Updates from February, 2014 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Էլեն Երանոսյան 4:01 pm on February 26, 2014 Permalink | Reply  

    Ճամփորդություն դեպի Հ. Թումանյանի Թանգարան 

     
  • Էլեն Երանոսյան 11:57 am on February 24, 2014 Permalink | Reply  

    Սուտլիկ Որսկանը 

    Լինում է չի լինում, մի մարդ է լինում: Այդ մարդու անունը Սուտլիկ Որսկան էր: Նա մի անգամ հինգ կամ վեց հոգով գնում են որսի: Անտառում տեսնում են երեք լիճ: Մեկում դատարկ է, երկրորդում նույնպես դատարկ, իսկ երրորդում մի բադ էր լողում: Նրանք կրակեցին բադին բադով փլավ եփեցին: Նրանք իրենց համակարգչի մեջի քարտեզը օգտագործեցին, որպեսզի հասնեն տուն: ԵՎ Սուտլիկ Որսկանը և որսորդները կերան իրենց փլավը և շարունակում էին որսը ամեն օր:

     
  • Էլեն Երանոսյան 5:56 am on February 23, 2014 Permalink | Reply  

    Քաջ Նազարի և շան հարցազրույցը 

    -Բարև շուն:

    -Բարև Քաջ Նազար:

    -Շուն դու սիրում ես ապրել կատվի հետ:

    -Ոչ չեմ սիրում, և երբեք չեմ սիրելու:

    -Քաջ Նազար դու ճանաչո՞ւմ ես Սուտլիկ Որսկանին:

    -Այո ես ճանաչում եմ նրան:

    -Լավ հաջողույուն Քաջ Նազար:

    -Հաջողություն շուն:

     
  • Էլեն Երանոսյան 2:41 pm on February 22, 2014 Permalink | Reply  

    Мой Город 

    Мой Город

     
  • Էլեն Երանոսյան 2:39 pm on February 22, 2014 Permalink | Reply  

    Նապաստակի Բարեգործությունը 

    Լինում է, չի լինում մի նապաստակ է լինում: Այդ նապաստակը զբաղվում է բարեգործությամբ: Նապաստակը մի անգամ գնաց գայլի տուն և ասաց.-Գայլ դու կարո՞ղ ես գնել իմ մոտից գրիչներ, տետրներ և մատիտներ որ փող աշխատենք բարեգործության համար:

    -Այո կարող եմ: -Պատասխանեց գայլը:

    ԵՎ նապաստակը գնաց արջի մոտ և ասաց.

    Արջ դու կարո՞ղ ես գնել իմ մոտից գրիչներ, տետրներ և մատիտներ որ փող աշխատենք բարեգործության համար:

    -Այո կարող եմ: -Պատասխանեց արջը:

    ԵՎ այդպես նապաստակը գնում էր ամենտեղ և զբաղվում էր բարեգործությամբ ամբողջ օրը:

     
  • Էլեն Երանոսյան 6:12 am on February 15, 2014 Permalink | Reply  

    Հրաշք Ծաղիկը 

    Լինում է, չի լինում մի աղջիկ է լինում: Այդ աղջկա անունը Անահիտ էր: Մի անգամ, երբ Անահիտը գնում էր դպրոց նա ճանապարհին հանդիպեց մի Հրաշք ծաղիկ: Այդ ծաղիկը կարողանում էր խոսել, պարել և երգել: Ծաղիկը շատ էր սոված  և ծառավ: Նա կամաց-կամաց կորցնում է իր ընդունակությունները և դառնում է հասարակ ծաղիկ: Երբ Անահիտը գալիս է ծաղիկը ասում է.

