,,Պատմվածքներ հենց այնպես,,

nkar 002

Պատմվածքներ հենց այնպես հեքիաթաշարը կազմված է տասներկու հեքիաթից, որը գրել է Ռադյարդ Քիփլինգը։ Ամեն մի հեքիաթ ունի իր իմաստը։ Ամեն մի հեքիաթի վերջում նրա գրած բանաստեղծություններից են գրված: Այս հեքիաթները շատ հետաքրքիր են և ես կառաջարկեի ձեզ, որ կարդաք։ Հիմա դուք կկարդաք հեքիաթներից հատվածներ և հերոսների բնութագրությունները։
Թե ինչպես վերափոխվեց Կետի կոկորդը
Հերոսների բնութագրությունները.
Կետ-չար, հսկա, շատակեր
Ձկնիկ-խորամանկ, փոքրիկ
Նավաստի-հնարամիտ, իմաստուն, խելացի

Ինձ այս հեքիաթից դուր եկավ հետևյալ հատվածը.
Հենց Կետն ասաց «Ֆիչ», Նավաստին ափ իջավ։
Բայց մինչ Կետը լողում էր, Նավաստին, որ իրոք անսահման իմաստուն էր ու հնարամիտ, հանել էր ծալովի դանակը, կտրտել լաստը, հյուսել փոքրիկ, քառակուսի, խաչաձև ցանցապատ, ամուր կապել տաբատակալով (հիմա հասկացա՞ր, թե ինչու չպետք է մոռանայիր տաբատակալը), քարշ տվել, հասցրել էր Կետի կոկորդը և թողել այնտեղ խրված։ Հետո արտասանել էր հետևյան երկտող ոտանավորը, և քանի որ դու չես լսել այն, այժմ ես քեզ համար կասեմ.
Ցանցապատով իմ այս մեծ
Ախորժակիդ դրի վերջ։

Թե ինչպես Ուղտը դարձավ սապատավոր
Հերոսների բնութագրությունները.
Ուղտ-ալարկոտ, սապատավոր, ծույլ, պարծենկոտ
Շուն-աշխատասեր, ջանասեր
Ձի-աշխատասեր, ջանասեր
Եզ-աշխատասեր, ջանասեր
Ջին-արդարացի, խելացի, աշխատասեր

Ինձ այս հեքիաթից դուր եկավ հետևյալ հատվածը.
Բայց Ուղտը դարձյալ կրկնեց` «ուզ, ուզ», և հենց այդ պահին տեսավ, որ իր մեջքը, որով այնքան հպարտանում էր, սկսեց ուռչել, ուռչել, մինչև վերածվեց դարձավ մի մեծ հսկա, ցցուն կուզ։
-Այ, տեսնո՞ւմ ես` ինչի հասցրեց քո «ուզը», որ կուզ դարձավ։ Այսօր հինգշաբթի է, և դու երկուշաբթի օրվանից` աշխատանքի հենց սկզբից, ոչինչ չես արել, դե’, հիմա պետք է աշխատես։
-Կուզը մեջքի՞ս։ Ես ո՞նց աշխատեմ,- սրտնեղեց Ուղտը։
-Դա քո երեք օրվա անգործ նստելու վաստակն է,- ասաց Ջինը։
Հիմա առանց ուտելու, կուզիդ հաշվին, կաշխատես երեք օր։ Հետո չասես, թե քեզ համար ոչինչ չեմ արել։ Դո’ւրս արի Անապատից, գնա’, միացի’ր Եռյակին ու քեզ կարգի’ն պահիր։ Կուզիցդ ամաչի’ր։

Թե ինչպես Ռնգեղջյուրի կաշին դարձավ ծալքավոր
Հերոսների բնութագրությունները.
Ռնգեղջյուր-անկիրթ, անշնորհք, մեծ, դանդալոշ
Փարսի-խելացի

Ինձ այս հեքիաթից դուր եկավ հետևյալ հատվածը.
Փարսին իջավ արմավենուց, ուղղեց վառարանը և արտասանեց հետևյալ եռատողը, և քանի որ դու չես լսել այն, ես հիմա քեզ համար կասեմ.
Նրանք, ովքեր գողանում են ու խժռում
Թխվածքները, որոնք Փարսին է թխում,
Իրենց հոգին մեղքի մեջ են թաթախում։
Այս տողերում ավելի իմաստ կա, քան կարծում ես։

Թե ինչպես Ընձառյուծը դարձավ բծավոր

Հերոսների բնութագրությունները.

Ընձառյուծ-ուժեղ, սրականջ,

Եթովպացի-խելացի, սրականջ

Ընձուղտ-վախկոտ, երկարոտ

Պտուտակապոզ Կուդու-վախկոտ

Հարավաֆրիկյան այծքաղ-վախկոտ

Աֆրիկյան վայրի ձի-վախկոտ

Շնագլուխ կապիկ-խորհրդավոր

Հաչող կապիկ-խորհրդավոր

Ինձ այս հեքիաթից դուր եկավ հետևյալ հատվածը.

Ժամանակ առ ժամանակ մեծերն ասում են. ,,կարող է եթովպացին մաշկը փոխել, կամ Ընձառյուծը՝ բծերը,, կամ էլ ,,կարմիր կովն իր կաշին չի փոխի,,: չեմ կարծում, որ մեծերը նման անմտություն դուրս տային, եթե Ընձառյուծն ու եթովպացին այդպիսի բան արած չլինեին, ի՞նչ ես կարծում: Բայց նրանք էլ  երբեք չեն փոխի իրենց գույնը, քանի որ միանգամայն գոհ են իրենցից:

Փղիկը

Հերոսների բնութագրությունները.

Փղիկ-հարցասեր, հետաքրքրասեր, անկնճիթ, քաղաքավարի, բարի

Մորաքույր Ջայլամ-բարձրահասակ

Հորեղբայր Ընձուղտ-լող-լող

Հորաքույր Գետաձի-հաստ

Քեռի Շնագլուխ Կապիկ-փրչոտ

Քոլոքոլո Թռչուն-իմաստուն

Երկգույն Վիշապ Ժայռօձ-բարի, թեփուկավոր

Կոկորդիլոս-քաղցած, չար

Ինձ այս հեքիաթից դուր եկավ հետևյալ հատվածը.

Երրորդ օրվա վերջին մի ճանճ թռավ-եկավ կծեց նրա ուսը: Փղիկը չիմանալով, թե ինչ է անում, կնճիթով հարվածեց-սպանեց-սատկացրեց ճանճին:
-Առվելություն առաջին,- սկսեց հաշվել Երկգույն Վիշապ Ժայռօձը,- դու նախկինում նման բան չէիր կարող անել քո ճստլիկ-պստլիկ քթով: Այժմ փորձիր ուտել:
Չիմանալով, թե ինչ է անում, Փղիկը բարձրացրեց կնճիթը, մի մեծ խուրձ խոտ պոկեց, փոշին թափ տվեցառջևի ոտքերին ու խցկեց բերանը:
-Առ-վելություն երկրորդ,-ասաց Երկգույն Վիշապ Ժայռօձը,-դու նախկինում նման բան չէիր կարող անել քո ճստլիկ-պստլիկ քթով: Չես կարծում, որ արևն այստեղ խիստ այրում է:
-Ճիշտ եք ասում,-համաձայնեց Փղիկը և չիմանալով, թե ինչ է անում, մեծ, մոխրականաչավուն, լպրծուն լիմպոպո գետի ափերից կնճիթով ցեխ վերցրեց ու լցրեց գլխին՝ որպես սառը, ցեխե թասակ, որն սկսեց կաթ-կաթ ծորալ ականջների հետևից:
-Առավելություն երրորդ,-շարունակեց Երկգույն Վիշապ Ժայռօձը,- դու նախկինում նման բան չէիր կարող անել քո ճստլիկ-պստլիկ քթով: Այժմ չէիր ցանկանա նորից ծեծ ուտել:
-Ներող եղեք,-ասաց Փղիկը,-ես բոլորովին ցանկություն չունեմ:
-Իսկ ուրիշին ծեծել,-հարցրեց Երկգույն Վիշապ Ժայռօձը:
-Մեծ սիրով,-ուրախացավ Փղիկը:
-Հետագայում կհամոզվես, որ քո այդ նոր քիթը շատ հարմար է հարվածելու համար:,-ասաց Երկգույն Վիշապ ժայռօձը:

Ասք ծերուկ Կենգուրուի մասին

Հերոսների բնութագրությունները.

Կենգուրու-արագավազ, խելացի, գոռոզ

Աստված Նգա-չար

Աստված Նգվինգ-չար

Աստված Նգոնգ-խրատող, օգնող

Դինգո Դեղին Շուն Դինգո-քաղցած

Ինձ այս հեքիաթից դուր եկավ հետևյալ հատվածը.

Փռվեց Կենգուրուն՝ Ծերուկ Կենգուրուն՝ պոչը հետևում եռոտանի աթոռակի պես տնկած, և ասաց.
-Փառք քեզ, պրծա:
Ասաց միշտ քաղաքավարի ու կիրթ Նգոնգը.
-Ինչո՞ւ երախտապարտ չես Դեղին Շուն Դինգոյին: Ինչո՞ւ շնորհակալություն չես հայտնում նրան քեզ արած լավության համար:
Պատասխան տվեց Կենգուրուն՝ Հոգնած, Ծերուկ Կենգուրուն.
-Այդ շունն ինձ հայրական տնիցս դուրս հանեց, հետապնդեց, չթողեց ո՛չ ուտել, ո՛չ խմել և այնպիսի օյին խաղաց գլխիս, որ երբեք նախկին տեսքս չեմ ընդունի, էլ չեմ խոսում ոտքերիս մասին, ոտ ու ձեռ չի մնացել, շարքից դուրս են եկել:
Արդարացավ Նգոնգը.
-Գուցե ես սխալվել եմ, բայց չէ՞ որ դու էիր ուզում տարբերվել մյուս կենդանիներից, ինչպես նաև՝ լինել այնքան ցանկալի-բաղձալի, որ հետևիցդ վազ տան: Այժմ ժամը հինգն է:
-Այո՛,- համաձայնեց Կենգուրուն,-երանի ասած չլինեի: Ինձ թվաց թուղթ ու գիր կանես: Բայց դու գլխիս խաղ խաղացիր, սարքեցիր:
-Խաղ,-սպառնաց Նգոնգը խեժածառերի արանքից,- փորձիր մեկ էլ ասել, ես կսուլեմ և Դինգոյին կվազեցնեմ հետևիցդ, այս անգամ առանց հետևի ոտքերի կմնաս:
-Չէ, չէ,-վախեցավ Կենգուրուն,-ներողություն եմ խնդրում: Ինչքան գիտեմ, ոտքքերը ոտքեր են փոխելու հարկ չկա: Ես միայն ուզում էի Ձերդ գերազանցությանը բացատրել, որ առավոտից բան չեմ կերել, և փորս վեց-վեց է անում:
-Ճիշտ է,-ասաց Դինգոն՝ Դեղին Շուն Դինգոն,-ես էլ նույն դրության մեջ եմ: Ես նրան տարբեր դարձրի մյուս կենդանիներից: Իսկ հիմա ի՞նչ պիտի ուտեմ:
Ասաց Նգոնգը աղի լճից, որտեղ լոգանք էր ընդունում.
-Վաղն արի հարցրու, կասեմ. այժմ ես լողանում եմ:
Եվ այսպես՝ Ավստրալիայի մեջտեղում Ծերուկ Կենգուրուն և Դեղին Շուն Դինգոն սոված-ծարավ մնացին՝ անվերջ գոռալով.
-Մեղքը քոնն է:
-Ո՛չ, քոնն է:

Զրահակիր կենդանիների սկիզբը

Հերոսների բնութագրությունները.

Հովազ-փոքրիկ, շփոթված, բարի, նախշուն

Կրիա-կարծր-ծանրաշարժ, լողորդ

Ոզնի-փշոտ-մշոտ, կծքվող

Հովազ մայրիկ-բարի, խորհրդավոր, խելացի

Ինձ այս հեքիաթից դուր եկավ հետևյալ հատվածը.

Մի լուսնկա գիշեր Նախշուն Հովազը պղտոր Ամազոնի ափերին տեսավ տապալված ծառաբների տակ նստած Փշոտ-Մշոտ Ոզնուն և Կարծր -Ծանրաշարժ Կրիային: Նրանք չկարողացան փախչել: Փշոտ-Մշոտ Ոզնին գունդուկծիկ եղավ, որովհետև Ոզնի էր, իսկ Կարծր-Ծանրաշարժ Կրիան գլուխն ու ոտքերը հնարավորինս ներս քաշեց պատյանի մեջ, որովհետև Կրիա էր: Այսպիսով, սիրելի փոքրիկ, ինչպես տեսնում ես, ամեն ինչ կարգին էր:

-Ինձ լսեք, կարևոր բան եմ ասելու,- ձայնեց Նախշուն Հովազը: -Մայրս բացատրել է, որ երբ Ոզնու հանդիպեմ, գցեմ ջուրը, և այն կբացվի, իսկ երբ Կրիա որսամ, թաթովս պատյանից հանեմ նրան: Դե ասացե՛ք, ձեզնից որն է Ոզնին, և որը՝ Կրիան, որովհետև, պտերս վկա, չգիտեմ:

-Դու լա՛վ ես հիշում մայրիկիդ ասածը,-հարցրեց Փշոտ-Մշոտ Ոզնին,-լա՞վ ես հիշում: գուցե մայրիկդ ասել է, որ երբ ուզենաս Կրիա բացել, պետք է պատյանից հանես ջրի թիակով, իսկ երբ թափահարես Ոզնուն ՝ գցես պատյանի վրա:

-Դու լա՞վ ես հիշում Մայրիկիդ ասածը,-վրա տվեց Կարծր-Ծանրաշարժ Կրիան,-լա՞վ ես հիշում: Գուցե Մայրիկդ ասել է, որ երբ ուզենաս Ոզնի ջրել, պետք է նրան գցես թաթիդ մեջ, սիկ երբ Կրիա գտնես, պատյան քաշես վրան մինչև բացվելը:

-Չեմ կարծում, թե նման բան է ասել,- երկմտեց Նախշուն Հովազը, և փոքր-ինչ շփոթվեց,-բայց խնդրում եմ կրկնեք ավելի հստակ:

-Երբ թաթովդ թիակես ջուրը, քանդիր այն Ոզնու օգնությամբ,-շարունակեց Փշոտ-Մշոտ Ոզնին,-հիշիր, սա շատ կարևոր է:

-Իսկ երբ թաթահարես քո միսը, գցիր այն թիակով Կրիայի մեջ: Ի՞նչ է, չես հասկանում,-ծաղրեց Կրիան:

-Ես ձեր խորհուրդի կարիքը բոլորովին չունեմ: Միայն ուզում եմ իմանալ, թե երկուսիցդ որն է Ոզնին, և որը Կրիան:

_Չեմ ասի, բայց եթե ուզում ես, թակի՛ր ինձ պատյանիցս,-ասաց Փշոտ-Մշոտը:

-Ըհը,-ուրախացավ Նախշուն Հովազը,-հիմա գիտեմ, որ դու Կրիան ես: Կարծում ես չեմ անի, կանեմ:

Նախշուն Հովազը երկարեց Թմբլիկ թաթիկը հենց այն պահին, երբ Փշոտ-Մշոտը գունդուկծիկ դարձավ, և, անշուշտ, Հովազի թմբլիկ թաթիկը լցվեց փշերով: Ավելին՝ Փշոտ-Մշոտին նա շպրտեց հեռու-հեռու ծառերի ու թփերի մեջ, որտեղ շատ մութ էր և դժվար թե որևէ մեկը գտներ նարն: Հետո թմբլիկ թաթիկը տարավ բերանը, և փշերն, անշուշտ, ավելի ուժգին ծակծկեցին:

Ուշքի գալով ցավից՝ խոսեց ինքնիրեն.

-Հիմա գիտեմ, որ նա բոլորովին էլ Կրիա չէր, բայց…,-ու անփուշ թաթով քորեց գլուխը,-ինչպես իմանամ, որ մյուսը կրիա է:

Թե ինչպես գրվեց առաջին նամակը

Հերոսների բնութագրությունները.

Թեգումայ Բոփսուլայ (Թեգումայ)-չշտապող, Նեոլիթ

Թեշումայ Թևինդրոու (Թեշումայ)-հարցասեր

Թաֆֆիմայ Մեթալումայ (Թաֆֆի)-ծեծ ուտող, խելացի, փոքրիկ

Օտարական մարդ-Թևարացի, շփոթված

Ինձ այս հեքիաթից դուր եկավ հետևյալ հատվածը.

-Լսիր, Հայրիկ, այ քեզ օյին է, հա, ո՛չ դու գրել գիտես, ո՛չ ես: Եթե իմանայինք նամակ կուղարկեինք տուն՝ նիզակը՝ բերելու:
-Թաֆֆի, – վրդովվեց Թեգումայը,- քանի անգամ եմ ասել՝ լեզուդ փոխես, ..օյին,, բառը գրական չէ: Բա ասածդ խելքին մոտ է: Ճիշտ է, լավ կլիներ, եթե նամակ ուղարկեինք տուն:
Այդ պահին մի օտարական մարդ էր անցնում գետափով: Նա հեռավոր թևարական ցեղից էր և մի բառ անգամ չէր հասկանում Թեգումայի լեզվից: Օտարականը կանգ առավ,ժպտաց Թաֆֆիին, որովհետև ինքն էլ մի փոքրիկ դուստր ուներ տանը: Թեգումայը պայուսակից հանեց հյուսիսային եղջերուի ջլերի կծիկը և զբաղվեց իր կոտրված նիզակով:
-Մոտ արի,- կանչեց Թաֆֆին,-գիտես, թե որտեղ է ապրում Մայրիկս:
Օտարականը ,,հըմ,, արեց, քանի որ ինչպես գիտեք, Թևարացի էր:
-Հիմար,-բարկացավ Թաֆֆին՝ ոտքը գետնին խփելով: Այդ պահին  խոշոր ծածանների մի վտառ էր անցնում հոսանքն ի վեր, բայց Հայրիկի նիզակը շարքից դուրս  է եկել:
-Խելոք մնա, մի նեղացրու մեծերին,-առանց աչքը գործից կտրելու  փնթփնթաց Թեգումայը:
Չեմ նեղացնում,-սրտնեղեց Թաֆֆին,-ես միայն ուզում եմ, որ ուզածս անի, բայց նա չի հասկանում:
-Դե ուրեմն հանգիստ թող ինձ,- Թեգումայը շարունակեց ձգել-ուղղել եղջերուի ջլերը՝ ազատ ծայրը բերանն առած: Օտարական մարդը զտարյուն Թևարացի, նստեց խոտին, իսկ Թաֆֆին մատով ցույց տվեց  զբաղված հորը:
-Հիանալի երեխա է,-մտածում էր օտարականը,-ոտքը գետնին է խփում, ծամածռություններ անում: Նա, անշուշտ, դուստրն է այդ ազնիվ Ցեղապետի, ով այնքան մեծ է, որ ինձ չի նկատում: -Եվ նրբանկատ քաղաքավարությամբ ծպտաց:
-Իսկ հիմա,-շարունակեց Թաֆֆին,- ես ուզում եմ՝ Մայրիկիս մոտ գնաս, որովհետև քո ոտքերն իմ ոտքերից երկար են, և դու չես ընկնի կուղբերի ճահիճը, ու բերես Հայրիկիս սև կոթով նիզակը, որ կախված է օջախի վերևը:
Օտարական մարդը մտածում էր.
-Սա շատ-շատ հիանալի երեխա է: Թափահարում է թևերը, բղավում վրաս, սակայն ոչ մի բառ չեմ հասկանում ասածից, բայց եթե չանեմ նրա ուզածը, վախենում եմ, որ մեծամիտ ցեղապետը՝ մեջքը անցորդներին դարձնող մարդը բարկանա:
Նա տեղից ելավ, կեչուց մի կտոր  խոշոր, տափակ կեղև պոկեց ու տվեց Թաֆֆիին : Դա , սիրելի փոքրիկ, նշանակում է , որ իր սիրտը ճերմակ կեղևի նման մաքուր էր, և վատություն չէր անի, բայց Թաֆֆին լրիվ չհասկացավ:
-օհո,-բացականչեց աղջիկը,- դու երևի մայրիկի տան հասցեն ես ուզում: Իհարկե, ես գրել չգիտեմ, բայց եթե մի սուր բան լինի, ճանկռելով նկարներ կանեմ: Խնդրում եմ , տուր վզնոցիդ շնաձկան ատամը:
Օտարականը ոչինչ չասաց, այնժամ Թաֆֆին երկարեց փոքրիկ ձեռքն ու  ձգեց ուլունքներից, սերմերից ու շնաձկան ատամներից պատրաստված նրա վզնոցը:
Օտարական մարդը մտածեց.
-Սա շատ-շատ հիանալի երեխա է: Վզնոցիս շնաձկան ատամը կախարդական շնաձկան ատամ է, և ինձ միշտ ասել են, որ եթե որևէ մեկն առանց իմ թույլտվության ձեռք տա դրան, անմիջապես կուռչի կամ կպայթի: Բայց այս երեխան ո՛չ ուռչում է, ո՛չ պայթում, իսկ այդ ամբարտավան Ցեղապետը ՝ իր գործով խիստ զբաղված մարդը, դեռ ինձ չի նկատել և չի էլ վախենում, որ իր երեխան կուռչի կամ կպայթի: Լավ կլինի ավելի քաղաքավարի լինեմ:
Եվ նա տվեց շնաձկան ատամը: Թաֆֆին պառկեց փորի վրա՝ ոտքերն օդում ճոճելով, ինչպես որոշ նկարիչներ իրենց արվեստանոցի հատակին նկար անելիս:
-Հիմա քեզ համար սիրուն նկարներ կանեմ, իսկ դու նայիր ուսիս վրայով, բայց չհրես: Սկզբում կնկարեմ Հայրիկին ձուկ որսալիս: Իրեն շատ նման չստացվեց, բայց Մայրիկը կճանաչի, որովհետև նկարել եմ ջարդված նիզակը: Հիամ էլ հայրիկի ուզած նիզակը: Վայ, նիզակը Հայրիկիս մեջքը խրվեց, բայց ես մեղավոր չեմ շնաձկան ատամը  սահեց ձեռքիցս: Այս կեչու կեղևն էլ այնքան փոքր է: Սա այն նիզակն է, որը պետք է բերես: Իսկ հիմա նկարեմ ինձ՝ քեզ բացատրելիս, որովհետև հեշտ է: Հիմա էլ քեզ: Դու իսկականից շատ լավն ես, բայց գեղեցիկ նկարել չեմ կարող, այնպես որ չնեղանաս: Նեղանո՞ւմ ես:
Օտարական մարդը ժպտաց:
-Հավանաբար ինչ-որ տեղ ճակատամաչտ է լինելու, և այս զարմանահրաշ երեխան, որ վերցրեց իմ կախարդական  շնաձկան ատամը և չուռեց կամ չպայթեց, ինձ խնդրում է օգնության կանչել մեծ Ցեղապետի մարդկանց: Նա մեծ Ցեղապետ է, այլապես ինձ նկատած կլիներ:,-մտածեց նա:
Նայի՛ր,- Թաֆֆին մեծ դժվարությամբ քերում էր կեղևը,-սա դու ես՝ Հայրիկի սև կոթով նիզակը ձեռքիդ, որ չմոռանաս, թե ինչ ես բերելու: Հիմա կբացատրեմ Մայրիկիս հասցեն: Կգնաս ուղիղ , մինչև հասնես երկու ծառի, հետո կբարձրանաս  բլուրը ու կհասնես կուղբերի ճահիճը, ուր վխտում են կուղբերը: Ես նրանց լրիվ չեմ նկարել, անցնելիս միայն գլուխները կտեսնես: Զգույշ մնա, չընկնես: Մեր քարանձավը հենց կուղբերի ճահճի հետևն է ու բլուրների պես էլ բարձր չէ, բայց չեմ կարողանում առարկաները փոքր նկարել: Այս դրսում կանգնածն էլ իմ մայրիկն է: Նա գեղեցիկ է, աշխարհի գեղեցկագույն մայրիկն է: Իհարկե, նա չի նեղանա, որ իրեն այքան տգեղ եմ նկարել: Բայց կուրախանա, տեսնելով նկարածս: Եթե հանկարծ մոռանաս, հորս ուզած նիզակը նկարված է նաև դրսում:  Այն իրականում ներսում է, բայց եթե նկարը ցույց տաս մայրիկիս, նիզակը կստանաս: Ես նրան նկարել եմ ձեռքերը բարձրացրած, որովհետև գիտեմ ՝ քեզ տեսնելով, կուրախանա: Գեղեցիկ նկար է, չէ՞: Լավ հասկացա՞ր. թե՞ նորից բացատրեմ:

 

Ծովի հետ խաղացող խեցգետինը

Հերոսների բնութագրությունները.

Մարդ-խելացի, բարի

Աղջնակ-խելացի, բարի

Խեցգետին-չար, զրահակիր

Մեծն Հրաշագործ-հզոր, խելացի, բարի

Ինձ այս հեքիաթից դուր եկավ հետևյալ հատվածը.

Այդ օրվանից մինչև օրս Լուսինը միշտ Ծովը վեր ու վար է ձգում և առաջացնում, ինչպես մենք ենք կոչում, մակընթացություն:Երբեմն ծովի ձկնորսը ձգում է քիչ ավելի ուժեղ, և սկսում են գարնանային մակընթացությունները, երբեմն էլ շատ թույլ է ձգում, այդ ժամանակ էլ լինում են տեղատվություններ: Բայց Ծովի ձկնորսը սովորաբար միշտ ուշադիր է, որովհետև վախենում է Մեծ Հրաշագործից:
Իսկ Փաու Ամմա՞ն: Դու լողափին կտեսնես, թե ինչպես յուրաքանրյուր քարին կամ ավազին բուսած ծովախոտի խուրձի տակ Փաու Ամմայի բոլոր ձագուկներն իրենց չանչիկները թափահարելով, փոքրիկ Թուզաթ Թազերեքներ են փորում: Աշխարհի որոշ մասերում նրանք, իրոք, ապրում են ցամաքում, մագլցում արմավենիներն ու կոկոս ուտում, ինչպես խոստացել էր չարաճճի դստրիկ-աղջնակը: Բայց բոլոր Փաու Ամմաները տարին մեկ անգամ ուժգին ցնցվում են, գցում իրենց կրծր պատյանը, դառնում փափլիկ-փափլիկ՝ հիշելով, թե ինչի է ընդունակ Մեծն Հրաշաործը: Անարդարացի կլիներ սպասել կամ որսալ Փաու Ամմայի ձագուկներին, միայն նրա համար, որ օրերից մի օր ծեր փաու ամման հիմարաբար կոպիտ վարվեց:
Դե, իհարկե, Փաու Ամմայի ձագուկները չեն սիրում, երբ դուրս են հանվում իրենց փոքրիկ Փուզաթ Թազեքներից  և դույլիկներով տուն տարվում: Ահա թե ինչու նրանք իրենց չանչիկներով կսմթում են քեզ, և դու դրան արժանի ես:

 

Մենմենակ թափառող կատուն

Հերոսների բնութագրությունները.

Շուն-ուժեղ, խելացի, վայրի, առաջին բարեկան

Ձի-օգտակար, վայրի, արագավազ, առաջին ծառա

Կով-վայրի, օգտակար, բարի կաթնատու

Մարդ-խելացի, շփոթված

Կին-բարի, խորամանկ, իմաստուն, խելացի

Կատու-վայրի, գլուխգովան

Ինձ այս հեքիաթից դուր եկավ հետևյալ հատվածը.

Կինը հարցրեց.
-Ինչու չեկար Առաջին բարեկամի հետ:
Կատուն զայրացավ.
-Վայրի շունը բամբասել է ինձ:
Կինը ծիծաղեց.
-Դու այն կատուն ես , որ թափառում է մեն-մենակ, և քեզ շրջապատող բնությունն էլ քեզ նման վայրի է: Դու ոչ բարեկամ ես, ոչ էլ ծառա: Ինքդ ասացիր: Գնա թափառելու մեն-մենակ, վայրի-վայրի քեզ շրջապատող վայրի բնության մեջ:
Կատուն ձևացրեց, որ վշտացել է.
-Ես քարայր չեմ մտնելու երբեք, երբեք չեմ նստելու տաք կրակի մոտ, երբեք տաք, սպիտակ կաթ չեմ խմելու: Դու շատ իմաստուն ես, շատ գեղեցիկ և չպետք է դաժան վարվես նույնիսկ կատվի հետ:
Կինը զարմացավ.
-Ես գիտեի, որ իմաստուն եմ, բայց չգիտեի, որ գեղեցիկ եմ: Որ այդպես է, եկ պայման կապենք: Եթե գովեստի մեկ խոսք ասեմ քո հասցեին, ապա քարայր կմտնես:
-Եթե երկուսն ասես,- հարցրեց կատուն:
-Երբեք չեմ ասի,- պատասխանեց կինը,-բայց եթե ասեմ, ուրեմն կնստես քարայրում՝ կրակի կողքին:
-Իսկեթե երեքն ասես:
-Երբեք չեմ ասի,-կրկնեց կինը,- բայց եթե ասեմ, ապա օրը երեք անգամ տաք, սպիտակ կաթ կխմես միշտ, միշտ, միշտ:
Հտո կատուն կորացրեց մեջքը.
-Իջեցրու քարայրի վարագույրը, բորբոքիր կրակը քարայրի խորքում, և թող կաթի ամանները մնան կրակի մոտ, բայց հիշիր, թե ինչ ես ասել, իմ թշնամի և կին իմ թշնամու:
Ապա մեն-մենակ, վայրի-վայրի գնաց խոնավ , վայրի անտառներով՝ վախենալով, որ նրանց դուր չի գա:
Կատուն գնաց հեռու-հեռու, թաքնվեց խոնավ, վայրի անտառներում և մնաց այնքան , մինչև կինը իսպառ մոռացավ նրա գոյությունը: Միայն Չղջիկը, քարայրի ներսում գլխիվայր թառած  փոքրիկ չղջիկը գիտեր կատվի տեղը և ամեն օր թռչում , լուր էր տանում նրան:
Մի երեկո Չղջիկն ասաց.
-Քարայրում երեխա է հայտնվել, վարդագույն է, թմբլիկ ու պստլիկ, կինը շատ է սիրում նրան:
-Ախ,- ասաց կատուն,-իսկ ինչ է սիրում երեխան:
-Նա սիրում է փափուկ, խուտուտ տվող բաներ, քնելիս սիրում է տաք առարկաներ գիրկն առնել, սիրում է, որ հետը խաղան: Ահա թե ինչ է սիրում պստլիկը:
-Ա, ա, ա,-ասաց կատուն,- դե ուրեմն ժամանակս հասել է:
Հաջորդ գիշեր կատուն անցավ խոնավ, վայրի անտառներով, թաքնվեց քարայրից ոչ հեռու և սպասեց այնքան , մինչև լուսաբացին այրը, շունը և ձին գնացին որսի: Այդ առավոտ կինը զբաղված էր ճաշով, իսկ երեխան լաց էր լինում: Մայրը նրան քարայրից դուրս տարավ և մի բուռ խիճ լցրեց  առջևը: Բայց երեխան շարունակում էր հեծկլտալ:
Հետո կատուն իր փամփլիկ թաթիկը մեկնեց երեխային և թփթփացրեց նրա թշիկը: Երեխան ձայնը կտրեց: Ապա կատուն շոյեց նրա թմբլիկ ծնկները, պոչով խուտուտ տվեց փամփլիկ կզակի տակ: Երեխան ծիծաղեց, իսկ կինը, լսելով նրան, ժպտաց: Հետո չղջիկը, քարայրի պռնկին գլխիվայր թառած փոքրիկ չղջիկը ասաց.

  • Ով իմ տիրուհի և կին իմ տիրոջ և մայր տիրոջս որդու, մի վայրի արարած է եկել վայրի անտառներից ու խաղ է անում երեխայիդ հետ:

-Ով որ է, օրհնյալ լինի այդ վայրի արարածը, – ասաց կինը՝ մեջքն ուղղելով, – քանզի ես զբաղված էի այս առավոտ, և նա ինձ ծառայությու մատուցեց:
Հենց այդ պահին ու ակնթարթին, ձիո չորացած կաշվե վարագույրը, որը, պոչը ներքև, կախված էր քարայրի պռնկին, շրըխկ ընկավ, որովհետև հիշեց կնոջ և կատվի պայմանը: Ու երբ կինը գնաց բարձրացնելու այն , ով զարմանք, կատուն հանգիստ նստած էր քարայրում:
-Ով իմ թշնամի և կին իմ թշնամու և մայր իմ թշնամու որդու, – ասաց կատուն,-այդ ես եմ: Քանզի դու գովեստի մեկ խոսք ասացիր իմ մասին, ուրեմն կնստեմ քարայրում միշտ, միշտ, միշտ: Բայց դեռևս ես այն կատուն եմ, որ թափառում է մեն-մենակ, վայրի- վայրի, և ինձ շրջապատող բնությունն էլ ինձ նման վայրի է:
Կինը շատ բարկացավ, պինդ սեղմեց շրթունքները, վերցրեց իլիկն ու սկսեց մանել: Բայց երեխան ճչում էր, որովհետև կատուն գնացել էր , և կինը չէր կարողանում նրան լռեցնել: Երեխան դիմադրում էր տոտիկներով և ճչալուց կարմրատակում:
-Ով իմ թշնամի և կին իմ թշնամու և մայր իմ թշնամու որդու,- ասաց կատուն,- վերցրու մանածդ թելից, կապիր իլիկիդ գլխիկին, ձգիր հատակի վրայով, և քեզ հրաշք ցույց կտամ: Երեխադ, փոխանակ լալու, կծիծաղի այնքան բարձր, որքան այժմ լաց է լինում:
-Կանեմ ,- ասաց կինը,- որովհետ խելքս կորցրել եմ, և քեզ էլ դրա համար շնորհակալություն չեմ հայտնի:
Կինը թելը կապեց իլիկի կավե գլխիկին ու ձգեց հատակով մեկ: Կատուն վազեց հետևից, թաթերով թփթփացրեց, գլորվեց թելի վրայով, գցեց այն ուսերին, բռնեց հետևի թաթերով, ձևացրեց, թե կորցրել է, հետո կրկին ընկավ վրան, մինչև երեխան, լացը թողած, ծիծաղեց այնքան բարձր, որքան լաց էր լինում, ամբողջ քարայրով մեկ սողաց կատվի հետևից , մինչև հոգնեց և քնեց կատվի գրկում:
-Հիմա ես մի երգ կասեմ և երեխադ մեկ ժամ հանգիստ կքնի,- ասաց կատուն:
Եվ մռլտաց մեկ բարձր, մեկ ցածր, մեկ ցածր, մեկ բարձր, մինչև երեխան խոր քնեց: Կինը , նրանց նայելով, ժպտաց.
-Հիանալի է: Խոսք չկա, դու շատ խելացի ես, ով կատու:
Հենց այդ պահի
ն ու ակնթարթին, քարայրի խորքում կրակի ծուխը  երդիկից քուլա-քուլա իջավ, փուֆ, որովհետև հիշեց Կնոջ ու կատվի պայմանը: Ու հենց ծուխր ցրվեց, ով զարանք, կատուն հանգիստ նստած էր կրակի կողքին:
-Ով իմ թշնամի և կին  իմ թշնամու և մայր իմթշնամու որդու, – ասաց կատուն,- այդ ես եմ, քանզի դու

գովեստի երկրորդ խոսքն ասացիր, այժմ կնստեմ տաք կրակի կողքին՝ Քարայրի խորքում, միշտ, միշտ, միշտ:  Բայց դեռևս ես այն կատուն եմ, որ թափառում է մեն-մենակ, վայրի-վայրի, և ինձ շրջապատող բնությունն էլ ինձ նման վայրի է:
Հետո կինը շատ-շատ զարմացավ, մազերն արձակեց, փայտ ավելացրեց կրակին, վերցրեց ոչխարի լայն թիոկորը և հրաշագործեց, որպեսզի կատվի հասցեին երրորդ գովեստի խոսքը չասի: Դա երգի հրաշք չէր, այլ լուռ հրաշք էր: Քարայրը հետզհետե խաղաղվեց: Հանկարժ մի պստլիկ-ճստլիկ մկնիկ դուրս պրծավ անկյունից ու վազ տվեց հատակով մեկ:
-Ով իմ թշնամի և կին իմ թշնամու և մայր իմ թշնամու որդու, – ասաց կատուն,- այս պստլիկ մկնիկը  քո կախարդանքի մի մա՞սն է:
-Ուք, իհարկե ոչ,- բարկացավ կինը և, նետոլով ոսկորը, նստեց կրակի մոտ՝ աթոռակինն, ու սկսեց արագ-արագ հյուսել մազերը՝ վախենալով, որ մուկը կմոտենա երեխային:
-Ախ,- մկնիկին նայելով հառաչեց կատուն,- եթե ես նրան ուտեմ ինձ վնաս կհասնի՞:
-Ոչ,- վրա բերեց կինը՝ շարունակելով հյուսել,-ուտ կեր, ես քեզ երախտապարտ կլինեմ:
-Կատուն մի ցատկ արեց և բռնեց մկնիկին:
-Հազար շնորհակալություն: Նույնիսկ առաջին բարեկամը քեզ պես արագ մուկ չի որսում: Դու շատ իմաստուն ես,- հիացավ կինը:
Հենց այդ պահին ու ակնթարթին,  կրակին կողքին դրված կաթի ամանը ճռռոցով բաժանվեց երկու մասի՝ ճըռռ, որովհետև հիշեց կնոջ և կատվի պայմանը: Ու երբ կինը ոտքի ելավ, ով զարմանք, կատուն լիզում էր ամանի կտորներից մեկի մեջ մնացած տաք կաթը:
Կինը ծիծաղեց  և նրա համար տաք, սպիտակ կաթի աման առանձնացրեց:
-Ով կատու, դու մարդու նման խելացի ես, բայց հիշիր, որ քեզ հետ կնքած պայմանն իմ այր մարդու կամ Շան հետ կապ չունի, և չգիտեմ, թե նրանք ինչ կասեն, երբ տուն գան:
-Ինձ ինչ, թե այրն ու շունը ինչ կասեն,- ես իմ տեղն ունեմ քարայրում ՝ կրակի մոտ, և տաք , սպիտակ կաթ՝ օրը երեք անգամ:
Այդ երեկո, երբ այրն ու շունը քարայր մտան, կինն իր պայմանի պատմությունն արեց, իսկ կատուն կրակի մոտ բազմած ժպտում էր:
-Այո, բայց նա ինձ կամ ինձնից հետո եկող իսկական այրերի հետ պայման չի կապել:
Այրը հանեց իր երկու կաշվե կոշիկները, վերցրեց փոքրիկ քարե կացինը, ապա մի դանակ և մի կտոր փայտ, շարեց դրանք կողք կողքի:
-Հիմա մենք էլ մեր պայմանը կկապենք: Եթե դու քարայրում մկներ չորսաս միշտ, միշտ, միշտ, քեզ տեսնելիս այս հինգ իրերը կշպրտեմ վրադ, և ինձնից հետո եկող բոլոր այրերը նույնը կանեն:
-Ախ,- ասաց կինը,- սա շատ խելացի կատու է, բայց ոչ այնքան խելացի, որքան իմ կողակիցը:
Կատուն հաշվեց առարկաները /դրանք բոլորն էլ անհարթ էին/:
-Ես մկներ որսամ, երբ քարայրում եմ, միշտ, միշտ, միշտ,- ասաց նա,- բայց դեռրս ես այն կատուն եմ, որ թափառում է մեն-մենակ, վայրի -վայրի, և ինձ շրջապատող բնությունն էլ ինձ նման վայրի է:
-Բայց ոչ այն ժամանակ, երբ մոտերքում եմ, ասաց Այրը,- եթե այդ վերջինն ասած չլինեիր, բոլոր առարկաները մի կողմ կդնեի միշտ, միշտ միշտ: Բայց այսուհետ, երբ քեզ տեսնեմ, վրադ կնետեմ երկու կոշիկս, քարե փոքրիկ կացինս /եղավ երեք/: Եվ նույնը կանեն ինփնից հետո ոկող բոլոր այր մարդիկ:
Շունն իր հերթին ասաց.
-Սպասիր ինձ հետ պայման չի կապել և ոչ էլ ինփնից հետո եկող բոլոր իսկական շների հետ,- և ցույց տվեց իր ատամները,-եթե դու երեխայի հետ լավ չվարվես, երբ ես քարայրում եմ, միշտ, միշտ, միշտ, հետևիցդ կվազեմ այնքան, մինչև քեզ բռնեմ, իսկ եթե բռնեմ , կկծեմ: Եվ նույնը կանեն ինձնից հետո եկող բոլոր իսկական շները:
-Ախ, – հառաչեց կինը,- սա շատ խելացի կատու է, բայց ոչ այնքան խելացի, որքան շունը:
Կատուն հաշվեց շան ատամները, դրանք շատ սուր թվացին , և ասաց.
-Ես լավ կվարվեմ երեխայի հետ, երբ քարայրում եմ այնքան ժամանակ, քանի դեռ պոչս շատ ուժեղ չի քաշել, միշտ, միշտ, միշտ : Բայ դեռևս ես այն կատուն եմ, որ թափառում է մեն-մենակ, վայրի-վայրի, և ինձ շրջապատող բնությունն էլ ինձ նման վայրի է:
-Բայց ոչ այնքան ժամանակ, երբ մոտերքում եմ,- ասաց շունը,- եթե այդ վերջինն ասաց չլինեիր, ես բերանս կփակեի միշտ, միշտ, միշտ, բայց այսուհետ քեզ տեսնելիս կվազեմ հետևիցդ այնքան , մինչև բարձրանաս ծառը: Նույնը կանեն ինձնից հետո եկող բոլոր իսկական շները:

Ոտքը գետնին խփող թիթեռնիկը

Հերոսների բնութագրությունները.
Կին թիթեռ-բարի, հակաճաշռող
Ամուսին թիթեռ-համառ, համարձակ
Սուլեյման իբն Դաուդն-բարի, արդար, իմաստուն
Բալքիս թագուհի-բարի, խելացի
Սողոմոն արքա-բարի, խելացի

Ինձ այս հեքիաթից դուր եկավ հետևյալ հատվածը.
-Նախ` Ոհ, Տե’ր իմ, ես քեզ սիրում եմ։ Երկրորդ` Ոհ, Տեր իմ, ես գիտեմ, թե ինչ են կանայք։
Ապա նրանք միասին գնացին Պալատ ու ապրեցին երկար, բախտավոր, երջանիկ։
Խելացի չվարվե°ց արդյոք Բալքիսը։