Վրանային ճամբար Տավուշի մարզի Կողբ գյուղում
Մի խումբ սովորողներով և ընկեր Մարգարիտ ու ընկեր Անահիտի հետ հուլիսի 23-27-ը գնացել էինք Կողբ գյուղի Գեղարվեստի դպրոցի կազմակերպած վրանային ճամբարը: Ամեն գիշեր խարույկ էինք վառում և նստում էինք կողքը ու երգում: Ամեն առավոտ ժամը 09:00-ին նախաճաշում էինք և հետո հետաքրքիր բաներ անում և ճամփորդում: Ցերեկը ժամը 13:00-ին կամ 14:00-ին ճաշում էինք և հետո խաղեր խաղում: Ժամը 19:00-ին կամ 20:00-ին ընթրում էինք և գնում խարույկի մոտ: Նաև մեր գալը ընկել էր Կողբի Վարդավառին:
Reply