    -Անահիտ ես շատ եմ սոված և ծարավ: -Ծաղիկը թոռոմում էր: Անահիտը ջրեց և կերակրեց ծաղիկին և ծաղիկը նորից ծաղկեց և պսպղաց:

     
  • Էլեն Երանոսյան 5:00 pm on February 12, 2014 Permalink | Reply  

    Ծովային Ճանապարհորդությունը 

    Լինում է չի լինում մի աղջիկ է լինում: Նա ապրում է ծովում գտնվող տանը: Նա ուներ ջրահարս ընկեր: Ջրահարսի անունը Ֆլորա էր: Ֆլորան և աղջիկը իրար հետ ճամփորդում էին: Մի անգամ նրանք գնացին Սև ծով, որպեսզի գանձ փնտրեն և մոլորվեցին: Նրանք գնացին  ծովի ափ, գանձը գտան: ԵՎ ապրեցին երկար և երջանիկ:

     
  • Էլեն Երանոսյան 4:59 pm on February 12, 2014 Permalink | Reply  

    Փայտից պատրաստված մարդուկը 

    Լինում է, չի լինում մի մարդ է լինում: Այդ մարդու տուն գալիս է մի կախարդ և դարձնում է նրան փայտե մարդ: Այդ օրվանից նրա անունը Բուրատինո էր: Բուրատինոն երկարաքիթ էր և չէր կարող մարդկային ձևով քայլել: Նա շատ դժբախտ էր, որովհետև նա միակ մարդն էր փայտից պատրաստված: Նա ամբողջ օրերը որոշում էր թե ինչպես անի, որ նա նորից մարդ լինի: Նա գնաց կախարդի մոտ և ասաց.

    -Կախարդ դու կարո՞ղ ես ինձ դարձնել մարդ:

    -Այո, եթե դու կատարես մի առաջադրանք:

    -Պատասխանեց կախարդը:

    -Ես պատրաստ եմ:

    -Պատասխանեց Բուրատինոն:

    -Դու պետք է բերես ինձ ջրաշուշան ծաղիկը. -ասաց կախարդը:

    -Այո ես կբերեմ. -պատասխանեց Բուրատինոն:

    Բուրատինոն գնաց և գտավ ջրաշուշան ծաղիկը:

    Բուրատինոն գնաց տվեց ծաղիկը և կախարդը ազատեց Բուրատինոին կախարդանքից: ԵՎ Բուրատինոն ապրեց երկար և երջանիկ:

     
  • Էլեն Երանոսյան 11:39 am on February 10, 2014 Permalink | Reply  

    Բույսերի կախարդանքը 

    Լինում է, չի լինում, մի ծառ է լինում: Նրա անունը Սոսի էր: Նա մի ծաղիկ ընկեր ուներ: Ծաղիկի անունը Ծաղիկ էր: Ծաղիկը և Սոսին շատ էին սիրում խաղալ: Նրանք մի անգամ գնացին Սոսիի տատիկի տուն, որ խաղան բասկետբոլ: Նրանք բասկետբոլ խաղալուց հետո գնացին ջրաաշխարհ և լողացին այնտեղ: Նրանց ընկերությունը շարունակվում էր: Բայց մի օր եկավ մի չար կախարդ և կախարդեց Ծաղիկին, որ նա էլ երբեք չհիշի Սոսիին, բայց Սոսին կարողացավ քանդել այդ կախարդանքը և նա դարձավ հերոս, որը կարող է ազատել բոլորին կախարդից:վ

     
  • Էլեն Երանոսյան 4:10 pm on February 7, 2014 Permalink | Reply  

    Մատների զրույցը 

    Մատների զրույցը

    Լինում է, չի լինում հինգ մատ է լինում: Մատների անուններն էին տխուր, ուրախ, պատմել, գրել, կարդալ: Նրանք շատ դժբախտ էին, որովհետև բողոքներ ունեին: Տխուրը ասում էր.

    -Ինչո՞ւ եմ ես այսքան փոքրիկ:

    -ՈՒրախը ասում է.

    -Ինչո՞ւ ես չեմ կարող հասնել պատմել մատին:

    -Պատմելը ասում է.

    -Ես մեծ եմ, բայց ես ուրախ չեմ, որովհետև ես մարդ չեմ:

    -Գրելը ասում է.

    -Ես էլ ինչո՞ւ չեմ կարող հասնել պատմելին:

    -Կարդալը ասում է.

    -Ես ինչո՞ւ եմ այսքան չաղ և տխուրից փոքր:

    -Նրանց բողոքները շարունակվում էին: Բայց մի օր նրանց մոտ եկավ կախարդական փերին և բոլորի խնդիրները լուծեց: ԵՎ այդ օրվանից նրանք էլ բողոքներ չունեցան:

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel