին նշում էին գարնան օրահավասարից հետո՝ մարտի 21-ին կամ մարտի 22-ը (որն, ըստ իրանական օրացույցի, ընկնում է էսֆանդի 30-ից ֆարվարդինի 1-ը)։ Տոնը կոչվում էր «վարդի և գինու» օր։ Հետագայում այն ընդունվեց մուսուլմանական աշխարհի կողմից և ստացավ «Նովրուզ» («Նոր օր») անվանում, որը այսօր էլ նշում են մեծ շուքով Իրանի և այլ իսլամադավան ժողովուրդների կողմից։

    Ռուսասատան

    Ռուսները նոր տարին նշում էին սեպտեմբերի 1-ին, անգլիացիները՝մարտի 26-ին, իսկ Ֆրանսիայում այն զուգադիպում էր Զատկի տոնին։

    Հայաստան

    Ամանորը (հին հայերենում՝ «նոր տարի»),հայերը նշում էին տարվա առաջին ամսին՝ օգոստոսին և կոչվում էր Նավասարդ։ Ամանորը հայկական դիցարանում նոր տարին անձնավորող, «նոր պտուղների ամենաբեր» համարվող աստվածն էր։

    Հունաստան

    Հունաստանում մարդիկ միմյանց տուն գնալիս ճանապարհից մեծ քար են վերցնում և գցում տան դռան առաջ՝ արտասանելով հետևյալ բառերը. «Թող տանտիրոջ հարստությունը լինի այս քարի պես ծանր»։ Եթե ճանապարհին ծանր քար չի լինում, հյուրերը շատ փոքր քար են վերցնում և դռան մոտ վայր գցելիս արտասանում. «Թող տանտիրոջ դժվարությունները այս քարի նման փոքր լինեն»։

    Բուլղարիա

    Բուլղարիայում, մտերիմները, ընկերները, հարազատները հավաքվում են ամանորյա սեղանի մոտ և բոլոր տներում երեք րոպեով անջատվում են լույսերը։ Այդ ժամանակ սեղանի շուրջ հավաքվածները համբուրում են իրար։ Ոչ ոք չի ասում թե ում է համբուրել։ Այդ ամանորյա համբույրները պահպանվում է ամանորյա մթության կողմից։

    Ճապոնիա

    Նախ և առաջ Ճապոնիայում Ամանորը դիմավորում են զանգերի 108 հարվածներից հետո։ Ըստ ավանդույթի այդ հարվածներից յուրաքանչյուրը ոչնչացնում է մարդկային թերություններից մեկը։ Նոր տարվա առաջին րոպեներին Ճապոնացիները ծիծաղում են, ինչը ըստ նրանց հաջող տարվա գրավական է։ Իսկ տունը զարդարում են բամբուկներով, ինչը հավերժության և հավատարմության խորհրդանիշ է։ Լուսաբացին, Ճապոնացիները դուրս են գալիս տներից, որպեսզի դիմավորեն լուսաբացը։ Նոր տարվա արեգակի առաջին շողերի ներքո նրանք շնորհավորում են միմյանց և նվերներ տալիս։

    Վիետնամ, Կամպուչիա, Կորեա, Մոնղոլիա

    Ամանորի պարտադիր իրերից է գեղեցիկ զարդարված փոցխը։ Ամենայն հավանականությամբ հենց այդ փոցխի միջոցով են Ամանորի գիշերը «դիզում երջանկությունը»։ Ի դեպ, Արևելքում տարածված են նաև ծննդյան տոնավաճառները, որտեղից կարելի է ձեռք բերել ոչ միայն հագուստ, կոշիկ, սնունդ և այլն, այլև երազանքներ, հույսեր և երջանկություն։ Այդ տոնավաճառում, օրինակ՝ կարելի է ձեռք բերել «դարումա»՝ փայտյա կամ փափուկ մի խաղալիք, որը բուդդայական պանթեոնից է։ Կարելի է ձեռք բերել նաև «համայումի»՝ բութ ծայրով և սպիտակ բմբուլներով աղեղներ, որոնք կոչված են տնից վտարել չար ուժերին։ Կարելի է ձեռք բերել նաև «տակառա-բունե»՝ բրնձով լի նավակներ, որտեղ նստած են յոթ սրբեր։ Այդ իրը խորհրդանշում է բարիք և հաջողություն։

    Իսպանիա

    Իսպանիայում ցանկացած տեղ գնալիս պայուսակի մեջ պետք է լինի մի քիչ նուգա և շամպայն։ Նոր տարին իսպանացիների համար հանրային տոն է և հենց այդ տոնական գիշերը բոլորը շտապում են կենտրոնական հրապարակ՝ այնտեղի մեծ տոնածառի մոտ Ամանորը դիմավորելու և խաղող ուտելու համար։ Ժամացույցի ղողանջների ընթացքում հրապարակում հավաքվածները փորձում են հասցնել ուտել խաղողի 12 գիլա։ Յուրաքանչյուր գիլան խորհրդանշում է տարվա ամիսը, իսկ եթե հասնում են ուտել բոլոր 12 գիլաներն, ապա դրանով գրեթե «երաշխավորվում» է բաղձալի երազանքի կատարումը։ Ի դեպ, այս ավանդույթը տարածվում է նաև նրանց վրա, ով Նոր Տարին դիմավորում է տանը։ Խաղողի գիլաներ դրվում են բոլոր ամանների մեջ։

    Կոլումբիա

    Նոր տարվա նախորեին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անց է կացվում տիկնիկների շքերթ։ Հազարավոր տիկնիկներ, կախարդներ և այլ հեքիաթային արարածներ մեքենաների տանիքներին ամրացված անցնում են Բոգոտայի փողոցներով։ Իսկ ահա Ամանորյա խրախճանքի գլխավոր հերոսը անցնող տարին է։ Նա ծիծաղելի շորերով բարձր ոտքերի վրա շրջում է սրահում և երեխաերին զվարճալի պատմություններ պատմում։

    Շոտլանդիա

    Շոտլանդիայում Ամանորյա գիշերը, զանգերից անմիջապես հետո բացվում են տան դուռը, որպեսզի հին տարին գնա և գա նորը։ Շոտլանդացիները կարծում են, թե ամբողջ տարվա երջանկությունն ու հաջողությունը կախված է այն մարդուց ով առաջինը կմտնի տուն և կշնորհավորի ամանորը։ «Հաջողակ հյուրեր» են համարվում մուգ մազերով տղամարդիկ, ովքեր նվերներ են բերում տուն։ Հյուրերը պարտադիր իրենց հետ տուն պետք է բերեն ածուխի կտոր, որպեսզի գցեն բուխարիի մեջ։

    Անգլիա

    Անգլիայում ամանորյա գիշերը երեխաների համար բեմադրում են ներկայացում հին անգլիական հեքիաթների հիման վրա։ Քնելուց առաջ երեխաները սեղաններին դնում են ափսեներ նվերների համար, իսկ կոշիկների մեջ՝ Սանտա Կլաուսի եղնիկների համար կեր։ Ամանորյա զանգերի ներքո սիրահարները համբուրվում են, որպեսզի ողջ տարին լինեն միասին։

    Էկվադոր

    Էկվադորում անցած տարվա դժբախտությունները հեռանալու համար ամանորյա զանգերից հետո լուսամուտից դուրս են շպրտում ջրով լի բաժակ։ Եթե Էկվադորցին ցանկանում է ողջ տարին ճանապարհորդել, ամանորյա զանգերը խփելու ժամանակ ճամպրուկը ձեռքին պետք է վազի տան շուրջը։ Եթե ցանկանում է հարստանալ, ամանորյա զանգերի խփելուն պես պետք է հագնի դեղին երանգներով ներքնազգեստ, իսկ եթե ցանկանում է երջանիկ լինել՝ հագնում է կարմիր երանգներով ներքնազգեստ։

    Իտալիա

    Ամանորյա գիշերը Իտալիայում լուսամուտից դուրս են շպրտում հին իրերը, փոխարինելով դրանք նորերով։ Իտալացիները մեծ ուշադրություն են դարձնում, թե ում առաջինը կհանդիպեն Նոր տարում։ Հոգևորական կամ երեխա տեսնելը ցանկալի չէ, իսկ ահա ծեր, կուզիկ պապիկի հանդիպելը համարվում է հաջողության նշան։

    Դանիա

    Դանիացիները կեսգիշերին սեղանին են դնում բրնձե քաղցր շիլա։ Այն ևս անակնկալով է։ Շիլայի առանձնահատկությունն այն է, որ այնտեղ թաքնված է ընկույզ կամ նուշ։ Այս ավանդույթը հատկապես դուր է գալիս չամուսնացած աղջիկներին։ Եթե նրանցից որևէ մեկին բաժին հասնի ընկույզ, ապա Նոր տարում ամուսնությունից խուսափել այլևս չի լինի։ Ամուսնացածների համար շիլայի անակնկալը խոստանում է պարզապես հաջող տարի։ Դա ևս վատ չէ։

    Մեծ Բրիտանիա

    Մեծ Բրիտանիայում նվերները պատվիրում են «Father Christmas»-ն (բառացի նշանակում է Ծննդյան Հայր)։ Նրան գրում են նամակ՝ մանրամասն թվարկելով և բացատրելով, թե ինչ են ցանկանում։ Նամակն այնուհետև գցում են բուխարիի մեջ։ Ծխնելույզից դուրս եկող ծուխը ճիշտ տեղը կհասցնի ուղարկված նամակը։ Ի դեպ, բրիտանացիների նվերները գրեթե նույն արժողության են, իսկ կարգի համաձայն, դրանք բաժանվում են վիճակահանության միջոցով։

    Գերմանիա

    Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է։ Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջը։ Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ։ Ամանորի ճաշկերույթի ամենակարևոր մասը կոչվում է «der Lebekuchen»՝ մեղրաբլիթ-քաղցրաբլիթը։ Ալյուրից, շաքարից և չամիչից պատրաստված այդ «իսկական հրաշքը» 16-րդ դարում երբեմն կարող էր մեկ երկար նստարանի չափ լինել։ Անկախ նրանից, թե չինական հորոսկոպով ինչ կենդանու տարի է լինելու, մարդիկ շատ հաճախ իրար նվիրում են ապակյա կամ ճենապակյա խոզուկներ, որոնք հիմնականում գանձանակ են լինում։

    Հնդկաստան

    Հնդկաստանի բնակիչները Ամանորին գերադասում են հագուստը զարդարել վարդագույն, կարմիր, մանուշակագույն կամ սպիտակ ծաղիկներով։ Հնդիկ մայրերը քաղցրավենիքները, ծաղիկները և փոքրիկ նվերները դնում են առանձին սկուտեղի վրա, իսկ առավոտյան երեխաները աչքերը փակում են և սպասում, որ իրենց մոտեցնեն սկուտեղի մոտ՝ նվերը ստանալու համար։

    Ֆինլանդիա

    Ֆինլանդիայում տոնական ճաշկերույթի պարտադիր բաղադրիչներից է սալորի կիսելը և բրնձի շիլան։ Իսկ Ծննդյան տոնի գլխավոր դերակատարներից է «Joulupukki»-ն։ Ֆիններն այդպես են կոչում Ձմեռ Պապին։ Նախկինում նա բացի նվերներից իր հետ բերում էր նաև ճիպոտներ, իսկ իր այցը սկսում էր հետևյալ խոսքերով. «Կա՞ն, արդյոք, այս տանը խելոք երեխաներ»։ Այսօր դաստիարակության գործոնը գրեթե վերացել է և բոլոր երեխաները ստանում են նվերներ։

    Շվեդիա

    Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր։ Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը Բևեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության և ուրախության խորհրդանիշն է։ Շվեդական տներում Ամանորի տոնակատարությունը սկսվում է նրանից, որ հայրիկները տնից դուրս են բերում աղբը, իսկ վերադառնում են Յուլ Տոմտենի՝ Ձմեռ Պապու կերպարանքով։ Երբ ժամացույցը սկսում է ազդարարել կեսգիշերը բոլորը սկսում են սերպանտին շաղ տալ, շվիներով աղմկել, իսկ Յուլ Տոմտենն էլ նվերներ բաժանել։ Այդպիսի աղմուկ-աղաղակի պայմաններում Նոր Տարին մուտք է գործում Շվեդիա։

    Ֆրանսիա

    Ֆրանսիայում մարդիկ կարող են նվիրել միմյանց ամեն ինչ, չնայած կան որոշակի կանոններ։ Օրինակ՝ օծանելիք կարող է նվիրել միայն ամուսինը իր տիկնոջը։ Այլ տղամարդուց նմանատիպ նվերը համարվում է «կանոններից դուրս»։

    Հունգարիա

    Հունգարիայում ընդունված է ամանորյա գիշերը սուլել։ Մարդիկ սուլում են ոչ թե մատների օգնությամբ, այլ մանկական խաղալիքներով։ Ընդունված է, որ հենց դա է տնից քշում չար ուժերին և դեպի տուն ուղեկցում հաջողությանն ու երջանկությանը։

     
  • Էլեն Երանոսյան 10:44 am on January 8, 2015 Permalink | Reply  

    Ամանորյա առաջադրանքներ 

    Ամանորի ամենահետաքրքիր և անսպասելի նվերը /պատում/:

    Ես Ամանորին ստացել եմ.  Տիկնիկներ և այծի կախազարդ։  Իմ անսպասելի նվերը տիկնիկներն էին։ Դա սովորական տիկնիկներ չեն դրանք monster high-ի տիկնիկներն են։

    IMG_20150108_161140

    Ամանորն իմ ընտանիքում /պատում/ :

    Իմ ընտանիքում ամանորը անցավ հետաքրքիր և անսպասելի նվերներով։  Ես օգնում էի մայրիկիս, որ ուտելիքները պատրաստեր և տոնածառը զարդարեինք։ Երբ, որ ժամացույցի սլաքները խփեցին մենք բաժակները խփեցինք և ասացինք շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։

    Շնորհավորական մեդիաբացիկ/պատում/:

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 3:21 pm on December 22, 2014 Permalink | Reply  

    Ամանորյա շնորհավորանք 

    Безымянный

     
  • Էլեն Երանոսյան 5:38 am on December 22, 2014 Permalink | Reply  

    Ամանորյա նախագծեր 

    Դեկտեմբերի 22-ին– անսովոր տոնածառերի շքերթ դասարաններում,

    Դեկտեմբերի 23-ին-եռալեզու շնորհավորանքների, բարեմաղթանքների, բացիկների ֆլեշմոբ ենթակայքում, ուրախ օտար լեզու՝ կարաոկեներ, երգեր,  համակարգողներ՝ Անի Մրտեյան, Գայանե Փարվանյան, Նարե Տիգրանյան:

    Դեկտեմբերի 24-ին– անսովոր բնագիտություն, զարմացնում են փոքրիկ աճպարարները, համակարգողներ՝ Իվետա Ջանազյան, Շուշան Ալեքսանյան:

    Ամանորյա ծիսական ուտեստների օր, համակարգողներ՝ Մարետա Թադևոսյան և դասվարներ;

    Դեկտեմբերի 25-ին- ամանորյա տոն -դիմակահանդես

    11:00-12:00-2-5 տարեկաններ

    12:30-13:30-1-3-րդ դասարաններ

    14:00-15:00-4-5-րդ դասարաններ

    images (5)

    Հղում՝ http://nor.mskh.am/node/14696

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel