Updates from March, 2016 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Էլեն Երանոսյան 2:54 pm on March 15, 2016 Permalink | Reply  

    Իմ ամենասիրելի Չարենցի բանաստեղծությունը 

    Իմ ամենասիրելի բանաստեղծությունը, որը գրել է Չարենցը դա ,,Ես իմ անուշ Հայաստանի,,-ն է: Այդ բանաստեղծությունը կարծես, թե աղոթք լինի: Այնտեղ ասվում է Հայաստանի բնության և գեղեցկության մասին: Այնտեղ Չարենցը ասում է, որ որտեղ էլ լինի նա չի մոռանա իր հարազատ երկիր Հայաստանը: Նա ասում է, որ ուրիշ երկրում լինի, նրա սիրտը ոչինչ չի հանգստացնի, անգամ Նարեկացու Քուչակը: Եվ ասում է, որ չի մոռանա, հայոց գրքերը: Ես մտածում եմ, որ Չարենցը այս բանաստեղծությունը գրելով զգացել է մեծ հպարտություն: Երբ կարդում եմ այս բանաստեղծությունը ես հիշում եմ այն բոլոր տեղերը Հայաստանում, որտեղ որ եղել եմ: Ես այս բանաստեղծությունը կարդալով զգում եմ տխրություն, և հիշում Հայաստանի բնությունը: Ես սիրում եմ այս բանաստեղծությունը, որովհետև այնտեղ խոսվում է հայերի և նրանց երկրի մասին:

     
  • Էլեն Երանոսյան 2:31 pm on March 15, 2016 Permalink | Reply  

    Շարադրություն ,,Սպասում,, վերնագրով 

    Կարելի է ասել, որ մարդու կյանքի մեծ մասը դա սպասումն է: Մարդիկ սպասում են, և սպասում: Կան մարդիկ, ովքեր սպասում են իրենց մահին, մարդիկ կան, որոնք շատ են սպասում ինչ տոներին: Կան մարդիկ, որոնք շատ են սիրում սպասել, և կան մարդիկ ովքեր չեն սիրում սպասել: Նաև կան մարդիկ ովքեր անհամբեր սպասում են նորությունների: Փոքրիկ երեխաները սպասում են իրենց ծնողներին: Մարդիկ շատ են սպասում, և այդ սպասելով կարելի է ասել, վատնում են իրենց թանկարժեք  ժամանակը: Մարդիկ ամբողջ օրերը սպասման մեջ են: Նրանք սպասում են ավտոբուսների, սպասում են խանութի հերթերին, տանը սպասում են իրենց սիրելի ֆիլմի սկիզբը, և այլն: Իմ կարծիքով մարդիկ առանց սպասման չեն կարող:

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel