Ես արժանի եմ իմ ընտանիքին, ընտանիքս էլ՝ ինձ 

Մեր ընտանիքը բաղկացած է հինգ հոգուց՝ ես, մայրիկս, քույրիկս, տատիկս և հայրիկս: Ես ինձ համարում եմ արժանի իմ ընտանիքի համար, որովհետև ես միշտ օգնում եմ իմ ընտանիքի ամեն անդամին, ինչքանով որ կարող եմ: Ես իմ մայրիկին օգնում եմ տնային գործեր կատարելուց: Քույրիկիս օգնում եմ, որպեսզի նա կատարի իր դասերը: Մենք ընտանիքում բոլորս էլ իրար ենք օգնում: Մայրիկս, հայրիկս և տատիկս ինձ օգնում են դասերս կատարելուց: