Updates from April, 2017 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Էլեն Երանոսյան 1:05 pm on April 9, 2017 Permalink | Reply  

    Ռոդարիական խառնաշփոթ 

    Մի օր Ալիսա Գլորիկը որշում է ճամփորդել աշխարհով: Նա բոլորից թաքուն նստել էր մի նավ, որը տանում էր դեպի Ուկրաինա: Բայց նրան ճանապարհին շպրտում են այդ նավից, որովհետև նա չէր վճարել գումար: Նրան շպրտում են մի շատ տարօրինակ կղզի, որտեղ նա հանդիպում է սև քթեր ունեցող մարդկանց: Նա այդ կղզիով ճամփորդելիս հանդիպում է մի երիտասարդ խեցգետնի, որը շարժվում էր դեպի առաջ: Նրանք իրար հետ ծանոթացան և որոշեցին պարզել, թե ինչ է կատարվում այդ կղզում: Փնտրելու ընթացքում նրանք հանդիպեցին նաև անտեսանելի Տոնինոյին, ծույլ Ջովանինոյին և Ջովանիին: Նրանք միասին որոշեցին հարցաքննել այդ կղզու բնակիչներին և իմանան, թե ինչո՞ւ են բոլորի քթերը սև: Բնակիչները պատասխանում էին, որ իրենց քթերը սև են ներկել ինսունինը տան ապրող և հաչող շները: Ալիսան, խեցգետին, Տոնինոն, Ջովանինոն և Ջովանին որոշեցին, որ պետք է հաղթեն այդ շներին և ուղարկեն այդ շներին իրենց բների մեջ: Նրանք նորից բնակիչներից հարցրեցին, թե որտե՞ղ են այդ շները, և ստացան նրանց հստակ պատասխանը: Նրանք հպարտ-հպարտ շարժվում էին շների մոտ: Եվ ահա եկավ այն պահը, երբ նրանք հասան այդ շների մոտ: Շների պալատը կազմված էր պաղպաղակներից և այդ պալատը պաշտպանում էր Ալիչե Մատնաչափիկը: Նրանք որոշեցին այդ պաղպաղակե պալատից պոկեն մի կտոր և տան Ալիչեին, որպեսզի նա նրանց թողնի ներս: Երբ հնգյակը տեսավ շներին շները այդ պահին լացում էին: Նրանք որոշեցին պարզել, թե ինչո՞ւ են լացում այդ շները: Վերջում նրանք պարզեցին, որ շները լացում են քանի որ նրանց ոչ ոք չի սիրում: Հետո նրանք վերցնում են շներին իրենց հետ և տանում դեպի կղզի և ծանոթացնում բոլոր մարդկանց հետ: Եվ այդ մարդիկ հասկանում են, որ շները բարի են և իրենց վնաս չեն պատճառի: Վերջում նրանք բոլորով Ալիսայի հեռախոսով սելֆի են անում և գնում են ամեն մեկը իր ճանապարհով:

     
  • Էլեն Երանոսյան 12:59 pm on April 6, 2017 Permalink | Reply  

    Մի անսովոր պատմություն 

    Էլեն, Մարկ

    This slideshow requires JavaScript.

    Է՜հ ամառային արձակուրդներ, ժամանակն է հանգստի, ուրախությունների և դասերից ազատության: Բայց ոչ ինձ համար: Ամենինչը սկսենք այստեղից: Ես և իմ կողքի հետ տվող մարդը, որը իմ քույրն է փորձում ենք փախնել մի մեծ հրեշից, որը պատրաստել էին թզուկները: Ճիշտ է տարօրինակ է, բայց Գռավիտի Ֆոլզ քաղաքը այսպիսին է: Ինչու ենք մենք գոլֆի ավտոմեքենայում և վազում ենք մեծ հրեշից: Սկսենք ամենասկզբից, երբ մեր մայրիկը և հայրիկը մեզ ուղարկեցին մեր հին պապիկի մոտ: Մենք Կալիֆոռնիայից գնացինք դեպի Օրեգոնի կորած-մոլորված Գռավիտի Ֆոլզ քաղաքը: Իմ քրոջ անունը Մեյբլ էր, իսկ իմ անունը Դիպպեռ: Մենք ապրում էինք այդ տան երկրորդ հարկի վերնահարկում, որտեղ Մեյբլին շատ էր դուր գալիս: Մեյբլը շատ էր սիրում հագնել իր գործած սվիթերները: Նաև շատ էր սիրում տղաներին: Իմ քույրը անլուրջ է և գիժ, իսկ ես շուտ չհարմարվեցի այդ քաղաքին և մեր պապիկին Ստենին: Պապիկ Ստենը իր խրճիթը դարձրել էր տուրիստական մի վայր, որտեղ հավաքում էր ոչ իրական տարօրինակ իրեր: Եվ այն անվանել էր ,,Հրաշքների խրճիթ,,: Հրաշքը այն էր, որ տուրիստները իրականում գալիս էին: Ստենը ինձ և Մեյբլին աշխատող դարձրեց իր խրճիթում: Մենք սկսեցինք մտածել, որ այդ ձանձրալիությունը կտևի ամբողջ ամառ, բայց մի գեղեցիկ օր ես անտառում գտնում եմ մի գիրք, որի մեջ կար ամենինչ Գռավիտի Ֆոլզ քաղաքի մասին: Քաղաքի տարօրինակ հրեշները և այլն: Մեյբլը հանդիպում է մի զոմբիի նման տղայի, որի անունը Նորման էր: Ես զգուշացնում էի Մեյբլին այդ մասին, բայց նա չէր հավատում: Ես որոշեցի այդ գրքով ցույց տալ այդ զոմբիին, բայց պատահաբար բացեցի թզուկների էջը: Մեյբլը ինձ չէր հավատում: Ես որոշեցի հետևել այդ Նորմանին և իմացա, որ նա ունի ավելորդ ձեռքեր: Ու հենց այդ օրը Նորմանը Մեյբլին նվիրեց մատանի և առաջարկություն արեց, բայց հետո Նորմանի վրայից ընկան շորերը և պարզվեց, որ Նորմանի փոխարեն թզուկներն էին, որոնք ուզում էին իրենց ցեղի թագուհի: Մեյբլը չհամաձայնեց: Հետո նրանք կապեցին Մեյբլին և տարան իրենց մոտ: Ես Զուսից հարցրեցի, թե որտեղ է Մեյբլը և նա ասեց, որ Մեյբլին տարել են թզուկները: Ես գնացի թզուկնեւի մոտ: Ես այդ գրքի շնորհիվ գտա, թե որտեղ են գտնվում թզուկները, բայց նրանք թուլություն չունեին: Երբ ես Մեյբլին ազատեցի նրանք իրենցից սարքեցին մեծ հրեշի, որը ընկավ մեր հետևից: Լավ էր, որ Զուսը մեզ տվել էր իր մեքենան: Մենք նստեցինք մեքենան և փորձում էինք փախնել այդ հրեշից: Վերջում նրանք մեր դեմը գցեցին մի ծառ, որին մենք խփվեցինք և ընկանք: Հետո Մեյբլը գտնվեց շատ խորամանկ և համաձայնեց իրենց ամուսնության առաջարկը: Հետո Մեյբլը ասեց, որ պետք է թզուկը համբուրի իրեն և Մեյբլը հետո միացրեց տերևների փոշեկուլտը և ուզում էր թզուկին քաշեր այդ փոշեկուլի մեջ: Նա քաշեց և հետո այդ թզուկին բաց տողեց այդ մեծ հրեշի վրա և հրեշը քանդվեց: Թզուկները խոստացան, որ վրեժ կլուծեն: Հետո երբ գնացինք տուն մեր պապիկ Ստենը մեզ տվեց այն իրերը, որոնք չվաճառվեցին: Ես՝ Դիպպեռը վերցրեցի մի գլխարկ, որի վրա կապույտ եղևնի էր: Իսկ Մեյբլը վերցրեց Աբառդաժնի կրյուկ:

     
  • Էլեն Երանոսյան 12:42 pm on April 5, 2017 Permalink | Reply  

    Ինչ կլիներ եթե եռանկյունի մի աչքով հրեշ լիներ 

    Էլեն, Աստղիկ, Էլեն, Մարկ
    king_of_the_world_cipher_by_despreocupabloart-d9s0z4g.png

    Մի անգամ մենք սկսեցինք մտածել եռանկյունիների մասին: Նրանք կարծես, թե ամենուր են: Մաթեմատիկայում, քանոնները, պատկերները, բուրգերը: Եռանկյունին նույնիսկ պատկերված է Ամերիկյան դոլլարի վրա: Եվ մենք մտածեցինք, թե ինչ կլիներ, եթե Եռանկյունի խոսացող չար հրեշ լիներ: Ես արդեն պատկերացնում եմ, թե նա ինչպիսին կլիներ: Դեղին եռանկյունի բուրգի տեսքով մեծ միհատ աչքով, առանց բերանի կամ աչքի: Նա նաև կլասիկ հագուստ կունենա: Եռանկյունին կլինի շատ հզոր: Նա կլինի ուրիշ համաստեղությունից: Այդ եռանկյունին ավելի մեծ կլինի մեր համաստեղությունից: Նա կլինի ամբողջ տիեզերքում հայտնի, որպես ամենաչար և հզոր արարած: Այդ եռանկյունին կարող է մտնել մարդկանց երազները և նրանց հետ խոսել: Նա նաև շատ խելացի է: Կարելի է ասել նա գիտի ամեն ինչ: Եթե այդ եռանկյունին լիներ իրական նա կարող էր խառնել բոլոր մարդկանց ուղեղները: Նա կարող է գտնել մի խելացի մարդ, նրան առաջարկել պորտալ սարքել դեպի իր համաստեղություն, խափել նրան և իրականացնել իր չար պլանը: Վախում ենք խոսել, թե ինչ կկատարվեր, երբ նա իրականացներ իր պլանը: Մի խոսքով աշխարհի վերջը կլիներ: Ավելի լավ է նկարներ ցույց տամ:

    S2e18_Bill_supreme.png

    maxresdefault

    Մենք արդեն որոշեցինք նրա անունը: Կոչեք նրան Բիլլ Սայֆեր և ամպայման հիշեք նրա խոսքերը.

    -իրականությունը դա իլյուզիա է, տիեզերքը հոլոգրամ է, գնեք ոսկի և հաջողությու՜ն:

     
  • Էլեն Երանոսյան 6:57 am on April 5, 2017 Permalink | Reply  

    Պանդան շալակեցաթոռը 

    Աստղիկ Գևորգյան, Էլեն Աբգարյան, Էլեն Երանոսյան

    image

    Մի անգամ չինաստանի անտառներից մեկում ապրում էր մի փոքրիկ պանդա: Անտառի մոտերքում կար մի խրճիթ: Պանդան գնաց դեպի այդ խրճիթի մոտ: Այնտեղ դրսում նա տեսավ աթոռ: Պանդան որոշեց աթոռը տանել դեպի իր բույն: Նա երկար ժամանակ նայում էր աթոռին և ուզում էր հասկանալ, թե ինչ կարելի է անել աթոռով: Նա փորձեց նստել բայց տեսավ որ անհարմար էր: Հետո նա շալակեց աթոռը: Դա նրան դուր եկավ: Ամբողջ ժամանակ նա աթոռը շալակելով մաներ գալիս ամբողջ անտառով: Բոլոր պանդաները նրան ուշադիր նայում էին և զարմանում էին:

     
  • Էլեն Երանոսյան 4:41 pm on May 26, 2016 Permalink | Reply  

    Ճշմարտության մոլորակը 

    Այս էջը պատրաստված է պատմության դասագրքից, որով սովորում են Մուն մոլորակի դպրոցներում: Հոդվածը Բրուն անունով մի մեծ գիտնականի մասին է /ասենք, որ բոլոր բառերը վերջանում են ,,ուն,,-ով. այնտեղ, օրինակ, չեն ասում լուսին, ասում են՝ լուսուն, ոչ թե շիլա են ասում, այլ շիլուն և այլն/: Ահա այդ էջը:
    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 4:35 pm on May 19, 2016 Permalink | Reply  

    Ինչպես մի մարդ գնեց Ստոկհոլմ քաղաքը 

    Գավիատեի շուկայում ով ասես չի լինում, իսկ ամենաճարպիկները որտեղ ասես ինչ ասես վաճառում են:

    Մի ուրբաթ շուկայում հայտնվեց մի վաճառական, որը զարմանալի բաներ էր վաճառում՝ Մոնբլան լեռը, Հնդկական օվկիանոսը, Լուսնի վրա գտնվող ծովերը… Այնքան համոզիչ էր խոսում, որ մեկ ժամ հետո ամբողջ ապրանքը, բացի Ստոկհոլմ քաղաքից, վաճառվել էր:

    Ստոկհոլմը գնեց մի վարսավիր, որ վճարելու փոխարեն կտրեց վաճառականի մազերը: Վարսավիրը երկու հայելիների արանքում ամրացրել էր հավաստագիրը, որտեղ գրված էր,,Ստոկհոլմ քաղաքի սեփականատեր,,, և այն հպարտությամբ ցույց էր տալիս իր հաճախորդներին և պատասխանում նրանց հարցերին:
    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 5:38 am on May 18, 2016 Permalink | Reply  

    Մանուշակը Հյուսիսային բևեռում 

    Մի առավոտ Հյուսիսային բևեռում արթնացավ մեծ, սպիտակ արջը: Արթնացավ, ու առաջին հերթին,սկսեց  հոտոտել օդը: Հոտոտեց այսկողմը՝ ոչ-մի հոտ չառավ, հոտոտեցմյուս կողմը եւ հանկարծ զգաց, որ մի   տարօրինակ, անծանոթ հոտ առավ:
    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 4:35 pm on May 17, 2016 Permalink | Reply  

    Ճանապարհ, որ ոչ մի տեղ չի տանում 

    Գյուղից դուրս գալիս ճանապարհը բաժանվում էր երեք մասի. Առաջինը տանում էր դեպի ծով, երկրորդը՝ քաղաք, իսկ երրորդը ոչ մի տեղ չէր տանում: Մարտինոն գիտեր դրա մասին, որովհետև բոլորին հարցրել էր, և բոլորն էլ նույն պատասխանն էին տվել:
    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 4:26 pm on May 16, 2016 Permalink | Reply  

    Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա 

    Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց, ու հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին: Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին, որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն ցանկացավ վարդով զարդարել իր բաճկոնը: Նա փորձեց զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ փշերը չեն էլ ծակում: Պարզվում է, դրանք բոլորովին էլ սուր չեն, պարզապես ձեռքդ մի քիչ խուտուտ են տալիս: _ Այ քեզ հրա՜շք,-զարմացավ Ջովանինոն: Հենց այդ պահին վարդի թփերի ետևից հայտնվեց քաղաքի պարեկը և քաղաքավարի ժպտալով՝ ասաց Ջովանինոյին. _ Դուք երևի չգիտեք, որ չի կարելի վարդ քաղել: _ Ներեցե՛ք ինձ … ես չմտածեցի, որ… _ Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,-ասաց պարեկը նույն հաճելի ժպիտով և սկսեց անդորրագիր գրել: Ջովանինոն հանկարծ նկատեց, որ պարեկի գրչածայրը սուր չէ, բութ է: Նա հարցրեց պարեկին. _ Ներեցե՛ք, կարելի՞ է Ձեր թուրը տեսնել: _ Խնդրեմ ,-ասաց պարեկը և Ջովանինոյին տվեց իր թուրը: Պարզվեց, որ թուրն էլ սուր չէ, բութ է: _ Լավ, էս ի՞նչ զարմանալի երկիր է, էս ո՞ւր եմ ընկել: Այստեղ ամեն ինչ տարօրինակ է: _ Մեր երկրում ոչ մի սուր բան չկա,-բացատրեց պարեկը այնքան քաղաքավարի, որ ամեն մի բառը կարելի էր մեծատառով գրել:-Բա՛, վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում: _ Մեխե՞ր,-հարցրեց Ջովանինոն,-չէ ՞ որ դրանք պետք է սուր լինեն: _ Մենք վաղուց արդեն առանց մեխերի ենք յոլա գնում: Չէ՞ որ սոսինձ կա: Իսկ հիմա բարի եղեք ինձ երկու անգամ ապտակել: Ջովանինոյի բերանը զարմանքից բաց մնաց, կարծես պատրաստվում էր միանագամից մի մեծ տորթ կուլ տալ: _ Ո՜չ, ի՜նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում քաղաքի պարեկին վիրավորելու համար: Եթե այդպես է, ե՛ս պետք է երկու ապտակ ստանամ, ոչ թե դուք: _ Դուք երեևի չգիտեք, մեզ մոտ այդպես է ընդունված,-սիրով բացատրեց պարեկը,-լրիվ տուգանքը՝ չորս ապտակ, տուգանքի կեսը՝ երկու,-պատասխանեց պարեկը: _ Երկու ապտակ՝ պարեկի՞ն: _ Պարեկին:
    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 3:54 pm on May 12, 2016 Permalink | Reply  

    Իմ հարինած շարունակությունը՝ Կարագե մարդիկ 

    Երբ Ջովանինոն գնաց ուրիշ երկիր, թագավորը դուրս եկավ զբոսնելու, իսկ մարդիկ գնացին խանութ: Եվ հանկարծ բացվեց արևը, և նրանք կամաց-կամաց սկսեցին հալվել: Նրանք իրենց ամբողջ ձայնով կանչում էին Ջովանինոյին,, որովհետև նրանք հալվում էին և նրանք կպել էին գետնին: Ջովանինոն լսեց իրենց կանչը, և եկավ: Ջովանինոն նրանցից շատ մեծ էր, և այդ պատճառով էլ նա մտածեց, որ իր ստվերով ծածկի կարագե մարդկանց, և տանի իրենց, դեպի իրենց սառնարանը: Եվ հետո երբ Ջովանինոն նրանց տարավ սառնարան, նրանք արևին ոչ մի բան չարեցին, քանի որ Ջովանինոն չթողեց: Մենակ նրանց զգուշացրեց, որ իրենց գլխին հագնեն ոչ կարագե գլխարկ:

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel