Updates from May, 2015 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Էլեն Երանոսյան 5:25 am on May 23, 2015 Permalink | Reply  

    Մհեր 

    Մհեր մինչև հասավ էդ տեղ՝ էնոր ծարավ բռնեց.

    Ընկավ սար-ձոր՝ աղբուր գտնի.

    Մեկ էլ տեսավ՝ երկու դև-աժդահա

    Աղբրի մ’ վերա, գոմշու տիկ մի ջրով լցե՝

    Կայներ էին էդտեղ։

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 2:41 pm on May 20, 2015 Permalink | Reply  

    Սասունցի Դավիթ էպոս /հատված/ 

    Էն գիշեր որ Սանասար ու Բաղդասար

    Հեծան ձիանք, ընկան ճամփա ու քշեցին։

    Չորս օր գիշեր ցերեկ քշեցին,

    Խալիֆափ հողից էլան դուրս։

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 5:08 pm on May 14, 2015 Permalink | Reply  

    Համբարձման տոն 

    Համբարձման օրը ընդունված էր որպես ջրի ու ծաղկի, ինչպես նաև` Ճակատագրապաշտական տոն, որի գլխավոր արարողությունը վիճակ հանելու ծեսն է: Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր Վիճակ։

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 5:06 pm on May 14, 2015 Permalink | Reply  

    Սասնա ծռեր 

    «Սասնա  ծռերը» որպես էպոս իր 4 ճյուղերով հանդերձ, ստեղծվել ու զարգացել է հնագույն շրջանից և իր վերջնական և ավարտուն տեսքը ստացել8-րդ դարում։ Էպոսի Սասունցի Դավիթ ճյուղը իր մեջ պահել է արաբական ազատագրական պայքարում աչքի ընկած ապստամբություններից մեկի՝ Տարոնի ապստամբների կատարած սխրագործությունները:  Էպոսն ունեցել է մի քանի անվանումներ՝  «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ»,  «Սասնա տուն» և այլն։

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 7:32 am on May 8, 2015 Permalink | Reply  

    Դիլիջան քաղաքի մասին 

    Դիլիջան քաղաքը առաջին անգամ հիշատակվում է 1670 թվականին: Այն Հայաստանի առողջարանային քաղաքներից մեկն է: Դիլիջանի տարածքում կան 2 տասնյակ հանքային աղբյուրներ: Քաղաքը Աղստև գետի ափին է: Դիլիջանում կան բազմաթիվ խաչքարեր և մշակութային այլ կոթողներ:

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 9:50 am on May 4, 2015 Permalink | Reply  

    Գրիգոր Նարեկացի 

    Գր. Նարեկացին հայ բանաստեղծ, փիլիսոփա և  երաժիշտ է։ Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի անունը։ Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին։ Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի գործերում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին պահպանվել են ոչ շատ, բայց հավաստի տեղեկություններ։ Ուսումնառությունն անցել է վանքի՝ X դ. հռչակված դպրոցում, Անանիա Նարեկացու ղեկավարությամբ։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր կրոնա֊փիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։ Ուսումը ստանալուց հետո Գրիգորը վարդապետ է ձեռնադրվումնույն Նարեկա վանքում և ստանում է Նարեկացի անունը։ Իրհարուստ գիտելիքների և անբասիր վարքի շնորհիվ Նարեկացինշուտով մեծ համբավ է վաստակում։ Նրա մասին հյուսվում ենզանազան ավանդություններ, որոնց մի մասը բանավոր կամգրական մշակմամբ մեզ է հասել։

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 9:09 am on April 18, 2015 Permalink | Reply  

    Մշակութային արժեքներ 

    Երևի լսել ես կամ եղել ես Մեսրոպ Մաշտոցի անվան Մա­տենադարանում: Այստեղ պահպանվում են ձեռագիր մատյաններ:

    Մեր ժողովուրդը դրանք ստեդծել է երկար դարերի ընթաց­քում, պահել, պահպանել ու մեզ է հասցրել: Մատենադարանում կարելի է տեսնել շատ մեծ և փոքրիկ ձեռագրեր: Կա, օրինակ, մի շատ փոքր ձեռագիր մատյան, որը կոչվում է «Տոնացույց»:

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 8:31 am on April 16, 2015 Permalink | Reply  

    Վաղարշապատ 

     
  • Էլեն Երանոսյան 8:16 am on April 10, 2015 Permalink | Reply  

    Ինչպես կողմնորոշվել տեղանքում 

    Վստահ եմ ձեզանից շատերը սիրում են անտառում զբոսնել: Բայց արդյոք բոլորը կարող են կողմնորոշվել տեղանքում և գտնել ետդարձի ճանապարհը:

    Կողմնորոշվելու ամենահեշտ միջոցը կողմնացույցից օգտվելն է: Կարմիր սլաքը ցույց է տալիս հարավը, կապույտը՝ հյուսիսը, աջ սլաքը՝ արևելքը, ձախ սլաքը՝ արևմուտքը:
    Ավելի քան 2 հազար տարի առաջ Չինաստանում կիրառվում էին կողմնացույցեր: Եվրոպայում կողմնացույցը հիշատակվում է 12-րդ դարից սկսած: Այն ջրի մեջ լողացող խցան էր, որի վրա ամրացվում էր մագնիսկան սլաքը:

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 8:15 am on April 2, 2015 Permalink | Reply  

    Զատիկի ծեսը Հայաստանում 

    Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում Հայաստան աշխարհումԶատիկը եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝գիշեր-ցերեկն իրարից զատելու իմաստով:Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը:

    (More …)

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel