Updates from November, 2016 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Էլեն Երանոսյան 2:18 pm on November 16, 2016 Permalink | Reply  

    Դանիել Վարուժան ,,Հունձք կը ժողվիմ,, 

    Հունձք կժողվեմ մանգաղով,
    -Լուսնակը յարս է –
    Ակոս ակոս ման գալով:
    -Սիրածս հարս է:-

    Գլխեբաց եմ ու բոբիկ,
    -Անո՛ւշ են հովեր-
    Արտերուն մեջ թափառիկ:
    -Մազե՛րն են ծովեր:-

    Ցորեն, կակաչ, կարոտով,
    -Կաքավը կուլա-
    Կապեցի մե´կ նարոտով:
    -Ձեռքերն են հինա:-

    Հասկերուն մեջ, վերևեն
    -Ասուպը անցավ-
    Աստղեր մյուռոն կծորեն:
    -Դեմքս լուսացավ:-

    Արտս խոզանով մնաց
    -Կերթա՛ լուսնակը-
    Դեզերով լեռ եմ շինած:
    -Սի՛րտս է կրակը:-

    Մանգաղս քարին եկավ.
    Յարս յա՛ր ունի-
    Քարեն լորիկը թռավ:
    -Լե՛րդս կարյունի:-

     
  • Էլեն Երանոսյան 1:53 pm on November 15, 2016 Permalink | Reply  

    Դանիել Վարուժան ,,Ձոն,, 

    Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր.
    -Քեզի ընծա՜, իմ հայրենիք-
    Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
    -Քեզի ընծա՜, հին հայրենիք-
    Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր.
    Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:

    Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ.
    -Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ-
    Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ…
    -Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ-
    Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր.
    Ընդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:

    Եղեգնյա գըրչով երգեցի արյուն.
    -Ձեզի ընծա՜, սուրի զոհեր-
    Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն…
    -Ձեզի ընծա՜, կրակի զոհեր-
    Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր.
    Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:

    Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի.
    -Քեզի ընծա՜, հայր ալեհեր-
    Ցամաքած աղբյուրեն մեր զայն հոտեցի…
    -Քեզի ընծա՜, մայր կարևեր-
    Եղեգնյա գըրչով օճախս երգեցի.
    Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:

    Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի.
    -Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ-
    Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի…
    -Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ-
    Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի.
    Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:

     
  • Էլեն Երանոսյան 1:53 pm on November 14, 2016 Permalink | Reply  

    Դանիել Վարուժան ,,Անդաստան,, 

    Արևելյան կողմն աշխարհի
    Խաղաղութի՜ւն թող ըլլա․․․
    Ոչ արիւններ, քրտինք հոսին
    Լայն երակին մեջ ակոսին
    Ու երբ հընչէ կոչնակն ամէն գյղակի`
    Օրհներգութի՜ւն թող ըլլա:

    Արեւմտեան կողմն աշխարհի
    Բերրիութի՜ւն թող ըլլայ․․․
    Ամէն աստղէ ցող կայլակի,
    Ու ամէն հասկ ձուլէ ոսկի.
    Եւ ոչխարներն երբ սարին վրայ արածին`
    Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

    Հիւսիսային կողմն աշխարհի
    Առատութի՜ւն թող ըլլայ․․․
    Ոսկի ծովուն մէջ ցորեանին
    Յաւէտ լողայ թող գերանդի.
    Ու լայն ամբարն աղուններուն երբ բացուի`
    Բերկըրութի՜ւն թող ըլլա:

    Հարաւային կողմն աշխարհի
    Պտղաբերութի՜ւն թող ըլլայ․․․
    Ծաղկի` մեղրը փեթակներուն,
    Հորդի գինին բաժակներուն.
    Ու երբ թխեն հարսերը հացը բարի`
    Սիրերգութի՜ւն թող ըլլա:

     
  • Էլեն Երանոսյան 2:49 pm on November 14, 2015 Permalink | Reply  

    Վահան Տերյան ,,Աշուն,, 

    Դալուկ դաշտեր, մերկ անտառ…
    — Մահացողի տըխո՜ւր կյանք…
    Անձրև, քամի, սև կամար…
    — Սրտակտուր հեկեկանք։

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 3:43 pm on November 11, 2015 Permalink | Reply  

    Չինական պոեզիա 

    Անտառում

    Ծառերն են սառչում,

    Աշունը շնչեց լեռներից:

    Ցրվում է ամպը,

    Լուսավոր է տարածքը գետի:

    Անտառի թավուտում

    Թափառում եմ հիմա միայնակ:

    Ո՞ւմ հետ որոնեմ

    Ուշացած ծաղիկը աշնան:

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 6:12 am on November 11, 2015 Permalink | Reply  

    Իմ հորինած հայկուն 

    Աշունը իր հետ բերեց

    Անձրև ու քամի

    Եվ սեր ու առատ բերկրանք

     
  • Էլեն Երանոսյան 2:40 pm on November 10, 2015 Permalink | Reply  

    Մացուո Բասոյ աշնանային բանաստեղծություններ 

    Ծաղիկները չորացան.

    Սերմերը թափվում են

    Ինչպես արցունքներ:
    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 3:48 pm on November 9, 2015 Permalink | Reply  

    ,,Անսպասելի աշուն,, իմ հորինած բանաստեղծությունը 

    Մի օր քայլելիս,

    Աչքիս առաջ բացվեց,

    Մի զարմանալի տեսարան,

    Տերևաթափ և անձրև սկսվեց:

    Եղանակը մռայլվեց,

    Եվ թվաց թե ընդմիշտ է այդպես լինելու,

    Բայց հաջորդ օրը դուրս եկա տնից,

    Եվ տեսա, որ արևը բերեց իր շողերը նախշուն,

    Եվ հետո ես սկսեցի ուրախությունից հևալ:

     
  • Էլեն Երանոսյան 3:38 pm on November 9, 2015 Permalink | Reply  

    Եղիշե Չարենց ,,Զարմանալի աշուն,, 

    Այս աշունը եկավ, բացվեց ինչպես երբե՛ք,-
    Եկավ – ինչպես զինվոր ու ղեկավար.-
    Այս աշունը բերեց իմաստության երգեր
    Եվ կորովի գրեր – երգիս համար:-
    Ե՛վ աշնան ցուրտ քամին ինձ մարտակոչ թվաց,
    Թվաց կռվի կանչող հնչուն շեփոր,-
    Եվ անձրևի շնչով, երբ երեսիս հևաց –
    Ինձ զգացի ես թարմ – և անչափ նո՛ր:-
    Եվ անձրևի թելերն ինձ թվացին թելեր՝
    Աշխարհներին կապող և կյանքին խո՛ր,-
    Կարծես ծառերն անգամ պայքարի են ելել,
    Որ թոթափեն հուշերը – և դառնան նո՛ր…
    Շրշուն աշունն այսօր ինձ գործ ու կյանք վսեմ,
    Եվ ո՛չ թե մուժ, ու մահ, ու անկում է գուժում:-
    Օ, հիրավի, երբե՛ք ես դեռ չէի՜ տեսել
    Մի այսպիսի՜ աշուն…
     
  • Էլեն Երանոսյան 5:24 pm on November 5, 2015 Permalink | Reply  

    Ավետիք Իսահակյան ,,Շղարշ ամպերն երկինքն առան,, 

    Շղարշ ամպերն երկինքն առան,
    Լուսնական անդորր կշողա
    Լռիկ ճահճում հարհանդ -մարմանդ,
    Նուրբ եղեգը կդողա:
    (More …)

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel