Updates from March, 2016 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Էլեն Երանոսյան 3:06 pm on March 29, 2016 Permalink | Reply  

    ,,Գողերի պատիժը ագռավի կռռոցով,, 

    Կար, չկար մի սև ագռավ կար: Այդ ագռավը շատ էր սիրում գիշերները կռկռալ: Մի օր գիշերը նա մոտենում է մի մարդկանց տուն, որտեղ գողեր էին մտել, և այնպես է կռկռում, որ գողերը վախենում են: Եվ վախենալուց հետո գողերը վերցնում են տան աթոռներից մեկը, և խփում ագռավի գլխին: Ագռավը թռչում է այն կողմ և աթոռը ընկնում է գետին ոստիկանների գլխին: Ոստիկանները գալիս են և բռնում են գողերին, և տանում բանտ:

     
  • Էլեն Երանոսյան 9:24 am on March 28, 2016 Permalink | Reply  

    Письмо маме 

    Дорогая мама, я очень люблю тебя. Ты очень красивая и трудолюбивая. Ты немного строгая, и очень добрая. Ты делаешь для меня все что я хочу. Ты делаешь меня счастливой. Ты всегда была, и будешь со мной.

     
  • Էլեն Երանոսյան 8:12 am on March 20, 2016 Permalink | Reply  

    Իմ հորինած առակը 

    Աշխարհում ապրում էր մեկ հավ: Այդ հավը ուներ մի քույր, որը շատ պարծենկոտ էր: Մի անգամ այդ հավը ունենում է երեք ճուտիկներ: Քույրն էլ արդեն ուներ ութ ճուտիկ: Հավի երեք ճտերը օգուտ էին տալիս, իսկ քրոջ ութ ճտերը օգուտ չէին տալիս: Մի օր քույրը ասում է հավին.
    -Ես քեզանից շատ ճուտիկ ունեմ, ես ունեմ ութ, իսկ դու երեք:
    -Ես ունեմ քիչ, բայց օգուտ տվող, իսկ դու ունես շատ, բայց անօգուտ,-ասում է հավը:
    Առակի ասելիքը այն է, որ պետք չէ գլուխ գովալ: Պետք չէ գլուխ գովալ այդ հավի քրոջ նման, թե նա ավելի շատ ճուտ ունի: Կարևորը քանակը չէ, կարևորը օգուտն է:

     
  • Էլեն Երանոսյան 8:07 am on March 20, 2016 Permalink | Reply  

    Վարդան Այգեկցի ,,Այրի կին, և խորթ որդի,, 

     
  • Էլեն Երանոսյան 2:18 pm on March 17, 2016 Permalink | Reply  

    Եզոպոսի մասին 

     
  • Էլեն Երանոսյան 3:49 pm on March 16, 2016 Permalink | Reply  

    Իմ հորինած առակը 

    Կար, չկար մի հավ կար: Այդ հավը որոշում է պատրաստել կարկանդակներ: Եվ հարևանները գալիս են նրա մոտ: Հարևանները պատրաստվում էին այդ կարկանդակները ուտելուն: Հավը պատրաստում էր, և ոչ ոք նրան չէր օգնում, այլ հոգնած և սոված նստած էին սեղանի մոտ: Երբ կարկանդակները պատրաստ են լինում, հավը ինքն է ուտում, և իր ճուտիկներին հյուրասիրում:Հարևանները կատաղեցին, և ասացին.
    -Ինչո՞ւ մեզ չէս տալիս կարկանդակ, արդեն մեկ ժամ է ինչ սպասում ենք քո կարկանդակներին, այ դու տհաս հավ,-հավը պատասխանում է:
    -Ես տհաս չեմ ձեզ նման: Դուք ինձ չօգնեցիք ես էլ ձեզ չեմ կերակրի:
    -Իսկ ինչո՞ւ էս ճուտիկներիդ տալիս, ասացին գազազած հարևանները:
    -Ես կերակրում եմ իմ չուտիկներին, որովհետև նրանք ինձ օգնեցին կարկանդակ պատրաստելուց: Այս ասածվածքը լսեք նոր կատաղեք ,,Ով աշխատի, նա կուտի,,-ասաց հավը:

     
  • Էլեն Երանոսյան 2:54 pm on March 15, 2016 Permalink | Reply  

    Իմ ամենասիրելի Չարենցի բանաստեղծությունը 

    Իմ ամենասիրելի բանաստեղծությունը, որը գրել է Չարենցը դա ,,Ես իմ անուշ Հայաստանի,,-ն է: Այդ բանաստեղծությունը կարծես, թե աղոթք լինի: Այնտեղ ասվում է Հայաստանի բնության և գեղեցկության մասին: Այնտեղ Չարենցը ասում է, որ որտեղ էլ լինի նա չի մոռանա իր հարազատ երկիր Հայաստանը: Նա ասում է, որ ուրիշ երկրում լինի, նրա սիրտը ոչինչ չի հանգստացնի, անգամ Նարեկացու Քուչակը: Եվ ասում է, որ չի մոռանա, հայոց գրքերը: Ես մտածում եմ, որ Չարենցը այս բանաստեղծությունը գրելով զգացել է մեծ հպարտություն: Երբ կարդում եմ այս բանաստեղծությունը ես հիշում եմ այն բոլոր տեղերը Հայաստանում, որտեղ որ եղել եմ: Ես այս բանաստեղծությունը կարդալով զգում եմ տխրություն, և հիշում Հայաստանի բնությունը: Ես սիրում եմ այս բանաստեղծությունը, որովհետև այնտեղ խոսվում է հայերի և նրանց երկրի մասին:

     
  • Էլեն Երանոսյան 2:31 pm on March 15, 2016 Permalink | Reply  

    Շարադրություն ,,Սպասում,, վերնագրով 

    Կարելի է ասել, որ մարդու կյանքի մեծ մասը դա սպասումն է: Մարդիկ սպասում են, և սպասում: Կան մարդիկ, ովքեր սպասում են իրենց մահին, մարդիկ կան, որոնք շատ են սպասում ինչ տոներին: Կան մարդիկ, որոնք շատ են սիրում սպասել, և կան մարդիկ ովքեր չեն սիրում սպասել: Նաև կան մարդիկ ովքեր անհամբեր սպասում են նորությունների: Փոքրիկ երեխաները սպասում են իրենց ծնողներին: Մարդիկ շատ են սպասում, և այդ սպասելով կարելի է ասել, վատնում են իրենց թանկարժեք  ժամանակը: Մարդիկ ամբողջ օրերը սպասման մեջ են: Նրանք սպասում են ավտոբուսների, սպասում են խանութի հերթերին, տանը սպասում են իրենց սիրելի ֆիլմի սկիզբը, և այլն: Իմ կարծիքով մարդիկ առանց սպասման չեն կարող:

     
  • Էլեն Երանոսյան 3:18 pm on March 14, 2016 Permalink | Reply  

    ,,Կարդում ենք Չարենց,, նախագծի ամփոփում 

    Ես այս նախագծի ընթացքում սովորեցի Չարենցի բանաստեղծությունների մեծ մասը, և կարդացի նրա կյանքից շատ պատմություններ: Մենք սովորեցինք շատ բանաստեցծություններ անգիր: Եվ հետո վերլուծեցինք: Ես այս նախագծի ընթացքում սովորեցի Չարենցի մասին, նրա կենսագրությունը: Ծանոթացա Չարենցի կայքին, և նրա կյանքին ավելի մանրամասն: Ես կուզենայի, որ Չարենցը հիմա այստեղ լիներ, և մենք նրան ճանաչեինք ավելի լավ:

     
  • Էլեն Երանոսյան 6:01 am on March 8, 2016 Permalink | Reply  

    Եղիշե Չարենց ,,Դու իմ գարնան առավոտ,, 

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel