Updates from July, 2017 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Էլեն Երանոսյան 9:01 am on July 24, 2017 Permalink | Reply  

    Թարգմանություններ ունկարիներենից 

    Люди вiдрiзняються мiж собою. У них неоднаковi очi, нiс, рот, волосся, форма обличчя. Деяки з них мають iндивiдуальнi риси: ямки на щоках I пiдборiддi. В однох волосся свiтле й довге, в iнших-темне й коротке, а в декого обличчя всiяне ластовинням.
    Մարդիկ տարբերվում են իրար մեջ: Նրանց մոտ տարբեր աչքեր, քիթ, բերան, մազեր և դեմքի ձև են: Նրանք ունեն անհատ հատկանիշներ՝ փոսիկներ թշերի վրա և դնչի վրա: Ոմանց մոտ մազերը բաց են և երկար, իսկ մնացածի մոտ մուգ և կարճ, և որոշ մարդկանց դեմքի պեպենները շատ:
    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 7:48 am on July 24, 2017 Permalink | Reply  

    Ամառային ընթերցանություն: Փոքրիկ շրջմոլիկը 

    Ես այս ամառվա ընթացքում կարդացել եմ 1 գիրք: Ես անցած տարի կարդացել եմ Էռնեստ Հեմինգուեյի Ծերունին և ծովը, Վիկտոր Հյուգոի Թշվառները, իսկ այս ամառ կարդացի Ջեյմս Գրինվուդի Փոքրիկ շրջմոլիկը: Իմ կարդացած գրքերից ինձ ամենաշատը դուր եկավ Փոքրիկ շրջմոլիկը: Իմ կարծիքով այդ գրքի ասելիքը այն էր, որ պետք է շատ ճամփորդել և ունենալ շատ ընկերներ: Ճիշտ է Ջիմը սխալ էր վարվել, որ փախել էր իր հարազատ տնից, բայց նա ուրիշ հնար չուներ, քանի որ նրա խորթ մայրը և հայրը նրան էին ծեծում: Ինձ այդ գրքից ամենաշատը դուր եկավ այն հատվածը, երբ Ջիմը մատնեց Ջորջ Հապկինսին: Եվ դուր եկավ այն հատվածը, երբ Ջիմը փախչեց Միստր Բելչերի և Նեդ Փերքսի մոտից: Ջիմը այս գրքում անցել է շատ դժվար ճանապարհներով, և գողություններ է արել, և փորձել է աշխատել, և փախել է տարբեր տեղերից, բայց վերջում Ջիմը դառնում է բանվոր իր ընկերների հետ: Մնացածը դուք ինքներդ կընթերցեք:

     
  • Էլեն Երանոսյան 1:36 pm on May 23, 2017 Permalink | Reply  

    Ֆիլմերի շաբաթ 

    Картинки по запросу зверопой
    Ես կրթահամալիրի ֆիլմադարանից ընտրեցի Зверопой մուլտֆիլմը: Այն շատ հետաքրքրիր էր: Այդ մուլտֆիլմում Բաստեր Մունը, որոշել էր իր հայրիկի բացած թատրոնը շարունակեր աշխատացնել: Մունը որոշեց հավաքել երգող կենդանիների խումբ: Մունը լսեց տարբեր կենդանիների տարբեր ձայներով: Բայց ընտրեց 6 հոգու: Այս մուլտֆիլմի ասելիքը այն էր, որ վախը չպետք է խանգառի քո երազանքներին: Մուլտֆիլմի Մինան շատ լավ էր երգում, բայց ամաչում և վախում էր մարդկանց առաջ երգելուց: Համերգի ժամանակ, երբ եկավ նրա հերթը նա երգեց և փայլեց: Շարունակությունը դուք ինքներդ կդիտեք…

     
  • Էլեն Երանոսյան 12:32 pm on May 21, 2017 Permalink | Reply  

    Մակտուբ Տասնմեկերորդ գլուխ 

    Հատված տասնմեկերորդ
    Ուսուցիչն ասում է.
    -Երբեմն մենք վախենում ենք բարիք գործել: Մեր մեղքի զգացումը մեզ միշտ փորձում է ասել, որ երբ մենք մի մեծահոգի արարք ենք իրագործում, պարզապես ուզում ենք ուրիշների վրա տպավորություն գործել: Մենք դժվարությամբ ենք խոստովանում, որ ի բնե բարի ենք: Թաքցնում ենք մեր լավ արարքները հեգնանքի և անտարբերության հետևում, ասես թե կյանքը թուլության հոմանիշն է:
    Իմ կարծիքով այս առակի ասելիքը այն է, որ մեր մեղքի զգացումը մեզ միշտ փորձում է ասել, որ երբ մենք մի մեծահոգի արարք ենք իրագործում, պարզապես ուզում ենք ուրիշների վրա տպավորություն գործել: Ես համաձայն եմ այս ասելիքի հետ և մտածում եմ, որ միշտ էլ այդպես է: Մենք յուրաքանչյուրս թաքցնում ենք մեր բարիությունը, մեծահոգությունը և վախում ենք, որ բարի արարքներ գործելով մենք փորձում ենք դիամցինի վրա պավ տպավորություն թողնել: Կարծում եմ դիմացինի մոտ նույնպես, երբ մենք բարի արարք ենք գործում շատ քչերն են հասկանում այդ արաքի իմաստը: Եվ գրեթե բոլորը հասնակում են, որպես լավ տպավորություն թողնելու ձև: 

     
  • Էլեն Երանոսյան 12:35 pm on May 20, 2017 Permalink | Reply  

    Մակտուբ տասներորդ գլուխ 

    Հրեա իմաստունների մի խումբ հավաքվեց, որպեսզի փորձի ստեղծել ամենակարճ Սահմանադրությունն աշխարհում: Ժողովի ժամանակ պայմանավորվեցին, որ նրանցից յուրաքանչյուրը հերթով կձևակերպի օրենքը՝ հավասարակշռությունը մեկ ոտքի վրա պահելով: Նա, ով կձևակերպի օրենքը, որ պիտի կառավարի մարդուն, կհամարվի ամենաիմաստունը իրենց մեջ:
    -Աստված կպատժի հանցագործներին, – ասաց մեկը:
    Մյուսները ապացուեցին, որ դա օրենք չէ, այլ սպառնալիք: Ձևակերպումը չընդունվեց: Բայց հենց այդ պահին րաբբի Հիլլելը միացավ ժողովականներին: Կանգնելով մեկ ոտքի վրա՝ նա ասաց.
    -Մի’ արեք ուրիշներին այն, ինչ չեք ուզենա, որ նրանք անեն ձեր հանդեպ: Սա է օրենքը: Մնացածը իրավաբանական մեկնաբանություններ են:
    Այսկերպ րաբբի Հիլլելը ճանաչվեց ամենաիմաստունը նրանց մեջ:

    Իմ կարծիքվ այս առակի ասելիքը այն է, որ պետք չէ ուրիշներին անել այն, ինչ որ չենք ուզենա, որ նրանք մեր հանդեպ անեն: Ես համաձայն եմ այս առակի ասելիքի հետ: Սակայն մտածում եմ, որ մենք յուրաքանչյուրս էլ չենք չենք օգտագործում այն: Մենք անում են այն, ինչ ցանակում ենք, չմտածելով, եթե նույն կերպ վարվեին մեզ հետ, ինչպես կնկալեինք և կնդունեինք մենք ինքներս: Իսկ հետո, եբբ նույն կերպ վարվում են մեզ հետ,  մտծում և սկսում ենք հասկանալ, որ մենք ենք սխալ եղել հենց սկզբից:

     
  • Էլեն Երանոսյան 9:35 am on May 19, 2017 Permalink | Reply  

    19.05.2017 Տնային աշխատանք 

    Հատված իններորդ
    Մի ուսուցիչ հարյուրավոր աշակերտ ուներ: Ամեն հարմար պահի նրանք աղոթում էին՝ բացի մեկից, ով հարբեցողի մեկն էր: Իր մահվան օրը ուսուցիչը կանչեց հարբեցող աշակերտին և նրան փոխանցեց իրենց խորհրդի բոլոր գաղտնիքները: Մյուս աշակերտներն ընդվզեցին:
    -Ի՜նչ ամոթ է: Մենք հանուն ուսուցչի ամեն ինչ զոհաբերեցինք, բայց նա ընդունակ չեղավ գնահատելու մեր որակները, – ասացին նրանք:

    Իմ կարծիքով այս առակի ասելիքը այն է, որ պետք չէ մարդկանց թերագնահատել իր թերության համար: Օրինակ այս աշակերտը հարբեցող էր, բայց ուսուցիչը հենց իրեն ընտրեց, որովհետև նկատեց իր թերությունը և որոշեց նենց անել, որ նա չզգա իր թերությունը:

     

     
  • Էլեն Երանոսյան 9:23 am on May 19, 2017 Permalink | Reply  

    19.05.2017 Դասարանային աշխատանք 

    Հատված յոթերորդ
    Մի հավատացյալ մարդ հանկարծ իր համար անսպասելիորեն զրկվեց իր ողջ հարստությունից: Գիտենալով, որ Աստված, ինչ էլ որ լինի, կօգնի իրեն՝ սկսեց աղոթել:
    -Աստված իմ, աղաչում եմ, այնպես արա, որ ես մեծ գումար շահեմ վիճակախաղի տոմսով, – խնդրեց նա: Այդպես նա երկար տարիներ խնդրեց, բայց շարունակում էր աղքատ մնալ: Մի օր էլ նա մահացավ, և քանի որ հավատացյալ մարդ էր, միանգամից հայտնվեց երկնքում: Երբ նա մոտեցավ երկնքի դարպասներին, հրաժարվեց ներս մտնելուց: Մարդն ասաց, որ ինքը մի ամբողջ կյանք ապրեց՝ հավատարիմ իր կրոնական ուսմունքին, բայց Աստված այդպես էլ նրան հնարավորություն չտվեց մեծ գումար շահելու վիճակախաղի տոմսով:
    -Այն, ինչ Դու ինձ խոստացար, սուտ էր,- արհամարհանքով ասաց մարդը:
    -Ես միշտ պատրաստ էի՝ օգնելու քեզ, որ դու շահես, – ասաց Աստված,- բայց անկախ նրանից, թե ես որքան շատ էի ցանկանում դա անել, դու երբեք էլ վիճակախաղի ոչ մի տոմս չգնեցիր:

    Իմ կարծիքով այս առկի ասելիքը այն է, որ ամենինչ պետք է փորձել, և հավատալ Աստծո և քո ուժերին: Փորձը փորձանք չի բերի: Ես համաձայն եմ այս առակի ասելիքի հետ: Ես իմ կյանքում դեռ շատ բանր չեմ փորձել բայց կփորձեմ ամենինչ փորձեմ: Եվ երբեք պետք չէ հանձնվել՝ պետք է հավատալ:

     
  • Էլեն Երանոսյան 12:25 pm on May 18, 2017 Permalink | Reply  

    18.05.2017 Տնային աշխատանք 

    Հատված վեցերորդ
    Ուսուցիչն ասում է .
    Այսուհետ և առաջիկա մի քանի հարյուր տարիների ընթացքում տիեզերքը բոյկոտելու է բոլոր կանխակալ գաղափարները: Երկրի էներգիան պետք է թարմացվի: Նոր գաղափարներին տարածություն է հարկավոր: Մարմինը և հոգին նոր փորձությունների կարիք ունեն: Ապագան բախում է մեր դուռը, և բոլոր գաղափարները, բացի նրանցից, որոնք հիմնված են կանխակալ կարծիքների վրա, շանս կունենան ի հայտ գալու: Ինչը կարևոր է, կմնա, ինչը՝ անպետք, կանհետանա: Բայց մի’ դատեք ուրիշներին իրենց համոզմունքների համար: Մենք իրավունք չունենք քննելու ուրիշների երազանքները: Քո սեփական ճանապարհով հավատով գնալու համար կարիք չկա ապացուցելու, որ ուրիշի ճանապարհը սխալ է: Նա, ով անում է միայն այն, ինչ ստացվում է, չի հավատում սեփական ուժերին:

    Իմ կարծիքով այս առակի ասելիքը սա է՝ ,,Բայց մի’ դատեք ուրիշներին իրենց համոզմունքների համար: Մենք իրավունք չունենք քննելու ուրիշների երազանքները: Քո սեփական ճանապարհով հավատով գնալու համար կարիք չկա ապացուցելու, որ ուրիշի ճանապարհը սխալ է: Նա, ով անում է միայն այն, ինչ ստացվում է, չի հավատում սեփական ուժերին:,, Իմ կարծիքով այս առակը ասում է, որ պետք է երազել և արհամարհել ուրիշների ասածները քո երազանքների հետ կապված: Այդ պատճառով մարդիկ սկսում են չհավատալ իրենց սեփական ուժերին:

     
  • Էլեն Երանոսյան 12:23 pm on May 18, 2017 Permalink | Reply  

    18.05.2017 Դասարանային աշխատանք 

    Հատված հինգերորդ
    Չար մարդը մահից հետո դժոխքի դռների մոտ հանդիպում է հրեշտակին: Հրեշտակն ասում է նրան.
    -Քո կյանքոի մի լավ արարքը բավական կլիներ, և դա քեզ կօգնի. լա´վ մտածիր:
    Մարդը հիշում է, որ մի անգամ, երբ ինքն անցնում էր անտառով, իր ճանապարհին մի սարդ է տեսել և շրջանցել նրան այնպես, որ չտրորի: Հրեշտակը ժպտում է, և երկնքից իջնում է մի սարդոստայն՝ մարդուն դրախտ բարձրացնելու: Դատապարտվածների մեջ սարդոստայնին մոտ կանգնածները սկսում են բարձրանալ նրա վրա: Բայց սա տեսնելով՝ մարդն սկսում է ցած քաշել նրանց՝ վախենալով, որ սարդոստայնը կկտրվի: Եվ այդ պահին ոստայնն իսկապես կտրվում է, ու մարդը կրկին հայտնվում է դժոխքում:
    -Ի՜նչ ափսոս էր,- լսում է մարդը հրեշտակի ձայնը,- քեզ համար ունեցած անհանգստությունդ չարի վերածեց միակ լավ արարքը, որ երբևէ արել էիր։

    Իմ կարծիքով այս առակի ասելիքը աս տողերն են՝ ,,-Ի՜նչ ափսոս էր,- լսում է մարդը հրեշտակի ձայնը,- քեզ համար ունեցած անհանգստությունդ չարի վերածեց միակ լավ արարքը, որ երբևէ արել էիր։,, Իմ կարծիքով առակը ուզում է ասել, որ պետք է միայն բարի գործեր անել:

     
  • Էլեն Երանոսյան 12:41 pm on May 17, 2017 Permalink | Reply  

    17.05.2017 Տնային աշխատանք 

    Հատված երրորդ
    Ուսուցիչն ասաց.
    -Դու պատրաստ չես փնտրելու Աստծո բացատրությունը:  Դու կարող ես լսել գեղեցիկ բառեր,  բայց դրանք հիմնականում դատարկ բառեր են:  Այդպես էլ դու կարող ես սիրո մասին մի ամբողջ հանրագիտարան կարդալ՝  չիմանալով, թե ինչ է սերը: Ոչ ոք երբեք չի կարող  ապացուցել, որ Աստված գոյություն ունի:  Կյանքում որոշակի բաներ  պարզապես պետք է զգացվեն և երբեք չբացատրվեն: Սերը մի բան է:  Աստված, որ սեր է,  նույնպես  այդպիսի  բան է:  Հավատը  մանկության  փորձառությունն է  հենց այնպիսի մոգական իմաստով, ինչպիսին մեզ սովորեցնում է  Հիսուսը. «Երեխաները  Աստծո արքայությունն են:  Աստված երբեք  քո գլուխը չի մտնի: Դուռը, որ  օգտագործում է նա, քո սիրտն է»:

    Իմ կարծիքով այս առակի ասելիքը այն է, որ ոչ ոք երբեք չի կարող  ապացուցել, թե Աստված գոյություն ունի, թե չէ:  Ես համաձայն եմ այս առակի ասելիքի հետ: ԿԻմ կարծիքով մենք յուրաքանչյուրս ունենք և ունեցել ենք շատ զգացմունքներ, զգացողություններ, որոնք ուղղակի չենք կարող բառերով բացատրել: Այդ զգացումներից են՝ սերը, ուրախությունը, տխրությունը: Ոչ բոլորն են կարողանում այդ զգացումները արտահայտել բերանով: Նույն ձևի էլ աստվածն է, շատ մարդիկ հավատում են աստծո գոյությանը, սակայն նրանք չեն կարող դա ապացուցել, դա ուղակի պետք է զգալ:

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel