Updates from April, 2017 Toggle Comment Threads | Keyboard Shortcuts

  • Էլեն Երանոսյան 9:48 am on April 13, 2017 Permalink | Reply  

    13.04.2017 Տնային աշխատանք 

    Կարդա Աղայանի «Երկու խոշոր չարիք» հոդվածը:

    1. Ի՞նչ երկու խոշոր չարիքի մասին է խոսքը:
    Աղայանը իր ,,Երկու խոշոր չարիք,, հոդվածում խոսում է մարդու մտավոր հոգնածության և մարդու ներվոտության մասին:  Այս երկուսը ազդում են մարդու ֆիզիկական և մտավոր զարգացման վրա:

    2. Որո՞նք են այդ չարիքների առաջացման պատճառները:
    Ֆրանսոիական հեղափոխությունը, նապոլենյան պատերազմները, տեխնիկական գիտությունների զարգացումը, կրոնի կռիվը, կապիտալիզմի զարգացումը և այլն առաջ բերեցին այս երկու չարիքները:

     
  • Էլեն Երանոսյան 9:46 am on April 11, 2017 Permalink | Reply  

    11.04.2017 Տնային աշխատանք 

    Գլուխ Բ
    1. Մարմին-միտք-հոգի եռամիասնության սկզբունքը մեկնաբանիր, ըստ Ղ.Աղայանի, ավելացրու քո տեսակետը:

    Իմ կարծիքով Աղայանի, դաստիարակության նպատակն այն էր, որ մարդուն դարձներ խելացի, ուժեղ և առաքինի մարդ:
    Ինչպես կենդանի արարած և բույս, նույնպես էլ մարդն է ապրում օդի, ջրի, լույսի և կերակուրի շնորհիվ: Առանց այդ 4 կարևորության մարդու ուժը կսպառի և նա էլ չի ապրի: Մարդու ուժը կախված է մարդումկանային աշխատանքից, որոնց մեջ մտնում են մարմնամարզությունը և ֆիզիկական աշխատանքները: Հին ժամանակներում, երբ գիր ու գրկնություն և դպրոց չի եղել, մարդիկ զբաղվել են մարմնակրթությամբ, որպեսզի իրենց պաշտպանեին: Երբ կրթությունը մտավ մարդկանց կյանք, մարմնամարզությունը մեկ է շարունակում էր մնալ: Հայտնի մարդիկ իրանք են՝ Ա. Մակեդոնացին, Նապոլեոնը և այլ մարդիկ: Բացի խելացի լինելուց մարզված ու ուժեղ մարդիկ էին եղել:

    2. Եթե այդ երեք ուղղություններից մեկը պակասում է, ի՞նչ տեսակի մարդ է «ստանում» հասարակությունը (դիտարկել յուրաքանչյուրն առանձին-առանձին):
    Եթե մարդու մեջ պակասի ֆիզիկական դաստիարակությունը և փոխարենը մարդը ամբողջ օրը սովորի, չգնա դուրս մնա չորս պատի մեջ: Այդ դրա արդյունքը կլինի, որ մարդ կդառնա մեծամիտ:

     
  • Էլեն Երանոսյան 11:41 am on April 10, 2017 Permalink | Reply  

    10.04.2017 Տնային աշխատանք 

    «Նպատակ դաստիարակության»
    Գլուխ Ա
    1. Կարդալ հատվածը, առանձնացնել դաստիարակության Աղայանի առաջարկած ուղղությունները. ի՞նչ կավելացնեիք կամ կպակասեցնեիք, ինչու՞:
    Իմ կարծիքով Աղայանը ուզում էր ասել, որ մարդ պետք է ստանա մտավոր և ֆիզիկական դաստիարակություն, որ լինի նորմալ մարդ լինի: Միայն միակողմանի դաստիրակությունը կարող էր վնաս հասցնել: Նա առաջին գլխում մի մարդու էր օրինակ բերում: Այդ մարդը դառնում է փիլիսոփա ու իմանում շատ բաներ: Բայց մի տխուր օր նրա առողջությունը վատանում է և նա էլ չէր կարող ոչինչ անել և առավել ևս սովորել: Նրա մարմինը հյուծվել էր:

    2. Դուրս բեր այն նախադասությունը, որը համարում ես այս հատվածի մեխը (խտացված, կարևոր ասելիքը). հիմնավորիր:
    Մարմին կենդանությամբ և մտոք հանդերձ-է մարդ բանական, հանճարո և առաքինության ընդունակ:

     
  • Էլեն Երանոսյան 8:05 am on April 16, 2016 Permalink | Reply  

    ,,Աղայանական օրեր,, ամփոփում 

    Ես ,,Աղայանական օրեր,, նախագծի օգնյությամբ իմացա Աղայանի կենսագրության մասին: Սովորեցի Թումանյանի վերնատան մասին, որտեղ Աղայանը նույնպես մշտական անդամ էր: Իմացա, թե ինչպես էր Աղայանը եղել մանկավարժ: Ծանոթացա Աղայանի խոսքերին: Կարդացի Աղայանի հեքիաթները և պատմվածքները:

     
  • Էլեն Երանոսյան 7:59 am on April 16, 2016 Permalink | Reply  

    Ղազարոս Աղայան ,,Անահիտը,, վերլուծություն 

    Ես կարդացի Աղայանի ,,Անահիտ,, հեքիաթը: Այն շատ հետաքրքիր էր: Այնտեղ ասվում էր, որ արքայազն Վաչագանը պետք է ամուսնանա: Նա գնաց գյուղ իրեն աղջիկ փնտրելու: Նա աղբյուրի մոտ տեսավ մի քնքուշ աղջիկ, ում անունը Անահիտ էր: Վաչագանը Անահիտին առաջարկ արեց ամուսնության համար: Անահիտը նրան հարցրեց, թե ի՞նչ արհեստի է Վաչագանը տիրապետում: Վաչագանը Անահիտից հարցրեց նույն հարցը: Անահիտը զբաղվում էր գորգագործությամբ: Վաչագանը իրեն դրեց նպատակ, սովորել գորգագործություն, որպեսզի գրավի Անահիտի սիրտը: Եվ թե ինչ եղավ հետո ինքներդ կընթերցեք:

     
  • Էլեն Երանոսյան 10:43 am on April 9, 2016 Permalink | Reply  

    Ղազարոս Աղայան ,,Ընկերասեր Եղջերուները,, 

    Այս պատմվածքը ասում է, որ մի սարի վրա արածում էին երկու եղջերու: Նրանցից մեկը մի քանի խոտ պոկեց մեկին տվեց, և ասաց.
    -Եղբայրս վերցրո՛ւ, այս խոտը, թեև սա ոչ մեկիս պակաս չէ:
    -Շատ և շատ շնորհակալ եմ, -պատասխանեց մյուսը- ինչու չշահենք մեկ կամ երկու սիրտ, թեկուզ սարի խոտով:
    Իմ կարծիքով այս պատմվածքի իմաստն այն է, որ եղջերուներից մեկը նրան տվեց իր պոկած խոտերից, իսկ նա չմերժեց, թեև շրջապատում կար շատ խոտ:

     
  • Էլեն Երանոսյան 3:57 pm on April 6, 2016 Permalink | Reply  

    Ղազարոս Աղայանը մանկավարժ 

    Ghazaros_Aghayan
    Ղազարոս Աղայանը գրել է մանկավարժական բազմաթիվ ստեղծագործություններ։ Առանձնակի կարևորություն ունի նրա «Ուսումն մայրենի լեզվի» Ա, Բ, Գ, Դ տարիների համար դասագրքերը, որոնցից առաջինը շուրջ 40 տարի եղել է ամենատարածված այբբենարանը հայկական դպրոցներում։ Աղայանը մասնավորապես զբաղվել է տարրական ուսուցման հարցերով և մշակել մայրենի լեզվի ուսուցման մեթոդիկա։ Հենց այդ սկզբունքներով են կազմված նրա «Արևիկ» այբբենարանը, տարրական դպրոցի չորս տարիների «Ուսումն մայրենի լեզվի» դասագրքերը, իսկ «Ուսումն մայրենի լեզվի, պատկերավոր, այբբենարան և առաջին ընթերցարան»-ը 1875–1916 թվականների միջոցում լույս է տեսել 33 անգամ, գրեթե վերահրատարակվելով ամեն տարի։ Դրանցում ներկայացված են բանաստեղծություններ, պատմվածքներ, առակներ, հեքիաթներ և այլն։ 1869 թվականի մայիսից ստանձնելով «Արարատ» հանդեսի խմբագրի պաշտոնը, առաջին իսկ համարում զետեղում է «Մի քանի խոսք մեր սիրելի ազգակիցներին» առաջնորդող հոդվածը, նվիրված աշխատանքի գովքին։

     
  • Էլեն Երանոսյան 3:41 pm on April 5, 2016 Permalink | Reply  

    Ղազարոս Աղայանը և Վերնատունը 

    VernatunՂազարոս Աղայանը Հովհաննես Թումանյանի կողմից ստեղծված վերնատան գրական խմբի մշտական անդամն էր: Վերնատան բոլոր անդամները շաբաթը մեկից երկու անգամ հավաքվում էին Հովհաննես Թումանյանի տանը իրար հետ զրույց անելու և հանդիպելու: Այդ հանդիպումների և զրույցների ընթացքում նրանք՝ մեծ գրողները ընթերցում էին ու քննարկում էին համաշխարհային գրականության դասական և նոր հեղինակների ստեղծագործությունները: Նաև նրանք ներկայացնում էին իրենց գրած ստեղծագործությունները: Այդ խմբակի մշտական անդամներից էին՝ Հովհաննես Թումանյանը, Ղազարոս Աղայանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ավետիք Իսահակյանը և այլ բանաստեղծներ: Նաև ձմեռը նրանք բուխարիկի շուրջը նստած կատակում էին, անվերջ զրույց անում էին, խոսում էին, վիճում: Վերնատան նահապետի տիտղոսը տրված էր Ղազարոս Աղայանին: Թումանյանը իր տան մեջ մի ընդարձակ սենյակ էր հատկացրել, պատերը մեծ մասով պատել էր գրապահարաններով, հատկացրել էր որպես սենյակ-հավաքատեղի իր և իր ընկերների համար:

     
  • Էլեն Երանոսյան 3:12 pm on April 5, 2016 Permalink | Reply  

    Ղազարոս Աղայանի խոսքերի վերլուծություն 

    Արհեստը մի այնպիսի բան է, որ ամենայն մարդ պիտի գիտենա, թե՛  ծառա լինի, թե՛` տեր,թե՛` թագավոր և թե՛` իշխան:
    Արհեստը ամեն մարդ պետք է իմանա: Արհեստը  մասնագիտություն է, իսկ արվեստը դա: Արհեստը պետք է իմանա ամեն մարդ, թե ծառա լինի, թե թագավոր լինի, թե ստրուկ լինի, բայց պետք է իմանա:
    (More …)

     
  • Էլեն Երանոսյան 6:52 am on May 17, 2015 Permalink | Reply  

    Ղազարոս Աղայան ,,Երկու այծ,, 

     
c
Compose new post
j
Next post/Next comment
k
Previous post/Previous comment
r
Reply
e
Edit
o
Show/Hide comments
t
Go to top
l
Go to login
h
Show/Hide help
shift + esc
Cancel