Updates from November, 2015 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Էլեն Երանոսյան 7:02 am on November 18, 2015 Permalink | Reply  

    Սեբաստացու անխոնջ ընթերցանության ոճը 

    Անոր անխոնջ ընթերցանութիւնն և ուսումնասիրելու ոճը, որոնց վրայ չեմ ուզեր բոլորովին լռութեամբ անցնիլ, կրնան օրինակ մը ըլլալ իրեն հասակակից պատանեաց: Երբ գիրք մը սկսէր կարդալ, ձեռքէ չէր թողուր, մինչեւ որ չաւարտէր ամբողջ և հասու չըլլար անոր բոլոր իմաստներուն, ոճով մը և կարգով մը կը կարդար, ոչ նման իրեն շատ հասակակիցներուն, որոնք գրքերու ստէպ փոփոխութեամբ կուզեն անցնել իրենց ձանձրույթը: Երբ խրթին բառի կամ իմաստի մը հանդիպէր, առանց քննելու չէր անցներ  և ոչ ալ երկար ժամանակ  կը կենար վրան, այլ առանձին տետրի մէջ կը նշանակէր, որ յետոյ նոյն գրքին լուսաւոր տեղեաց հետ բաղդատելով հասկնար կամ գիտնական անձանց հարցնելով տեղեկանար:

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 5:30 pm on November 5, 2015 Permalink | Reply  

    Կոմիտասի մասին. Իսահակյանի հուշերից 

    Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներապրել ենք նույն հարկի տակ, խոսել,կատակել: Ճամփորդել ենք միասին հայգյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուր նա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձհամար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում:

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 5:01 pm on September 1, 2015 Permalink | Reply  

    Իմ ընթերցած գրքերը 

    nkar 002 thumb-81978-9939-68-359-1.b Telephone1.b

    Ես այս ամառ կարդացել եմ հետևյալ գրքերը՝ “Հեքիաթներ հեռախոսով”, “Պատմվածքներ հենց այնպես” և “Հեքլբերի Ֆիննի արկածները”:

    Ինձ ամենաշատը դուր եկավ “Պատմվածքներ հենց այնպես” գիրքը: Այնտեղ գրված էին տարբեր հեքիաթներ, բայց այդ 12 հեքիաթները միասին ձգտում էին մեկ իմաստի, որը դուք այդ գիրքը ընթերցելուց կհասկանաք: Ինձ այդ գրքից դուր եկան հետևյալ հեքիաթները՝ “Մեն-մենակ թափառող կատուն” և “Թե ինչպես գրվեց առաջին նամակը”: Բոլոր հեքիաթների հերոսները կենդանիներ էին, բացի “Թե ինչպես գրվեց առաջին նամակը”, այդ հեքիաթի հերոսները արդեն հնադարյան մարդիկ էին: Ինձ այդ հեքիաթից շատ դուր եկավ Թաֆֆին, որովհետև Թաֆֆին փոքրիկ և խելացի աղջնակ էր:

    Ես ձեզ առաջարկում եմ ընթերցել այս բոլոր գրքերը, և հույսով եմ նրանք ձեզ դուր կգան, իսչպես որ դուր եկան ինձ:

     
  • Էլեն Երանոսյան 5:59 pm on May 19, 2015 Permalink | Reply  

    Կառլսոնը տանիքում /հատված/ 

    Երկրորդ մաս

    Կառլսոնը հանկարծ դադրեց սենյակում քայլելը: Նա քարացավ տեղում և սկսեց որսորդական շան նման օդը հոտոտել:

    -Մսով տեֆտելի,-ասաց նա,- ուղղակի պաշտում եմ հյութալի ու համեղ տեֆտելիները:

    Մանչուկը շփոթվեց: Ճիշտն ասած, Կառլսոնի այդ խոսքերին էր պետք էր պատասխանել միայն այսպես. ,,Եթե ցանկանում ես, մնա և մեզ հետ ճաշիր,,: Բայց Մանչուկը չէր համարձակվում այդպիսի բան ասել: Անհնար էր Կառլսոնին ճաշի հրավիրել՝ առանց ծնողներին լրացուցիչ բացատրություն տալու: Այ, Քրիստերն ու Գունիլան ՝ ուրիշ: Նրանց հետ Մանչուկը կարող էր իրենց տուն սլանալ նույնիսկ վերջին րոպեին, երբ բոլորն արդեն սեղան էին նստել, և ասել. ,,Սիրելի՛ մայրիկ, խնդրում եմ Քրիստերին ու Գունիլային էլ սիսեռի ապուր ու տեֆտլի տուր,,: Բայց ճաշի տանել մի բոլորովին անծանոթ, փոքրիկ ու հաստլիկ մարդու, որը նաև պայթեցրել է շոգեմեքենան  և այրել գրադարակը, ոչ, խելքի մոտ բան չէ:

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 4:35 pm on May 14, 2015 Permalink | Reply  

    ,,Կառլսինը տանիքում,, /հատված/ 

    Եկավ ամառը։ Դպրոցում դասերը վերջացան, ե Մանչուկի ծնողները պատրաստվեցին նրան ուղարկել գյուղ՝ տատիկի մոտ։ Բայց մինչև մեկնելը պետք է տեղի ունենար մի կարեւոր իրադարձություն. լրանամ էր Մանչուկի ութ տարին։ Օ՜, որքան երկար էր Մանչուկը սպասել իր ծննդյան տարեդարձին։ Համարյա այն օրից, ինչ լրացել էր նրա յոթ տարին։

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 3:06 pm on May 10, 2015 Permalink | Reply  

    ,,Նորմանդիա,, նավի նավապետը 

    1870 թվականի մարտի 17-ի գիշերը ,,Նորմանդիա,, նավն անցնում էր Ամերիկայից Անգլիա երթուղին: Մշուշը ծածկել էր ծովը: Նավապետը կանգնել էր նավի կամրջակի վրա: Ճանապարհորդները քնած էին: Մռայլ գիշեր էր, մարդ իր աչքի առջևը չէր տեսնում:

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 11:30 am on April 23, 2015 Permalink | Reply  

    Իմ տատը /հատված/ 

    Թե ինչու մանկության տարիների մեծ մասը ես ոչ թե մորս մոտ, այլ տատիս մոտ անցակցրի, այս մասին գրելը երկար կլիներ: Կասեմ միայն, որ շաբաթվա մեջ հազիվ մի երկու օր հյուր գնայի մեր տուն, մնացած ժամանակը ես ապրում էի տատիս մոտ: (More …)

     
  • Էլեն Երանոսյան 11:07 am on April 23, 2015 Permalink | Reply  

    Ցախավելի գաղտնիքը 

    Շատ հին ժամանակ մի թագավոր կար

    Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար: 

    Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,

    Չգիտեր, եթ ո՞վ կհաջորդե իրան.

    Թեպետ նա ուներ տասներկու որդի,

    Բայց չէր իմանում, թե որին ընտրի: (More …)

     
  • Էլեն Երանոսյան 8:41 am on April 17, 2015 Permalink | Reply  

    Գրիգոր Նարեկացի 

    Գր. Նարեկացին հայ բանաստեղծ, փիլիսոփա և  երաժիշտ է։ Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի անունը։

    Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին։

    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 7:01 am on April 16, 2015 Permalink | Reply  

    Թումանյան-Աղայան 

    Ղազարոս Աղայանի և Հովհաննես Թումանյանի միջև ընդհանուր շատ բան կար: Նրանք երկուսն էլ գյուղից են դուրսեկել: Գյուղից փոխադրվում են քաղաք,սակայն մեկը փախչում է հոր տանից,մյուսը, ընդհակառակը, հոր միջոցով փոխադրվում է Ջալալօղլի և ապա՝Թիֆլիս՝ ուսման ծարավը հագեցնելուհամար: Ապա մեկը տպարանից, մյուսըկոնսիստորիայից շարունակում են իրենցսիրելի գրական գործը: Երկուսն էլքաղաքից են կին առնում, երկուսն էլ ծանրաբեռնված են ընտանիքով. Աղայանը ասպնջականկյանքով է ապրում, Թումանյանը իր մշտական բնակավայրը հաստատում Թիֆլիսում:

    (More …)

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel